ՆԱՏՕ-ն խոստանում է մոտ ապագայում Ուկրաինային ավելի շատ ծանր զինտեխնիկա մատակարարել
Ռամշտեյն բազայում ՆԱՏՕ-ի համակարգման գագաթնաժողովից առաջ Բրիտանիան որոշել է Կիևի ռեժիմին Challenger 2 տանկեր մատակարարել, հայտնում է Le Figaro-ն։
Քանի որ մարտերը սրվում են Սոլեդարում և նրա շրջակայքում, Մեծ Բրիտանիան արդեն խոստացել է ուղարկել Challenger 2 տանկեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կիրակի օրը՝ հունվարի 15-ին, գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել իր արևմտյան դաշնակիցների կողմից ծանր սպառազինության նոր մատակարարման վրա «մոտ ապագայում»:
«Ծանր զենքի մատակարարումների վերջին խոստումները իսկապես կարևոր են, և ես ակնկալում եմ, որ մոտ ապագայում մատակարարումները կավելանան», — ասել է Ստոլտենբերգը Handelsblatt-ին տված հարցազրույցում։ Հայտարարությունը արվել է Արևմտյան երկրների համակարգման գագաթնաժողովից առաջ՝ նախատեսված հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշտեյն քաղաքի ամերիկյան բազայում:
Challenger 2 տանկերի քանակը, որոնք Բրիտանիան կմատակարարի Ուկրաինային, չի նշվում։ Սակայն Բրիտանիան այսպիսով դառնում է առաջին երկիրը, որը համաձայնել է ուղարկել այս տեսակի զրահատեխնիկա՝ օգնելու Ուկրաինային ռուսական ուժերի դեմ պայքարում: Չորս տանկ կուղարկվի անմիջապես, ևս ութը շուտով կառաքվեն։ Կիևն արդեն ստացել է իր արևմտյան դաշնակիցներից խորհրդային արտադրության մոտ 300 տանկ, որոնք ժամանակին Մոսկվան տվել է հենց այս «դաշնակիցներին», որոնց նա համարում էր իր ընկերները։ Մինչ այժմ, սակայն, արևմտյան ոչ մի երկիր Ուկրաինա չի ուղարկել արևմտյան արտադրության տանկեր։