Ռուսաստանը դադարեցնում է իր միջուկային զինանոցի ստուգումները ԱՄՆ-ի կողմից՝ Նոր Սկիզբ պայմանագրի համաձայն
Ռուսաստանը ԱՄՆ-ին հայտնել է, որ «ժամանակավորապես» կասեցրել է իր ռազմավարական միջուկային զենքի տեղային ստուգումները՝ համաձայն սպառազինությունների վերահսկման պայմանագրի, որը հայտնի է որպես Նոր Սկիզբ ( New START ): Հայտնում է BBC-ին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առավելություններ է փնտրում և Ռուսաստանին զրկել է ԱՄՆ-ի տարածքում ստուգումներ իրականացնելու իրավունքից: Նշվում է, որ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստնի նկատմամբ Ուկրաինայի պատճառով փոխել են պայմանները երկրների միջև։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականից։ Սա սպառազինությունների կրճատման վերջին համաձայնագիրն է նախկին սառըպատերազմյան հակառակորդների միջև: Այն սահմանում է 1550 հեռահար միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք յուրաքանչյուր երկիր կարող է տեղակայել:
Նախարարությունը հայտնել է, որ պայմանագրի պայմաններով կասեցումը թույլատրվել է «բացառիկ հանգամանքներում»: