Shell-ի ղեկավար․ Եվրոպան ստիպված կլինի չափավորել էներգիան այս ձմռանը
Shell-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեն Վան Բերդենը զգուշացրել է, որ Եվրոպան, հնարավոր է, ստիպված լինի չափավորել էներգիան այս ձմռանը։ Նա կանխատեսում է գների ձգալի աճ, եթե Ռուսաստանը շարունակի սահմանափակել գազի մատակարարումները ԵՄ։ Հայտնում է www.ft.com-ը։
Եվրոպայի ամենախոշոր նավթագազային ընկերության ղեկավարը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ «կարող» է «պատրաստ» է օգտագործել էներգետիկ ռեսուրսները, որպես զենք։ Նրա խոսքով չպետք է բացառել Ռուսաստանից ամբողջական մատակարարումների դադարեցումը։
Հինգշաբթի Օքսֆորդում տեղի ունեցած էներգետիկ կոնֆերանսում նա հայտարարել է, որ, իր կարծիքով, Եվրոպայում շատ բարդ ձմեռ է սպասվում։
« Ես կարծում եմ, որ որոշ երկրներ ավելի լավ իրավիճակում կհայտնվեն համեմատած այլ երկրների, բայց մենք բոլորս առնչվելու ենք գների շոշափելի աճի հետ, ահա թե ինչու մեծ ճնշում կլինի արդյունաբերության վրա, հետևաբար նաև էներգետիկայի » ,- ասել է նա։
Վատագույն դեպքում մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ ստիպված կլինենք չափավորել էներգիան։
Երկուշաբթի օրը «Հյուսիսային հոսք» գազատարը դադարեցվել է պլանային վերանորոգման համար։ Մտավախություններ կան, որ այդ գազատարով մատակարարումները չեն վերականգնվի։
Անցյալ շաբաթ Պուտինը սպառնաց, որ «աղետալի հետևանքներ» կլինեն համաշխարհային էներգետիկ շուկաների համար, եթե արևմտյան երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեն Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: