YOUGOV-ի հարցում․ վարչապետի պաշտոնում պահպանողականները նախընտրում են Պեննի Մորդոնտին համեմատած այլ թեկնածուների
Պահպանողական կուսակցության անդամների շրջանում անցկացված նոր հարցումը հարցած է հասցրել Ռիշի Սունակին։ Արդյունքները ցույց են տալիս, որ Պեննի Մորդոնտը ակնհայտ առավելություն ունի այլ թեկնածուների նկատմամբ, գրում է thetimes.co.uk-ը։
Համաձայն YOUGOV-ի հարցմանը, որին մասնակցել են կուսակցության 800 անդամներ, Սունակը պարտվում է գրեթե բոլոր հակառակորդներին այն դեպքում, երբ ընտրությունը 2 թեկնածուների միջև է։
Մեկը մեկի դեմ դիմակայության դեպքում նա կարող է շրջանցել միայն նախկին արտգործնախարար Jeremy Hunt-ին և գլխավոր դատախազ Suella Braverman-ին։
Մեծ աջակցություն է վայելում պաշտպանության նախկին նախարար Մորդոնտը։ Նա մեծ տարբերությամբ կշրջանցի թեկնածուներից որևէ մեկին։ Հարցման արդյունքում Մորդոնտը զբաղեցրել է առաջին տեղը 27% ձայներով։ Մեկը մեկի դեմ նա կշրջանցի Սունակին համապատասխանաբար 67% և 27% ձայների հարաբերակցությամբ։
Այս պահին 8 թեկնածուների ցուցակը ղեկավարում է Սունակը, ում աջակցում են խորհրդարանի 50 անդամներ։ Երկրորդ տեղում է Մորդոնտը, ում աջակցում են խորհրդարանի 30 անդամներ։ Երրորդը Թրասն է՝ խորհրդարանի 23 անդամների աջակցությամբ։