Ռուսաստանի ոչնչացման ամերիկյան պլանը. The American Interest
«Ռուսների մեծամասնությունը հավատում են, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանը վերածել երկրորդական կարգի պետության» վերջերս հրապարակված այդ հոդվածի վերնագիրն է մեջբերում ամերիկյան “The American Interest” պարբերականը: Սակայն եթե Ամերիկայի իրական նպատակը լիներ Ռուսաստանին ստորացնելը, թուլացնելը և ի վերջո ոչնչացնելը, ինչպես կկարողանա Վաշինգտոնը դա կյանքի կոչել:
“The American Interest”-ը ներկայացնում է երկու պաշտոնյաների էլեկտրոնային հաղորդակցության հիմնական մտքերը, նշում է այն մասին, որ մինչև օրս (անգամ Wikileaks-ը դարաշրջանում) ԱՄՆ–ում գոյություն ունի գաղտնի Ռուսաստանի ոչնչացման միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ամենամյա հաշվետվություն է ներկայացնում Կոնգրեսին:
Խմբի գործունեության արդյունքում Ռուսաստանը դատապարտված է ամբողջական կազմաքանդման: Երկրում կոռուպցիայի մակարդակը չափազանց բարձր է, ահավոր գործարար վարկանիշը խոչընդոտում է օտարերկրյա ներդրումների աճին և հանգեցնում է կապիտալի արտահոսքին:
2014 թ. կարևորագույն ձեռքբերումը ներխուժումն էր Ուկրանիա: Թեև այդ պատերազմը Ռուսաստանում ամերիկյան գործակալների համբերատար աշխատանքի տրամաբանական արդյունքն էր, սակայն իրադարձությունների մասշտաբայնությունը և հանկարծակիությունը ԱՄՆ համար անսպասելի հաջողություն էր: Բարեկամական ազգի հետ անզիջում ջրբաժանը, Մոսկվայի կայսերական բեռի զգալի աճը, Ռուսաստանի իռացիոնալ ռազմականացումը, Եվրոպայի և ետխորհրդային հանրապետությունների մեծ մասի հետ հարաբերությունների վատթարացումը, թուլացած ռուսական տնտեսության նկատմամբ պարբերական հարվածներն ավելին քան ցանկալի են ԱՄՆ համար: Իսկ ամենակարևորն այն է, որ ամերիկյան գործակալները Ռուսաստանին այնպիսի անհուսալի վիճակի մեջ են քցել, որից նա չի կարող հաղթանակով դուրս գալ: Մոսկվան բոլոր հնարավորությունները կորցրել է Ուկրաինային սեփական կամքով իր ազդեցության գոտի վերադառնալու հարցում: Բայց և Ռուսաստանը միջոցներ չունի Ուկրաինան հնազանդեցնելու համար, թեև հակամարտության մեջ չափազանց շատ գումար է ներդրել, այսինքն նվազագույն կորուստներով դուրս գալ հնարավոր չէ: Դոնբասը թունավորված վերք է, որը կարող է ողջ Ռուսաստանը վարակել:
Պատերազմն Ուկրաինայում ետխորհրդային տարածքում Վաշինգտոնի լայնամասշտաբ արշավի մի մասն է: Ամերիկյան գործակալներն ամենուրեք զարգացնում են Եվրասիական միության գաղափարը, որը Ռուսաստանի հարևանները ընկալում են որպես սեփական ինքնավարությանը սպառնալիք և որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեքենայությունների գործիք: «Գազային պատերազմները», «կաթնային պատերազմները» և «ֆիտոսանիտարական» սահմանափակումները ներդրվել են համառ երկրներին «համոզելու», որ միանան Եվրասիական միությանը, ինչը հակառակ ազդեցություն է գործում:
