Ղազախստանը փորձում է դիվերսիֆիկացնել նավթի արտահանման ուղիները՝ շրջանցելով Ռուսաստանը
Ռուսաստանը ստիպում է Ղազախստանին ուղարկել ավելի շատ նավթ Կասպիծ ծովով։ Ղազախստանի նախագահ Տոկաևը կոչով է հանդես եկել հուլիսի 7-ին այն բանից հետո, երբ 2 օր առաջ ռուսական դատարանը որոշում է կայացրել խողովակաշարը փակելու մասին։ Ղազախստանը նավթի արտահանման մեծ մասը իրականացնում էր այդ խողովակաշարով։ Այն սկսվում էր Ղազախստանի արևմտյան հատվածից և անցնում Ռուսաստանի սահմանով։ Հայտնում է eurasianet.org-ը։
Տոկաևը ասել է, որ ամենահեռանկարային այլընտրանքը համարում է նավթի արտահանումը Կասպիծ ծովով։ Պետական պաշտոնյաների հետ հանդիպմանը նա նշել է, որ հանձնարարել է պետական նավթագազային ընկերությանը մշակել դրա իրականացման լավագույն տարբերակը՝ ներառյալ Թենգիզի նախագծի հնարավորությունը։
Թենգիզի հանքավայրը, որը գտնվում է Արևմտյան Ղազախստանում, գործարկվում է Тенгизшевройл բաժնետիրական ընկերության կողմից։ Այս ընկերության բաժնեմասերի 75 % -ը պատկանում է ամերիկյան երկու խոշոր նավթային ընկերությունների, իսկ պետական նավթագազային ընկերությունը ունի 20% մասնաբաժին։
Չնայած այն հանգամանքին, որ Տոկաևը հստակորեն չի նշել Ռուսաստանին իր խոսքում, այնուամենայնիվ նրա հանձնարարականը միանշանակ խոսում է այն մասին, որ դա կապված վերջին իրադարձության հետ կապված խողովակաշարի շուրջ ստեղծված իրավիճակի։
Հուլիսի 5-ին Նովոռոսիսկի շրջանային դատարանը որոշում ընդունեց, որ Каспийский Трубопроводный Консорциум-ը (միջազգային տարբեր կազմակերպությունների համատեղ ձեռնարկություն) էկոլոգիական նորմերի խախտումներ է թույլ տվել։ Խողովակաշարը փակվել է 1 ամսով։ Նախորդ տարի այդ խողովակաշարով դեպի Նովոռոսիսկ է տեղափոխվել 53-54 տոննա նավթ։
Որոշ վերլուծաբաններ վճիռը ընկալեցին որպես Մոսկվայի փորձ՝ ստիպելու Նուր-Սուլթանին օգնել Ռուսաստանին մեղմել արևմտյան պատժամիջոցների հետևանքները: Փոխարենը Ղազախստանը քայլեր է ձեռնարկում, որոնք Ռուսաստանը կարող է չափավոր թշնամական համարել:
Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Տոկաևը առաջարկել է օգտագործել Ղազախստանի ածխաջրածնային ներուժը՝ կայունացնելու իրավիճակը համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում»։ Սա այն դեպքում, երբ մայիսի վերջին ԵՄ երկրները որոշում ընդունեցին 90%-ով կրճատել նավթի ներկրումը Ռուսաստանից մինչև այս տարվա վերջ։
Բացի այդ, հուլիսի 7-ին Տոկաևը կառավարությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Атырау-Кенкияк և Кенкияк-Кумколь նավթատարների թողունակությունը մեծացնելու համար։ Սրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում նավթի հումքը արևմտյան շրջաններից տեղափոխել արևելք՝ դեպի Չինաստան։