Վլադիմիր Պուտինի «ուղերձը» Բաշար Ասադին. «Ettelaat»
Ներկայացնում ենք իրանական «Ettelaat» պարբերականի «ՌԴ պաշտպանության նախարարը Բաշար Ասադին է փոխանցել Պուտինի «ուղերձը»» հոդվածը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դամասկոս այցի ժամանակ (12.09.2017) հանդիպում ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ: Պաշտոնյաները քննարկեցին ռուս-սիրիական ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նա համատեղ հակաահաբեկչական օպերացիաների արդյունքները: Շոյգուն հանդիպման ժամանակ Ասադին փոխանցեց նաև Ռուսաստանի նախագահի «ուղերձը»՝ Դեյր-Էզ-Զորի ազատագրման վերաբերյալ, որը շուրջ երեք տարի զինյալների շրջափակման օղակում էր:
Ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարն Ասադի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Մոսկվայի և Դամասկոսի միջև ինչպես ռազմական, այնպես էլ տեխնիկական համագործակցության հարցեր: Դեյր-Էզ-Զորի ազատագրումից հետո ռուս զինվորականները հայտարարել էին, որ ահաբեկիչներից հետ կգրավվեն նաև մնացյալ տարածքներն ու շրջանները: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով այժմ ահաբեկիչների ու անօրինական խմբավորումներից ազատագրվել է սիրիական տարածքի 85 տոկոսը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեռ վերահսկում է 27,8 հազար քկմ տարածք: Սիրիայում ռուսական զորքերի շտաբի պետ Ալեքսանդր Լապինի խոսքերով ռազմական օպերացիան կշարունակվի մինչև ԻԼԻՊ-ի և Ջաբհաթ-ան-Նուսրայի կողմից օկուպացված տարածքների ամբողջական ազատագրումը:
Սիրիական կառավարական ուժերին այս ընթացքում հաջողվել է ամրապնդել իրենց հաջողությունները. նրանք ևս 12 կմ-ով խորացել են երկրի ներսում և 6 կմ-ով հյուսիսային ուղղությամբ՝ Հոմս նախագահում: Սիրիական բանակը և Դիմադրության ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Հոմսի արևելյան հատվածում: Այդ օպերացիաների ընթացքում սպանվել կամ վիրավորվել եմ ԻԼԻՊ-ի զինյալների մեծ մասը, ինչպես նաև ոչնչացվել է նրանց զինանոցը:
ՄԱԿ—ի ռազմական հանցագործությունների կենտրոնի տվյալներով Պենտագոնը ավելին քան 2 մլրդ դոլար է ծախսել սպառազինության համար, ինչ այնուհետ մատակարարվել է սիրիական ընդդիմությանը, որը պայքարում է կառավարական ուժերի դեմ:
ՄԱԿ—ի Գլխավոր քարտուղարի հայտարարությամբ իշխանությունների և ընդդիմության միջև համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելը սկզբունքորեն անհնար է: Անտոնիու Գուտերեշի դիտարկմամբ Դեյր-Էզ-Զորի ազատագրումը «իրոք կարևոր գործոն է Սիրիայում ահաբեկչության ոչնչացման գործում», սակայն «պատրանք կլինի ենթադրել, որ Դեյր-Էզ-Զորի ազատագրման միջոցով մենք մոտ ապագայում կարող են ականատես լինել ահաբեկչության իրական վերացմանը»: