Ամերիկացիների կեսից պակասը կողմ է մեր զենքն Ուկրաինա ուղարկելուն
Ամերիկացիների կեսից պակասն աջակցում է Ուկրաինա զենք ուղարկելուն, ցույց է տվել նոր հարցումը։ Այս մասին գրում է The Federalist-ը:
Ուկրաինայում ռազմական հակամարտությունը շարունակվում է գրեթե մեկ տարի, և շատ ամերիկացիների համբերության բաժակը լցվել է։ Associated Press-ի և NORC հետազոտական կենտրոնի նոր հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիները գնալով ավելի քիչ են պաշտպանում Ուկրաինային զենք և ֆինանսական օգնություն տրամադրելու գաղափարը:
Ֆինանսկան միջոցներ ուղարկելու հարցում ամերիկացիների կարծիքները նույնպես տարբեր են. 37%-ը կողմ է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելուն, 38%-ը դեմ է, իսկ հարցվածների 23%-ը չի կողմնորոշվել։
Եթե խոսենք ռազմական հակամարտության մասին, որի ավարտը չի երևում և մեկ տարուց պակաս ժամանակում ԱՄՆ հարկատուների վրա 113 միլիարդ դոլար է արժեցել, միանգամայն տրամաբանական է, որ դրա ֆինանսավորումը գնալով ավելի քիչ հանրային աջակցություն է վայելում։ Ներկայում ամերիկացիներին շատ ավելի անհանգստացնում է պարենային ապրանքների գների կտրուկ աճը և աշխատավարձերի անկումը, ինչը մասամբ պայմանավորված է Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանով ժամանող ներգաղթյալների հոսքով։
Մինչդեռ ֆենտանիլի ճգնաժամը,առաջացած շնորհիվ այն բանի, որ նույն սահմանն ազատորեն հատում են ապօրինի թմրամիջոցներով ամբողջական բեռնատարներ, քաոս է առաջացնում աղքատ համայնքներում: Միայն 2021 թվականին թմրամիջոցների գերդոզավորումից մահացել է ավելի քան 107,000 ամերիկացի։
Ակնհայտ է, որ ավելի շատ ամերիկացիներ այժմ ցանկանում են, որ Բայդենի վարչակազմը կենտրոնանա Միացյալ Նահանգների ներքին խնդիրների լուծման վրա: Այդ իսկ պատճառով հարցվածների գրեթե կեսը ցանկանում է, որ Բայդենն օգնի Ուկրաինային Ռուսաստանի հետ խաղաղության պայմանների շուրջ բանակցություններում: Հեռավոր երկրում պրոքսի պատերազմի անվերջ ֆինանսավորումը պարզապես առաջնահերթություն չէ միջին ամերիկացիների համար՝ լինեն դեմոկրատ կամ հանրապետական: Հավանաբար սա է պատճառը, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները, ըստ տեղեկությունների, առանց ավելորդ աղմուկի զգուշացրել են Ուկրաինային, որ ամերիկացի ժողովուրդը չի սիրում անվերջ պատերազմներ:
Իհարկե, Զելենսկիին և նրա օգնականներին ավելի շատ գումար տալով, Ամերիկան ուժեղացնում է Ուկրաինայի մարտունակությունը և այդպիսով երկարացնում մարտերը, մի փաստ, որը շատ ամերիկացիներ կարծես թե աստիճանաբար գիտակցում են: Բացի այդ, նրանք հստակ չգիտեն՝ այդ գումարներն իրոք ծախսվում են Ուկրաինայի պաշտպանության համար, թե դրանք հայտնվում են ուկրաինացի օլիգարխների գրպանում։