Սաուդյան Արաբիա. պետության առանձնահատկություններն ու քաղաքական բարեփոխումները
Սաուդյան Արաբիան ժամանակակից արաբական երկրների տնտեսապես ամենահզոր երկիրն է, տարածաշրջանում նրան գերազանցում են երկու այլ երկրներ միայն՝ Թուրքիան և Իրանը: Սակայն եթե խնդիրը դիտարկում են վերազգային կառույցների մեջ պետությունների միավորման համատեքստում, ապա անշուշտ Սաուդյան Արաբիան կարևորագույն դեր ունի:
Սաուդյան Արաբիայի տնտեսության լոկոմոտիվը հսկայական ածխաջրածնային պաշարներն են[1]: Սա մի կողմից հնարավորություն է տալիս երկիրը զարգացնելու, սական մյուս կողմից տնտեսությունը չի դիվերսիֆիկացվում, ուստի մեծ ռիսկեր է պարունակում:
Էթնո-ազգային տեսանկյունից Սաուդյան Արաբիա երկիրը զուտ որոշակի սահմանների մեջ գծագրված պետական համակարգ է, այսինքն երբ խոսք է գնում սաուդեցի հասկացության մասին, ապա այդ ընկալումը պետք է դիտարկել «ազգ» եզրույթի արևմտյան ընկալմամբ, որում ազգն անքակտելիորեն կապված է պետություն ինստիտուտի հետ, ինչպես օրինակ ամերիկյան ազգը:
Սակայն էթնիկական տեսանկյունից Մերձավոր Արևելքը ամբողջությամբ արաբական էթնոսով է բնակեցված, ինչը կարող է իրական հենք լինել համաարաբական պետականատիպ կառույցի համար: Այսինքն Սաուդյան Արաբիա պետության գոյության պահպանման համար անհրաժեշտ են իրական հիմքեր, առավել ևս եթե հաշվի առնենք, որ համատարած պառլամենտարիզմի ու ժողովրդավարության պարագայում այս երկիրը պահպանում է «միջնադարյան» բացարձակ միապետականությունը:
Այս հինախնդիրները լուծելու համար էլ երկրի ղեկավարությանը անհրաժեշտ է համակողմանի բարեփոխումներ անցկացնել: Փորձենք դուրս բերենք նման բարեփոխումների ընդհանուր բնույթը, առանձնահատկությունները և ընթացքը:
Սաուդյան Արաբիայի առանձնահատկությունները, բարեփոխումների նախահիմքերը
Սաուդյան Արաբիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են տարբեր ժողովուրդներ ու ցեղեր: Քա 2-րդ հազարամյակում գերակշռել են արաբական քոչվոր ցեղերը: Սաուդյան Արաբիայի Հիջազ նահանգում 7-րդ դարում Մուհամեդի գլխավորությամբ ձևավորվել է մահմեդականությունը, և 630 թվականին ստեղծվել է առաջին մահմեդական կրոնապետությունը՝ Արաբական խալիֆությունը՝ Մեդինա մայրաքաղաքով[2]: 630–631 թին Մուհամեդը եղել է այդ կրոնապետության առաջին ղեկավարը, հետագայում նրան երկրպագեցին որպես մարգարեի և «Ալլահի պատգամաբերի»: Հիջազում են գտնվում մահմեդականների սրբավայրերը՝ Մեքքան (Մուհամեդի ծննդավայրը) և Մեդինան (Մուհամեդի թաղման վայրը): Այդ պատճառով երկիրը կոչվում է նաև «Երկու մզկիթների երկիր»: Այս քաղաքների տնտեսական կյանքում կարևորագույն տեղ են գրավում ուխտագնացությունից ստացված եկամուտները[3]:
19-րդ դարի վերջում Արաբիայի մեծ մասը վահաբականների ջանքերով միավորվել է Սաուդյանների պետության մեջ: Արաբական տարածքների հետագա միավորման համար Իբն Սաուդի վարած պատերազմների արդյունքում՝ 1927 թ. ստեղծվել են Հիջազ պետությունը, Նեջը և միացյալ մարզերը, որոնք 1932 թ. միավորվել են Սաուդյան Արաբիա պետության մեջ:
Սաուդյան Արաբիայում արաբական ազգային ինքնության հիմնական տարրը իսլամն է, ի տարբերություն այլ արաբական երկրների, որտեղ ազգայնականությունը նաև աշխարհիկ հիմքեր ունի: Երկրում ազգային միասնության գիտակցությունը դեռևս խոր արմատներ չունի, որի ներդրման համար երկար ժամանակ կպահանջվի:
Սաուդյան Արաբիայի Թագավորությունն այն բացառիկ իսլամական պետություններից է, որտեղ կրոնական և քաղաքական կառույցներն ու ինստիտուտները սերտաճած են: Սաուդյան Արաբիան թե՛ արաբական և թե՛ իսլամական ինքնության կրող է, սակայն հասարակական գիտակցությունը հիմնականում պայմանավորված է իսլամով:
Պետական համակարգի հիմքում ընկած է թեոկրատական պետության (կամ աստվածապետության) մոդելը: Երկրում Ղուրանը և մարգարեի սուննան ծառայում են որպես սահմանադրություն, իսկ հասարակության բարոյական, սոցիալական և իրավական կողմերը կարգավորում է շարիաթը: Պետական գաղափարախոսության հիմքում ընկած է վահաբականությունը, որի մասին խոսվում է միայն պատմական և դավանաբանական համատեքստում[4]: Վահաբականությունը, որպես կրոնական բարենորոգչական հոսանք, ձևավորվեց 18-րդ դարի առաջին կեսում Արաբական թերակղզու կենտրոնական շրջանում` Նեջդում, կրոնական քարոզիչ աստվածաբան Մուհամադ իբն Աբդ ալ-Վահաբի կողմից, որը ծայրահեղականության հասնող մաքրակրոնության կողմնակից էր: Նոր ուսմունքը կոչ էր անում վերադառնալ վաղ իսլամի ակունքներին, խստորեն հետևել միաստվածության սկզբունքներին, հրաժարվել ամեն տեսակ նորարարությունից: Վահաբականությունը ձևավորվեց սուննի իսլամի ամենաարմատական կրոնական իրավական դպրոցի` հանբալիականության շրջանակներում, որ դեմ է Ղուրանի ազատ մեկնությանը և իջթիհադի կիրառմանը: Վահաբականությանը հատուկ է անհանդուրժողականություն այն մահմեդականների նկատմամբ, ովքեր վահաբականության տեսանկյունից խախտել են իսլամի սկզբունքները: Այս հանգամանքը շատ դեպքերում նպաստել է հասարակական գիտակցության մեջ ծայրահեղականության դրսևորմանը: Եվրոպացի և արաբ որոշ հեղինակների աշխատանքներում վահաբականները բնութագրվել են որպես պուրիտաններ կամ իսլամի բողոքականներ[5]: Պատմականորեն վահաբականությունը վճռորոշ դերակատարություն ունեցավ սաուդյան պետության ձևավորման հարցում:
Սաուդյան Արաբիայում իշխանական համակարգի կենտրոնական դեմքը թագավորն է՝ Ալ Սաուդ ընտանիքից: Թագավորը ղեկավարում է դատական, գործադիր և օրենսդիր ոլորտները[6]: Իշխող ընտրանին երկիրը կառավարում է Աբդ ալ-Վահաբի հետնորդների՝ վահաբական ուլամայի իշխող թևի՝ Ալ Շեյխ ընտանիքի հետ միասին: Վահաբականությանը մեծապես աջակցում է Ներքին գործերի նախարարության շրջանակներում գործող կրոնական ոստիկանական կառույցը՝ Առաքինության պահպանության և անբարոյականության դեմ պայքարի կոմիտեն, որի գործակալները կարող են առանց դատավարության, հրապարակայնորեն պատժել վահաբականության սոցիալական և կրոնական սկզբունքները խախտողներին[7]:
Սաուդյան Արաբիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ բացառիկ կարևոր դերակատարություն ունի նավթային գործոնը: Արդեն Երկրորդ աշխարհամարտից ի վեր նավթային հսկայական պաշարների և դրանցից ստացված վիթխարի հասույթի շնորհիվ երկիրը լուրջ հաջողություններ արձանագրեց ներքին տնտեսական կյանքում, ինչպես նաև արտաքին ոլորտում՝ միևնույն ժամանակ հայտնվելով ԱՄՆ հետաքրքրությունների և քաղաքական գործընկերության ոլորտում: Այս հանգամանքը վճռորոշ նշանակություն ունեցավ, որպեսզի ԱՄՆ-ը սատարի թագավորական ընտանիքին իշխանությունն ամուր պահելու հարցում:
1960-1970-ականներից Սաուդյան Արաբիան, որպես իսլամի հայրենիք, աստիճանաբար սկսեց հանդես գալ արաբական իսլամական աշխարհին հուզող խնդիրները համակարգելու և իսլամի վահաբական ուղղությունը իսլամական աշխարհ արտահանելու քաղաքականությամբ[8]:
1990-ականների սկզբին Սաուդյան Արաբիայում ներքին ընդդիմադիր հուզումները խթանվեցին քաղաքական այն զարգացումներով, որոնք կապված էին 1990թ. օգոստոսի 2-ին Իրաքի Քուվեյթ ներխուժման հետ: Օգոստոսի 7-ին Ֆահդ թագավորը, իր պետությունը իրաքյան սպառնալիքից զերծ պահելու համար, օգնություն խնդրեց ԱՄՆ-ից[9]:
Իրաքի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Սաուդյան Արաբիայում ամերիկյան և դաշնակից զինված ուժերի տեղակայումը թույլատրող Գլխավոր ուլամայի խորհրդի ֆետվան հակաամերիկյան պոռթկում և վարչակարգի դեմ դժգոհություն առաջ բերեց: 1990-1991թթ. ոչ իսլամական զորքերի զանգվածային ներկայությունն իսլամի երկու սրբավայրերի երկրում նպաստեց երկրում իսլամական վերածննդի տրամադրությունների ի հայտ գալուն: Երկրում ձևավորվեց իսլամական արմատական ընդդիմադիր շարժում, որի հիմնական կորիզը կրոնական դասի ներկայացուցիչներ էին: Նրանք քննադատում էին Ֆահդ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը, մեղադրում իշխող վարչակարգին և նրանց աջակցող կրոնական հեղինակություններին՝ ճշմարիտ իսլամից հեռանալու համար: Այս շրջանում թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ այլախոհները հիմնականում կենտրոնացան երկու երիտասարդ շեյխերի՝ Սաֆար բին Աբդ առ Ռահման ալ-Հավալիի և Սալման բին Ֆահդ ալ-Աուդայի շուրջ: Երկրով մեկ տարածվեցին նրանց ձայնագրությունները, որտեղ արևմտյան ռազմական ուժերն անվանվում էին խաչակիրներ: Հիմնականում հիշյալ երկու շեյխերի նախաձեռնությամբ՝ 1991թ. մայիսին ուլամայի 107 ներկայացուցիչներ և համալսարանական դասախոսներ Ֆահդ թագավորին ներկայացրին մի խնդրագիր («Քիթաբ ալ-մատալիբ» վերնագրով): Նկատի առնելով այն հանգամանքը, որ երկրում իսլամական արժեքներն անտեսված են, խնդրագիրը կոչ էր անում իրականացնել մի շարք քաղաքական բարեփոխումներ, ներառյալ ուլամայից կազմված խորհրդակցական մարմնի ստեղծումը, որ կկարողանար հետևել վահաբականության տեսանկյունից հիմնավորված արտաքին քաղաքականությանը, հնարավորություն կտար թագավորական ընտանիքին չպատկանող կրթված միջին դասին՝ մասնակից դառնալ քաղաքական որոշումների ընդունմանը[10]:
Փաստորեն, Ծոցի ճգնաժամը որոշակիորեն խարխլեց սաուդական ներքաղաքական կայունությունը, ինչը վարչակարգը կարողանում էր պահել՝ դիմագրավելով նաև շիա շրջանակներից եկող մարտահրավերները: Նոր ստեղծված իրողություններն ինչ-որ չափով բացասական ազդեցություն ունեցան իսլամական աշխարհում թագավորության վարկանիշի վրա: Թագավորական ընտանիքին բարեփոխումներ անելու կոչեր արեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն արդեն Ծոցի պատերազմից հետո[11]:
Քաղաքական բարեփոխումների ընթացքը
Ներքին և արտաքին մարտահրավերներից ելնելով՝ 1991թ.նոյեմբերի սկզբին Ֆահդ թագավորը հայտարարեց, որ ծրագրել է երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Մեկ տարի անց, 1992թ. մարտին նա ներկայացրեց քաղաքական բարենորոգումների մի ծրագիր: Երկրի պատմության մեջ առաջին անգամ հրապարակվեց հիմնական օրենքի նշանակություն ունեցող մի փաստաթուղթ՝ «Երկրի կառավարման համակարգը», որտեղ ուրվագծված են Սաուդյան Արաբիայի պետական կառուցվածքի առանձնահատկությունները[12]: Փաստաթուղթը վերստին արձանագրում էր, որ երկրի սահմանադրությունը Ղուրանն է և մարգարեի սուննան, իսկ իշխանությունը պատկանում է երկրի հիմնադիր Աբդ ալ-Ազիզի որդիներին և նրանց որդիների որդիներին:
1992թ. թագավորական հիշյալ հրամանագրի հիման վրա Սաուդյան Արաբիայի երկրի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց և 1993 թվականից սկսեց գործել խորհրդակցական մարմնի նշանակություն ունեցող ու թագավորի կողմից նշանակվող Շուրայի խորհուրդը, որի օրենսդիր գործառույթը խիստ սահմանափակ է: Խորհրդի 60 անդամների մեծ մասը (ալիմներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ) սերում էր հայտնի ընտանիքներից, ծագումով՝ Նեջդից, Ալ Սաուդ ցեղի և վահաբականության բնօրրանից, ստացել էր արևմտյան կրթություն և աչքի էր ընկնում ոչ արմատական, չափավոր կեցվածքով[13]:
Բնական է, նրանք արտահայտելու էին իշխող ընտանիքի շահերը: Բացի այդ, 1992թ. թագավորական հրամանագրի հիման վրա ձևավորվեցին Նախարարների խորհուրդը և Նահանգների խորհուրդը: Սահմանադրական այս ակտերը նշանակում էին, որ էմիր Աբ-դալահն իսկապես մտադիր էր երկրի կառավարման մեջ ներգրավել միջին դասի կրթյալ շերտի[14]:
Իրաքյան պատերազմից ի վեր վարչակարգի համար լուրջ վտանգ սկսեցին ներկայացնել նաև աֆղանական ջիհադի սաուդցի մարտիկները՝ ի դեմ Ուսամա բեն Լադենի, որոնք պահանջում էին անմիջապես իսլամի հայրենիքից դուրս բերել ամերիկյան ռազմական ուժերը: 1994թ. սաուդական քաղաքացիությունից զրկվելուց և Սուդանում հաստատվելուց հետո բեն Լադենը շարունակում էր պայքարն իշխող ընտանիքի դեմ: Թագավորությունում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո, 1997թ. օգոստոսին, բեն Լադենը հրապարակեց «Պատերազմի հռչակագիրը»՝ ուղղված ԱՄՆ և սաուդական ընտանիքի դեմ: Իսլամական սկզբնաղբյուրներից բերված մեջբերումներով հարուստ տեքստում «Ալ-Քայիդայի» առաջնորդը զայրույթով էր խոսում ամերիկյան «խաչակիրների» կողմից երկու սրբավայրերի երկիրը «գրավելու» մասին: 1998թ. օգոստոսի 7-ին բեն Լադենը երկրում ամերիկյան ռազմական ուժերի հաստատվելու ութերորդ տարելիցի կապակցությամբ ահաբեկչական գործողություններ իրականացրեց Քենիայի և Տանզանիայի ԱՄՆ դեսպանատների դեմ[15]: 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից 19 անձնասպան ահաբեկիչներից 15-ը սաուդցի էին: Փաստորեն, սաուդական արմատական ռեսուրսը թագավորության սահմաններից դուրս փորձում էր իրականացնել ջիհադի գաղափարները՝ շարունակելով պայքարել նաև «ներքին թշնամու» դեմ: Առկա տեղեկությունների համաձայն՝ 2003թ. մայիսի 12-ին և նոյեմբերի 9-ին «Ալ-Քայիդան» Սաուդյան Արաբիայում կազմակերպեց լայնամասշտաբ ահաբեկչություններ, որոնց զոհ գնացին նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներ: Սեպտեմբերի 11-ից հետո միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պարզ դարձավ, որ ահաբեկչության տարածմանը և ֆինանսավորմանը մեծապես նպաստել են աշխարհով մեկ սփռված սաուդական բարեգործական և քարոզչական մի շարք հաստատություններ, առավել հաճախ՝ դրանց մասնաճյուղերը: Նշվեց, որ վահաբականությունը փորձել է կենսունակ պահել ռազմական ջիհադի հայեցակարգը: Սակայն այսօր նույն թագավորական ընտանիքը ԱՄՆ-ի հետ միասին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հետևողականորեն պայքարում է ոչ միայն ջիհադականների (մասնավորապես՝ «Ալ-Քայիդայի» դեմ, որի կայացման գործում մեծ դերակատարում ունեն թե՛ սաուդական, թե՛ ԱՄՆ հատուկ ծառայությունները), այլև սեփական երկրում խոր արմատներ ունեցող կրոնական մոլեռանդության դեմ:
2004-ի կեսերին հազարից ավելի կղերական պաշտոնյաներ (իմամներ, խատիբներ, մոլլաներ) հեռացվել են իրենց պարտականություններից և պետք է նորից վերապատրաստվեն: Կրոնական հանդուրժողականությունն արմատավորելու համար իրականացվում են տարբեր միջոցառումներ:
Կարևոր է արձանագրել այն իրողությունը, որ աստիճանաբար թագավորությունում ի հայտ եկավ այլախոհության մեկ այլ աղբյուր, որի արժեքային համակարգը հենվում էր սալաֆիականության վրա: Դրա շրջանակներում են գործում իսլամական չափավորները, որոնք թագավորությունում իսլամական ազատական և բարենորոգչական շարժման առաջատարներն են և կողմ են միապետական կարգերի պահպանմանն ու խաղաղ ճանապարհով բարենորոգումների իրականացմանը: Նրանց կարծիքով՝ իսլամն անհամատեղելի չէ արդիականության, առավել ևս՝ ժողովրդավարական արժեքների հետ: Արևմուտքի նկատմամբ նրանց մոտեցումները, ի տարբերություն ջիհադականների, պայմանավորված են ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական հիմքերով: Իսլամական ազատականներն առաջիններից էին, որ սկսեցին քննադատել վահաբականությունը: Իրենց հարցադրումները տեղադրելով կրոնական-քաղաքական նոր հարթությունում՝ նրանք բազմաթիվ շիա բարենորոգիչների հետ միասին կարողացան ստեղծել իսլամական սկզբունքների վրա խարսխված քաղաքական նոր պլատֆորմ[16]:
2003 և 2004թթ. իրավամբ կարելի է համարել Սաուդյան Արաբիայում իսլամական ազատական և բարենորոգչական շարժման վերելքի շրջան, որը նշանավորվեց հրապարակային ելույթներով, բողոքի ակցիաներով, բազմաթիվ խնդրագրերով, սոցիալ-քաղաքական բարեփոխումների մի շարք պահանջներով, ինչն անվտանգության մարմինների կողմից շատ դեպքերում ուղեկցվեց բռնություններով, ձերբակալություններով, հալածանքներով: Բարենորոգիչները կոչ էին անում երկրում մտցնել համընտրական իրավունք, ստեղծել սահմանադրություն, ընտրովի խորհրդարան, անկախ դատական համակարգ, պայքարել կոռուպցիայի դեմ, վերանայել մարդու իրավունքների, խոսքի ազատության, ինչպես նաև՝ կրոնական, տեղային և սոցիալական խտրականությունների ու դրանց առնչվող այլ հարցեր:
Բարենորոգումների կողմնակիցների կարծիքով՝ շուտափույթ բարենորոգումների ճանապարհով միայն կարելի էր երկրում խուսափել բռնության, անկայունության և ազգային տարանջատվածության վտանգից: Բացի այդ, նրանք առաջարկում էին քաղաքական որոշումների ընդունմանը մասնակից դարձնել հասարակության բոլոր շերտերին, քննարկման խնդիր դարձնել սաուդական հասարակությունում առկա արմատականության և ծայրահեղականության տարբեր կողմերը, պատճառներն ու հետևանքները, մշակել դրանց հետագա կանխմանն ուղղված քայլերը: Այդ իսկ պատճառով առաջարկվում էր, առաջին հերթին, բարեփոխել ու արդիականացնել սաուդական կրթական, սոցիալական և կրոնական համակարգերը:
2003թ. մայիսի 17-ին, ելույթ ունենալով Շուրայի խորհրդում, Ֆահդ թագավորը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան ընթանում է բարենորոգումների ճանապարհով: Նա նշեց, որ իրենք պատրաստվում են մեծացնել ժողովրդի մասնակցությունը կառավարման գործերում՝ ավելի մեծ հեռանկարներ բացելով կանանց համար, որոնք պետք է մասնակից դառնան ապագայի կերտմանը[17]:
Սաուդյան Արաբիայում իշխանությունը սեփական լեգիտիմության ապահովման համար անհրաժեշտություն է զգում սոցիալ-քաղաքական փոփոխությունների, այդ թվում նաև քաղաքական բարեփոխումների: Նման բարեփոխումները, որոնք պահպանողական բնույթ են կրում, սաուդյան յհասաարկության վրա չափազանց մեծ է: Այստեղ խոսքը չի գնում կամ մասին, որ բարեփոխումների գործընթացը իրականանում է այն ժամանակ, երբ երկրում շարունակում է գործելկրոնական դոգմաների հակված հակահամակարգային ահաբեկչական քողարկված կազմակերպություններ, որը հակակառավարական տրամադրություններ է ձևավորում պաշտոնական կրոնական իշխանության շրջանում: Այդ իրավիճակը անկասկած զգալի ազդեցություն ունի (այդ թվում նաև այն, որ «վերակառուցուը» պայմաններ է ստեղծում, որոնք կառավարող էլիտայի հակառակորդները նոր ազդակներ ստանան)բարեփոխումների փուլ մտած սաուդյան սոցիումում: Սակայն տեղի ունեցող փոփոխությունները ակտիվացնում են և ազգային «կրթված դասի» ձգտումները, իշխանության ընկալման մեջ ադեկվատ վերաբերմունքը, որըի հետ սկսեցին հաշվի նստել մասնավորապես 2003 թվականից, երբ ստեղծվեց Աբդ ալ-Ազիզ թագավորի Ազգային երկխոսության կենտրոնը, որի նպատակն էր սաուդական հասարակությանն առնչվող խնդիրների շուրջ բանավեճեր կազմակերպել: Թագաժառանգ Աբդալահի կարծիքով՝ կենտրոնի բացումը պատմական ձեռքբերում էր, որն աջակցելու էր երկրում ծայրահեղականության և մոլեռանդության դեմ պայքարին[18]:
Այդ քաղաքականության էությունն ամբողջացվում է որպես «ազգային երկխոսության կուրս չափավորության և համադրելիության հիմքով»: Մի կողմ թողնելով ներքաղաքական ուժերի գաղափարական ու պրակտիկ արմատական վերափոխումների արդեն իսկ առկա հավասարակշռությունը և դիտարկելով Ալ Սաուդի դինաստիայի պահպանումը, որպես պետության անվտանգության և կայունության երաշխիք՝ թագավորական իշխանությունը ձգտում է պետության մեջ իր ավանդական կառավարման հանգամանքը հիմնավորել նոր փաստարկներով, նախկինում այդ տիրապետման հիմքում ընկած էէր խիստ մեկնաբանվող կրոնական դոգման: Այդ ուղղությամբ ձեռնարկվող միտումներն ակնհայտ են, ինչպես և ակնհայտ են իշխաությունների կողմից ձեռնարկվող քայլերը, որոնք միտված են այդ արդարացմանը նոր նախկինում անհնարին թվացող երանգներ: Որոշ քայլեր արժանի են ուշադրության:
Իսլամական ազատական շարժման կարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ հասարակությունն ինչ-որ չափով հնարավորություն ստացավ խոսել նախկինում արգելված և սաուդական հասարակության տեսանկյունից հրատապ թվացող հիմնահարցերի մասին թե՛ մամուլով, թե՛ հրապարակայնորեն: Ազատական գաղափարների տարածման հարցում ոչ պակաս կարևոր և դրական նշանակություն ունեցավ սաուդական մամուլը, որը հնարավորինս արձագանքեց ժամանակի հրամայականով թելադրված խնդիրներին:
2004թ. վերջին իսլամական ազատական շարժումը որոշ չափով կորցրեց նախկին թափը, շարժման բազմաթիվ ակտիվիստներ հալածանքների ենթարկվեցին: Ընդդիմությանն ամեն կերպ զսպելու որոշումն ամրագրվեց 2004թ. աշնանը հրապարակված թագավորական օրենքով, որն արգելում է պետական ծառայողներին ստորագրել որևէ բողոքարկման տակ կամ հրապարակայնորեն քննադատել իշխող ընտանիքին: Իշխանությունների ինքնավստահ քայլերը կապված էին մի կողմից՝ 2004-ից նավթի գների խիստ բարձրացման, մյուս կողմից՝ «Ալ-Կաիդայի» դեմ հաջողված պայքարի հետ: Ընդդիմադիր շարժումները դիմագրավելու հարցում թագավորական ընտանիքի համար շարունակում են լուրջ հենարան մնալ իսլամական պահպանողական շրջանակները՝ հանձինս վահաբական ուլամայի (որը դեմ է ազատական բարեփոխումներին՝ դրանք դիտարկելով սպառնալիք վահաբականության և սեփական դիրքերի համար), ինչպես նաև միջին դասից սերած պահպանողականների մի շերտի (որ ներգրավված է հիմնականում վարչարարական մեքենայում և գործարարության մեջ):
2005 թ. օգոստոսին իշխանության գալով՝ թագավոր Աբդալլահը վերացրեց ջահիլիհի շրջանի սովորույթը ծնկի իջած համբուրելու պետության բարձրագույն պաշտոնյանի աջը: Նա նշում է, թե ձեռքը համբուրելը արաբական արժեհամակարգի ու բարոյական նորմերի մեջ է մտել դրսից, այն արժանի չէ ազատ ու պատվելի անձի ոգուն: Համբուրելով ձեռքը՝ մարդը մյուիս առջև խոնրահվում է, ինչը Աստծո օրենքներով թույլատրելի չէ: Հավտացյալները ոչ մեկի առջև չեն խոնրահվում, բացառությամբ միակ Աստծու:
2005 թ. սեպտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիայի քաղաքացիները նշում էին «ազգային օրը», այն օրը երբ երկրի հիմնադիր Իբն Սաուդը իրականացրեց «երկրի միավորում» և այն հռչակեց Սաուդյան Արաբիայի թագավորություն: Առաջին անգամ պատմության մեջ երկիրը նշում էր ազգային տոն, այլ ոչ թե կրոնական: Այդ օրը մայրաքաղաքական «Էր-Ռիյադ» պարբերականը «Քարավանը առաջ է շարժվում. նահապետաականություն և ազգային օր» հոդվածում գրեց, թե հին անուղղակի պատկերացումները սպառվել են: Ազգային զգացմունքները դրանով վերագտնում են իրենց, տոնը այն օրն է, որ միավորում է սաուդյան քաղաքացիներին: Նախկինում այդ տոնը չէին նշում, քանի որ քաղաքացիներին ասում էին, թե այդ տոնը երկրի իրական բնույթից հեռու է, որ այն ավելի բարձր կարգի իրողությունների՝ իրական կրոնի ու կրոնական զգացմունքի պատկանելության զգացողություն չի տալիս: Սակայն շատ բան է փոխվել[19]:
Ի վերջո 2005 թ. նոյեմբերի 3-ին հրապարակվեց պետության բարձրագույն պաշտոնյաների՝ թագավորի ու թագաժառանգ Սուլտան բեն Աբդել Ազիզի կողմից հղված «սիրո ու հանդուրժողականության» ուղերձը ոչ միայն «ազգին ու մահմեդական աշխարհին», այլև ողջ մարդկությանը»: Այդ ուղերձում ասվում է, որ ռամադանի տոնին նախորդող «էթիկական նորմերը»՝ «մարդկանց նկատմամբ հոգատարությունը, ալտրուիզմը, եղբայրությունը, մարդասիրությունը և բարի գործելու ձգտումը» պետք է դառնան ցանկացած մահմեդականի «կյանքի հիմքը»՝ «ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում»: Թագավորն ու թագաժառանգը նշում էին, թե «մահմեդականության տոնի ուրախությունը» պետք է բոլորին համակեն: Իսլամական «ազգը», ըստ նրանց, կարելի ունի դառնալու «սահմաններ չունեցող ազգի», իչն էլ իր հերթին նշանակում է, որ նապ ետք է ընկալի նրա պատկանելությունը մարդկությանը: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հավատը լրացվի Աստվածհայտնության բոլոր կրոնների մարգարեների նկատմամբ հարգանքով: Դա հարգանք է, այլ ոչ թե ահաբեկչություն, որը հերքում է մարդկությունը ու մարդկայինը, որը կնպաստի ողջ մարդկության բարգավաճմանը, որի ճանապարհը ընթանում է գոյակցման, փոխգործակցության և մշակույթների երկխոսության միջով:
Սաուդյան իշխանությունը ձևավորում է նոր երկխոսության հենք՝ սեփական գործողությունները հասարակության համար որպես օրինակ ներկայացնելով, այդ հենքի հետևին կանգնած է նրա կողմից իրականացվող վերափոխումների պրակտիկան: սակայն այդ հենքը շարունակում է մնալ կրոնական գունավորմամբ: Դրա մեջ նոր նրբերանգներ մտցնելով՝ կառավարող էլիտան միայն վերածնում է սեփական տիրապետման լեգիտիմացման մանրուքները (հաճախ վերադառնալով կրոնի հիմնարար սկզբունքներին), որոնք կապված պետության նախկին զարգացման պատճառով մարգինալ էին դարձել: Դրանց վերակենդանացումը, թեև հղված է վերջին հաշվով Սաուդյան Արաբիայի դերը ժամանակակից աշխարհում և խորը հասարակական գիտակցության մեջ ընկալմանը տարբերությանը, այնուամենայնիվ պրագմատիկորեն իշխանություններրն այն բանի կարիքն ունեն, որ հակահամակարգային ընդհատակյա գործիչների ձեռքից խլի կրոնական օրենքների դասավանդողի դերը, որը վերջիններիս կողմից օգտագործվում է որպես հասարակության վրա ազդեցության գործիք:
Հավասարապես նաև իշխող խավի նաև պրակտիկան է ավանդույթներով լցված, որոնց հիմքում շարունակում է մնալ կրոնը: Այնուամենայնիվ այդ պրակտիկան որոշակի դրևսրում է ստանում՝ միտվելով այն ուղղությամբ, որ վերջին տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայում կոչվում է «ազգային ծրագիր»: Այդ ծրագիրը կոչված է «միավորելու ժողովրդին» Իբն Սաուդի գործողությունների արդյունքում ձևավորված պետության տարածքային սահմաններում: Սակայն այդ միավորման գործընթացը նախևառաջ պետք է ապահովի «թագավորության կայունությունը» կամ այլ խոսքերով ասած՝ վերացնի հակահամակարգային ընդհատակյա ուժերի ազդեցությունը:
Սաուդյան իշխանությունների գործողությունների պրագմատիկությունից էլ ավելի ակնհայտ է, որ այդ իշխանությունը բացարձակապես հեռու է այն բանից, որ բաց թողնի կամ նեղացնի սեփական լիազորությունների ոլորտը[20]: Ընդհակառակը 2006 թ. հոկտեմբերի 20-ին հրապարակված Երդում ընդունելու կոմիտեի մասին օրենքը օրինական ձև հաղորդեց գահը ժառանգելու գործընթացին, որը դարձավ ազգային պետականության չորրորդ հենասյունը: Նոր սահմանադրական ակտը (որն իրենով լրացրեց կառավարման Հիմնական օրենքը, ինչպես և 1990-ականների սկզբներին ընդունված այլ սահմանադրական ակտերը) դարձավ հաստատումը այն բանի, որ իշխող Ալ Սաուդ ընտանիքը և ստեղծված թագավորությունը անբաժանելի են: Երդում ընդունելու կոմիտեի մասին օրենքի ընդունման հետ կապված իրավիճակը նշանակում է միայն այն, որ առանձին պետությանը կամ դինաստիային դեմ արված որևէ քայլ հանգեցնում է նաև մյուսի դեմ արված քայլի:
Ազգի «միավորման ծրագիրը» իրականություն դարձավ դեռ նախորդ դարի վերջին: 2000 թ. կառավարող խավը գործնականում պետության պատմության մեջ առաջին անգամ փորձեց հասարակական նշանակության «ծրագիր» ձևակերպել, որի իրականացումը ենթադրում է սաուդայն հասարակությունը ատիճանաբար ներառել ժամանակակից աշխարհի մեջ և միաժամանակ այդ հասարակությունը ազգային հենքով կազմակերպել, ինչը կամրապնդեր պետական-հասարակական կապերի համակարգում դինաստիայի կենտրոնական օղակ լինելու դերը:
Առաջին օաշտոնապես հայտարարված սաուդյան «ազգային ծրագիրը» դարձավ «Թագաժառանդ Աբդալլահի ազգային ծրագիրը»: Նախապես խոսքն այն մասին էր, որ կրթության ազգային համակարգը բոլոր մակարդակներում համակարգչայնացվեն: Այդ առումով նա շեշտում է, թե «Համակարգչայնացման ազգային ծրագիրը ուղղված է այն բանին, որպեսզի նոր սերնդին հասանելի դարձվի ժամանակակից մշտապես փոփոխվող ախարհում: Այդ ծրագրի միջոցով մենք կստեղծենք ժամանակակից ազգ»: Այդ նպատակին նա հատկացնում է բավականին մեծ բյուջետային միջոցներ[21]:
