Նվազագույն աշխատավարձի չափը Եվրամիության երկրներում և Հայաստանում (ինֆոգրաֆիկ)
Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) տվյալներով ԵՄ երկրներում նվազագույն աշխատավարձը տատանվում է 235-ից մինչև 1999 եվրոյի շրջանակներում. ամենաբարձրը Լյուքսեմբուրգում է, իսկ ամենացածրը՝ Բուլղարիայում: Սակայն անգամ նվազագույն աշխատավարձը 2,3 ավելի բարձր է, քան Հայաստանում: Մեր երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հզր դրամ՝ մոտ 102 եվրո:
Այս ինֆոգրաֆիկի ձևաչափով, եթե դիտարկենք նաև Հայաստանում 2008 թվականի նվազագույն աշխատավարձը, ապա կպարզվի,, որ տոկոսային հարաբերակցությամբ մեր երկրում նվազագույն աշխատավարձն ավելի շատ է բարձրացել, քան Եվրամիության անդամ երկրներում. 2008-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում էր 25 հզր դրամ, այժմ 120 տոկոսով ավելի բարձր է: