Դը Գոլի թոռը Ուկրաինայի պատերազմի մեջ մեղադրում է ԱՄՆ-ին
Պիեռ դը Գոլը՝ Ֆրանսիայի պատերազմի ժամանակաշրջանի առաջնորդի և նախկին նախագահի թոռը, մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում պատերազմի համար՝ ամաչեցնելով ընտանիքին, քանի որ, ըստ նրա, իր պարտքն է խոսել «որպես գեներալի ժառանգ»: Գրում է The Telegraph-ը:
«Ֆրանսիացիները բարձր գին են վճարում Միացյալ Նահանգների հրահրած պատերազմի և Եվրոպան վասալի վերածելու համար։
«Ֆրանսիայի հանրային կարծիքը սկսում է հասկանալ, թե որն է ամերիկացիների չար խաղն այսօր: Սուտն օգտագործելով… ՆԱՏՕ-ի ներսում ԱՄՆ-ին հաջողվել է օգտագործել ուկրաինական ճգնաժամը Եվրոպան ապակայունացնելու համար»:
Նրա պապը՝ Շառլ դը Գոլը, անվստահություն հայտնեց ԱՄՆ-ի նկատմամբ և 1966 թվականին Ֆրանսիան դուրս բերեց ՆԱՏՕ-ի ինտեգրված ռազմական հրամանատարական կառուցվածքից:
Առաջին անգամը չէ, Պիեռը որ ռուսամետ կարծիքներ է հնչեցնում։ 2021 թվականի դեկտեմբերին նա կոչ արեց Ֆրանսիային սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ չնայած Մոսկվայի և Արևմուտքի միջև աճող լարվածությանը։