Չինաստանի զորահանդեսը. ռուս-չինական տանդեմն ընդդեմ Արևմուտքի
2015 թ. սեպտեմբերի 3-ին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակի զորահանդես անցկացվեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Տիանանմեն հրապարակում: Այն թվով 14-րդն էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմության ընթացքում՝ սկսած 1949 թվականից:
Զորահանդեսին մասնակցեցին շուրջ 12.000 զինծառայող (առաջին անգամ մասնակցել են նաև կանայք), այդ թվում այլ երկրների 1.000 զինվորական: Չինական զորահանդեսին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրները բացառությամբ Հայաստանի:
Մասնակից երկրներին էին.
Աֆղանստան | Ղազախստան | Սերբիա |
Բելառուս | Ղրղզստան | Վանուատու |
Եգիպտոս | Մեքսիկա | Վենեսուելա |
Լաոս | Մոնղոլիա | Տաջիկստան |
Կամբոջիա | Պակիստան | Ֆիջի |
Կուբա | Ռուսաստան |
Շուրջ հինգ տասնյակ երկրների պաշտոնական ներկայացուցիչներ ներկա էին հանդիսությանը: Արևմտյան երկրները սկզբունքորեն «բոյկոտել» էին պատմական իրողությունների ոգեկոչության այս արարողությունը, ինչը Պեկինի նկատմամբ իրենց ոչ բարիդրացիական դիրքորոշման մասին է վկայում:
«Թիվ 1» հրավիրյալը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, միայն վերջինիս էր պատիվ վերապահվել կանգնել այս հանդիսության կենտրոնում՝ զորահանդեսն ընդունող ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողքին: Նման իրավիճակ էր նաև մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ: Սա խոսում է ռուս-չինական ռազմավարական գործընկերության մասին. Մոսկվա-Պեկին տանդեմը ցույց է տալիս, որ չի պատրաստվում խաղաղ Արևմուտքի կողմից թելադրվող խաղը:
Տնտեսական բարդ իրավիճակում գտնվող Չինաստանը այս զորահանդեսի միջոցով ցանկանում էր ցույց տալ ողջ աշխարհին իր ներուժն ու պայքարելու պատրաստակամությունը: Մասնավորապես իշխանությունների վկայությամբ ներկայացվող տեխնիկայի 80 տոկոսը նորարարություններ են:
Ռազմական տեխնիկայի ցուցադրությունը ցանկացած զորահանդեսի առանցքային տարրն է: Պեկինը հրապարակ էր դուրս բերել 40 տեսակի շուրջ 500 ռազմատեխնիկա և 20 տեսակի թվով 200 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Պետք է նկատել, որ Չինաստանի ռազմատեխնիկան մի շարք բնորոշումներով անալոգային է Ռուսաստանին, սեփական նախագծերը տոկոսային հարաբերակցության բավականին քիչ են, այդ թվում 2001 թվականից շահագործվող Type 99 (ZTZ-99) տանկերը, որը Պեկինի հիմնական մարտական հրասայլն է:
Արևմուտքի մտահոգությունների իրական պատճառը չինական DF («Դունֆեն» – չին. «Արևելքի քամի») հրթիռների տարատեսակներն են: Մասնավորապես միջին հեռահարության DF-21 հրթիռները, որոնց գործառնության հեռահարությունը կարող հասնել մինչև 1.770 կմ-ի, իրական սարսափ են ամերիկյան ավիակիրների համար, քանի որ այս հրթիռների ձայնի արագությունը գերազանցում են տասն անգամ, ուստի սկզբունքորեն անխոցելի են: Իսկ DF տեսակի ավելի հեռահար հրթիռները կարող են մինչև 12.900 կմ հեռահարությամբ հարվածել հակառակորդին: Սրան պետք է ավելացնել, որ Չինաստանը նաև միջուկային տերությունը է, այսինքն սկզբունքորեն ապահովագրված է հնարավոր լայնամասշտաբ պատերազմներից:
Զորահանդեսի ավարտին Պեկին երկինք բաց թողեց հազարավոր փուչիկներ ու աղավնիներ, ինչը խորհրդանշելու էր, որ զորահանդեսը միայն պատմությունը չմոռանալու և դրա հետ հաշվի նստելու նպատակ էր հետապնդում: