Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը պատրաստ է
Ռուսաստանի ներխուժումից սկսած՝ Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը պատրաստ է և սպասում է նավահանգիստը լքելու ազդանշանին, հայտնել է Վոլոդիմիր Զելինսկին։ Նա խոսում էր Չորնոմորսկի նավահանգիստ կատարած այցի ժամանակ՝ արտահանումը վերսկսելու ՄԱԿ-ի գլխավորած համաձայնությունից մեկ շաբաթ անց: Հայտնում է BBC-ին։
Ուկրաինական նավահանգիստների շրջափակումը հանգեցրել է սննդամթերքի պակասի և գների բարձրացման։ Մինչդեռ նշանակալի է, որ Ուկրաինայի ափերից առաջին մեկնումը կլինի ավելի շատ ջրերի փորձարկում, քան մատակարարման հիմնական ուղու ապաշրջափակում:
Հացահատիկի հիմնահարցը նույնպես տեղ է գտել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուրբաթ օրը կայացած բանակցություններում։ Սա առաջին առաջին հեռախոսզրույցն էր պատերազմի սկսվելուց հետո։ Բլինկենն նշել է, որ «անկեղծ և անմիջական» զրույց է ունեցել իր գործընկերոջ հետ՝ ասելով նրան, որ Ռուսաստանը պետք է հարգի իր պարտավորությունը՝ թույլ տալ հացահատիկի արտահանումը Ուկրաինայից, և որ աշխարհը չի ընդունի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի բռնակցումը:
Վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ Չերնոմորսկի նավահանգստում որոշակի գործողություններ են սկսվել։ Այն երեք նավահանգիստներից մեկն է, որ սպասում է կանաչ լույսի։ Այստեղ կա 17 նավ 600000 տոննա բեռով։
ՄԱԿ-ի օգնության ղեկավար Մարտին Գրիֆիթսը հստակ հայտարարեց, որ արտահանումը կարող է անվտանգ վերսկսվել միայն այն ժամանակ, երբ վերջնական տեսքի բերվի Սև ծովի երթուղին։ Գործողության լրացուցիչ ռիսկն այն է, որ Օդեսայի ամենամեծ նավահանգիստը ականապատվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Եթե և երբ առաջին նավը վերջապես լքի նավահանգիստը, հացահատիկի շարասյունները անմիջապես չեն հետևի: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ծովային միջանցքը, շարասյունը և բեռների ստուգումը կազմակերպվում է Համատեղ համակարգող կենտրոնի կողմից (գտնվում է Թուրքիայում ), և ըստ տեղեկությունների վերջնական նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն իրականացվել:
Հացահատիկի արտահանման վեցամսյա դադարը Աֆրիկայում հանգեցրել է սննդամթերքի պակասի։ Առաջին նավի ուղղությունը դեռ պարզ չէ, սակայն ՄԱԿ-ի օգնության ղեկավարն ասել է, որ Սոմալին առաջնահերթություն է: Երկրի ութ շրջաններ սովի վտանգի տակ են։ «Մեծ յոթնյակի» յոթ դեսպաններ միացան Ուկրաինայի նախագահին՝ արտացոլելու արտահանումը նորից սկսելու քաղաքական կամքը։
Մինչ Ռուսաստանի ներխուժումը՝ երկու երկրներին բաժին էր ընկնում ցորենի և գարու արտահանման մեկ երրորդը: Լավատեսություն կա որ գործարքը ( նախնական 120 օրով նախատեսված ) կարող է իրականանալ։ Ռուսաստանը նույնպես ցանկանում է վերսկսել արտահանումը իր հացահատիկի և պարարտանյութերի։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Չորնոմորսկը և Օդեսան պատրաստ են նավերի մեկնմանը, մինչդեռ երրորդ նավահանգիստը՝ Պիվդեննին, պատրաստ կլինի մինչև շաբաթվա վերջ: Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ առաջին բեռնափոխադրման բոլոր մանրամասները պետք է հաշվարկվեն, և ամեն ինչ «ստուգվի ևս մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ»: ՄԱԿ-ի օգնության ղեկավարն նշել է, որ դա կարող է ապահով կերպով կայանալ միայն այն ժամանակ, երբ Ստամբուլի համակարգող կենտրոնում աշխատող կողմերը համաձայնության գան միջանցքի ճշգրիտ վայրի, ինչպես նաև տեղաշարժերի վերաբերյալ: Նա հավատում է, որ ցանկացած խնդիր շատ արագ կկարգավորվի՝ նպատակ ունենալով վերադառնալ նախապատերազմյան արտահանման մակարդակին՝ ամսական մոտ հինգ միլիոն մետր/տոննա: