Բոլսոնարուն խոստացել է հակամարտությունը կարգավորելու ճանապարհ առաջարկել Զելինսկիին
Ժաիր Բոլսոնարուն հինգշաբթի հայտարարել է , որ Վոլոդիմիր Զելինսկիի հետ զրույցում ( հուլիսի 18 ) կառաջարկի նրան Ռուսաստանի հետ կոնֆլիկտը լուծելու ճանապարհ, գրում է veja.abril.com.br-ը։
Նա ուղիղ չի ասել, բայց հասկացրել է, որ Ուկրաինայի համար ավելի նախընտրելի է ենթարկվել Ռուսաստանին և սկսել բանակցությունների կրակի դադարեցման շուրջ։ Բրազիլիայի նախագահը ակնարկել է, որ Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև պատերազմի ( Ֆոլկլենդյան կզզիների համար )պատմության կրկնվելու վտանգ կա:
Այդ կոնֆլիկտը տևել է 2 ամիս։ Արգենտինական ուժերը ջախջախվեցին Պորտ Սթենլիի պաշարման ժամանակ, ինչի հետևանքը եղավ Բուենոս Այրեսի կապիտուլացիան։ Արգենտինան մինչ այժմ չի վերահսկում այդ տարածքները, որոնք նա պնդում է, որ պատկանում են իրեն իրավունքով։
« Ես կասեմ նրան այն, ինչ մտածում եմ իրավիճակի կարգավորելու վերաբերյալ։ Ես գիտեմ՝ ինչպիսին կլինի որոշումը, բայց ես առաջ չեմ ընկնի։ Ինչպե՞ս ավարտվեց պատերազմը Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև, ամեն ինչ գնում է այդ ճանապարհով։ Մենք ափսոսում ենք։ Ճշմարտությունը ցավ է պատճառում, բայց դա պետք է հասկանալ։ Այդ նա ( Զելինսկին ) էր փնտրում զրույց ինձ հետ։ Ես անմիջապես ասացի, որ կխոսեմ նրա հետ։ Նա ղեկավարում է մեծ երկիր։ Այն, ինչ ես պայմանավորվել եմ նախագահ Պուտինի հետ, իրականացվում է։ Ես կզրուցեմ նրա (Զելինսկիի) հետ: Նա առաջնորդ է, և ես կասեմ նրան, ինչ մտածում եմ։ Այս կոնֆլիկտը չի վնասել միայն Բրազիլիային։ Բրազիլիային շատ ավելի քիչ է վնասել քան Եվրոպային » ,- ասել է Բոլսոնարուն CNN Բրազիլիայի հետ հարցազրույցում։