F-22 կործանիչները Ալյասկայից Լեհաստան են տեղափոխվել Ռուսաստանին հակազդելու համար
Լեհաստանը, ըստ երևույթին, շարունակելու է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շարունակվող հակամարտությունում։ Միացյալ Նահանգները հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներ է տեղակայել երկրի կենտրոնում գտնվող Լոձի 32-րդ մարտավարական ավիաբազայում։ Սա կօգնի դաշինքին օդային գերակայության հարցում։ Վարշավայի կառավարությունը արդեն երկար ժամանակ է առանձնահատուկ կոշտ դիրքորոշում է որդեգրել Մոսկվայի նկատմամբ, նույնիսկ ՆԱՏՕ-ի այլ անդամների շրջանում, և Լեհաստանի քաղաքացիներն ու ռազմական կապալառուները հայտնի են Կիևի աջակցությամբ ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտությունում։ Լեհաստանը սահմանակից է ոչ միայն Ուկրաինային, այլև Բելառուսին և ռուսական Կալինինգրադ անկլավին, ուստի հատկանշական է, որ այժմ այնտեղ տեղակայված F-22-ները տեղաշարժվել են Ալյասկայի դիրքերից՝ Ռուսաստանի հեռավոր արևելյան սահմանների մոտ: Կալինինգրադը Ռուսաստանի ամենաարևմտյան շրջանն է, որտեղից այն ավելի մոտ է Նյու Յորքին, քան Հեռավոր Արևելքին: Փոխանցումը հաստատում է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը շրջապատում են ամբողջ աշխարհը․ նրանց տարածքները մի կողմից հանդիպում են Արևելյան Եվրոպայում, մյուս կողմից՝ Բերինգի նեղուցում։ Հայտնում է militarywatchmagazine.com-ը։
F-22-ը արևմտյան հինգերորդ սերնդի երկու կործանիչներից է, որն ակտիվ ծառայության մեջ է և լիովին պատրաստ է գործողություններ կատարելու ( ի տարբերություն F-35-ի ): Կործանիչի տեղակայումը Լեհաստանում պայմանավորված է նրանով, որ նրա ռուսական հակառակորդ Սու-57-ն արդեն նշանավորվել է Ուկրաինական գործողությունների թատերաբեմում՝ ճնշելով հակառակորդի հակաօդային պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, Սու-57-ը համարվում է անպատրաստ ինտենսիվ մարտերի համար և օգտագործվում է չափազանց սահմանափակ քանակությամբ, քանի որ այն գտնվում է արտադրության շրջանի հենց սկզբում:
Չնայած F-22-ը և Սու-57-ը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի առաջատար կործանիչներն են՝ դժվար թե կարևոր դեր խաղան Մոսկվայի և արևմտյան դաշինքի միջև ռազմական գործողությունների էսկալացիայի դեպքում: F-22-ի փոքր թվաքանակը, կարճ հեռահարությունը, հնացած ավիոնիկան, չափազանց ցածր հասանելիությունը և ժամանակակից մարտական միջոցների հետ արդյունավետ փոխգործակցելու անկարողությունը, ինչպես նաև տեսողական տիրույթից դուրս մարտական կարողությունների բացակայությունը խիստ սահմանափակում են նրա ներուժը: Սու-57 թվաքանակը չափազանց քիչ է և գտնվում է զարգացման վաղ փուլում, ուստի այն նույնպես չի կարող լուրջ ազդեցություն ունենալ։
Այնուամենայնիվ, F-22-ի տեղակայումը Լեհաստանում, որը նույն օրը պաշտոնական համաձայնագիր կնքեց Հարավային Կորեայի հետ՝ ձեռք բերելու ավելի քան 1600 ժամանակակից տանկ և ինքնագնաց հաուբիցներ, Ռուսաստանի դեմ ուժի կարևոր ցուցադրություն է։ F-22-ը, իր անգերազանցելի աննկատության և առաջադեմ թռիչքային բնութագրիչների շնորհիվ, մնում է եզակի սպառնալիք՝ չնայած մշտական խնդիրներին։