Դրանից բացի ամերիկյան գործակալները հասել են նրան, որ Ռուսաստանում աշխատանքային միգրանտները ենթարկվում են կոպիտ չարաշահումների գործատուների կողմից, և հարձակումների՝ ոստիկանության ու ազգայնամոլ ռասիստների կողմից: Իրականում Մոսկվայի միգրացիոն քաղաքականությունը հատուկ մշակվել է առավելագույն վնաս պատճառելու համար, արդյունքում միգրանտներն ու նրանց հայրենակիցները Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ բացասական դիրքորոշում են որդեգրում: Նման պայմաններում հնարավոր է դառնում նաև Բելառուսի մուտքը ՆԱՏՕ: Իսկ հսկայական էներգետիկ սուբսիդավորումը, որն արվում է Եվրասիական միության կազմում նոր երկրների ընդգրկելու և պահելու համար, միայն արագացնում է Ռուսաստանի սնանկացումը:
Ետխորհրդային տարածքից դուրս ևս ամերիկյան գործակալները Ռուսաստանին ծանր կացության մեջ են քցել: Առաջակցելով Ասադին՝ Մոսկվան արաբական աշխարհի դժգոհություն է առաջացնում: Ռուսաստանը մերձանում է շիա մահմեդականների հետ՝ Իրան, Հըզբոլլահ, Սիրիա, սակայն հեռանում մնացյալ 90 տոկոս մահմեդականներից՝ սունիներից: Լիբիայի փորձը ցույց տվեց, որ Ասադի «վախճանը» ևս անխուսափելի է, ինչի արդյունքում Ռուսաստանը կզրկվի ներդրված միլիարդավոր դոլարներից, իսկ Մոսկվայի իզոլացումը ավելի կուժեղանա:
Պարբերականի հաղորդմամբ ամերիկյան գործակալների աշխատանքի արդյունքն էր նաև այն միտքը, թե Ամերիկան ցանկանում է տիրել Ռուսաստանի բնական ռեսուրսներին՝ այդ թվում շեշտելով, որ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հայտարարությունները Սիբիրի կարգավիճակի փոփոխության մասին ընդամենը ապատեղեկատվություն է: Ինչ վերաբերում է ռուսական ածխաջրածնային հումքին, ապա թեև դրա վաճառքը կարող է լուծել երկրի մի շարք խնդիրները, սակայն ամերիկյան գործակալների գործուն աջակցությամբ այդ հսկայական հարստության մեծ մասը գողանում են կամ էլ վերադառնում է Արևմուտք կապիտալի գաղթի միջոցով՝ ամրապնդելով արևմտյան բանկերն ու անշարժ գույքի շուկաները: Այսինքն Արևմուտքը ոչ միայն ստանում է ռուսական նավթն ու գազը, այլև վերադարձնում է դրա համար վճարված գումարի մի մասը: Նման պայմաններում Ռուսաստանին խլել այն, ինչը նա կամովին հանձնում է, անիմաստ է:
Սակայն քանի դեռ Ռուսաստանը մտածում է իր բնական ռեսուրսների մասին, Արևմուտքն առանց ավելորդ աղմուկի վերցնում է իրական հարստությունը՝ մարդկային կապիտալը: Ամերիկյան գործակալների ջանքերով տանադավոր ռուսաստանցիների մեծամասնությունը իր երջանկությունը սկսում է որոնել Արևմուտքում՝ մոռանալով իրական հայրենասիրության մասին:
Ռուսաստանում լայն տարածում ստացած հակամերիկյան հայեցակարգն անգամ վաշինգտոնյան գործակալների աշխատանքի արդյունքն էր. դրանով ռուսաստանցիները ամբողջությամբ կուրացել են, իսկ իրականում հենց ԱՄՆ-ն է ղեկավարում Ռուսաստանի քաղաքականությունը: Վերջին հաշվով շուտով Վաշինգտոնը կկարողանա հասնել իր գերնպատակին:
Պարբերականը հոդվածի վերջում շեշտում է, թե այս ողջ աշխատանքն ամերիկյան հարկատուներին ոչինչ չի արժեցել, գործակալները իրենց աշխատանքը սկզբունքորեն անվճար են արել: