Զելենսկին կոչ է արել Արևմուտքին արգելել ռուսների մուտքը
Վոլոդիմիր Զելինսկին երկուշաբթի հայտարարել է, որ միակ տարբերակը Արևմտյան երկրների համար՝ կանգնեցնել Ռուսաստանին բռնակցելու էլ ավելի շատ տարածք Ուկրաինայից, արգելելն է Ռուսաստանի քաղաքացիներին մուտք գործել իրենց տարածք։ Զելենսկին սահմանների փակումն անվանել է «ամենակարևոր պատժամիջոցները»։ Ռուսները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը», — նշել է նա: Այս մասին հայտնում է THE WASHINGTON POST-ը։
Ուկրաինայի նախագահի խոսքով, արևմտյան գործող պատժամիջոցները «թույլ» են՝ համեմատած մեկ տարով Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար սահմանների փակման և ռուսական էներգակիրների գնման ամբողջական բեռնարգելքի հետ։
Որոշ քննադատներ նշում են, որ արգելքն անարդար է, քանի որ դա կազդի նաև այն ռուսների վրա, ովքեր արդեն լքել են երկիրը: Զելինսկիի կարծիքով դա ընդհանրապես կարևոր չէ, քանի որ բոլորն են պատասխանատու այս իրավիճակի համար։ «Ռուսները ինչպիսին էլ որ լինեն, թող գնան Ռուսաստան»,- հայտնել է նա։
Այս պահին արևմտյան երկրներում ռուսների մուտքի ամբողջական արգելք, ինչպիսին առաջարկում է Զելինսկին, չկա։ Սակայն, ռուսական ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումների պատճառով, արտասահման մեկնելը դժվարացել է։