Այդ նախաձեռնության հավակնոտությունը սահմանվում էր «ծրագրի» պաշտոնական հռչակված բովանդակությամբ: Խոսքն այն մաին էր, որ «ինֆորմատիկան դարձել է ժամանակակից մի շարք երկրների եկամտի աղբյուրներից մեկը», ինչը հնարավորություն է տվել իրենց ապահովել բարձրացնել կրթության մակարդակը, դրա համար անհրաժեշտ ներդրումներ գրավելով: «Թագաժառանգ Աբդալլահի ազգային ծրագրում» ներդրումների աղբյուր պետք է դառնային խոշորագույն համաշխարհային ընկերությունները, որոնք գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ինչպես նշվում է փաստաթղթերից մեկում, որը սահմանում է «ծրագրի» բովանդակությունը, նախատեսվում է տասնամյա կտրվածովքով ուսանողների թիվը հասցնել 10 մլն-ի, սակայն դրանք կոչված են դառնալու ազգային եկամտի աղբյուր, այլ ոչ թե պատուհաս պետության համար: Դրա համար անհրաժեշտ է նոր կրթական կորպուս: Կորպուսի խնդիրն է անել հնարավորին ամեն ինչ, որ երիտասարդ սաուդացիները, ստանալով անհարժեշտ տեխնիկական պատրաստվածություն, դառնան արտադրության ռեալ մասնակիցներ: Այդ դեպքում սաուդյան պետությունը կկարողանա վերափոխվել «համակարգչային ծրագրերի արտադրողի ու համաշխարհյաին շուկա արտահանողի»՝ հետևելով այն ուղղուն, որով ընթանում ենՄալազիան, Հնդկաստանը, Սինգապուրը, Կորեան, կանադական Քվեբեկը կամ ավստրալիական Վիկտորիա նահանգը:
Առաջացան սկզբնավորման հիմքերը, որոնք պետք է արմատապես փոխեին գործող իրականությունը՝ վերջ տալով երիտասարդների շրջանում անգործությանը, այդ երիտասարդության առջև բացել աշխարհը և վերջին հաշվով՝ արմատապես փոխել երկրի կերպարը, որը ասոցացվում է միայն նավային հումքի արտադրության ու արտահանման հետ:
Մեկ այլ փասատաթղթում, որը միտված է «ազգային ծրագրի» իրականացմանը, նշվում է, որ դրա իրագրոծումը կախված է ուսանողների վրա իշխանություն ունենալուց: Դրա համար պահանջ է անվերապահ ենթարկումը, որը ենթադրում է դպրոցական ու բուհական սաների ծնողների մասին, սակայն նաև քաղաքական ու կրոնական իշխող խավի ներկայացուցիչների մասին:
Խնդրի էությունն այն է, որ ծնողները կկարողանան համակողմանի վերահսկել իրենց երեխաների գիտելիքի մակարդակը, իսկ մյուս կողմից իշխանության կրոնական ու քաղաքական ճյուղերն էլ իրավունք ունեն սաների գործողությունների նկատմամբ՝ մուտքը դեպի Ինտերնետ և կիրառվող ցենզուրան կայքերի նկատմամբ, էլեկտրոնային դասագրքերի բովանդակության և ամբողջական վերահսկողություն Ինտերնետի տեղական ցանցերի վրա: Բնականաբար քաղաքական ու կրոնական վերահսկողությունը Ինտերնետի օգտագործման առումով չի կարող հանգեցվել միայն ընտրության ազատության բացակայության խնդրին: Դաստիարակվելով ծիստ կրոնա-նահապետական ավանդույթներով երիտասարդ սաուդյան սերունդը իրոք պատրաստ չի թվում «համաշխարհային ցանցի» ռացիոնալ օգտագործմանը:
Սաուդյան վերնախավի պաշտպանողական դիրքորոշումից բխում է, որ իրականացնելով իր իսկ կողմից նախաձեռնած կրթական գործընթացի խիստ ցենզուրա և միաժամանակ երիտասարդների նկատմամբ հանդես գալով որպես բարերար, անհրաժեշտ է հասարակության զգալի մասի շրջանակներում հովանավորչական-հաճախորդային նոր տիպի կապեր ձևավորել: Այդ հենքով ձևավորվում է «ազգային տարածություն», սակայն հաճախորդային հարաբերությունները դուրս են գալիս սաուդյան քաղաքացիների համար սովորական սահմաններից, ներառելով անցյալի տարրեր (ընտանիք), և ներկայի տարրեր, այն ամենը, ինչն անհրաժեշտ է հասարակությունը ժամանակակից շխարհաի մեջ ներգրավվելու համար (տեղեկատվական տեխնոլոիգաների ուսուցման ուսուցչական կորպուս):
Ժամանակի ընթացում «Ազգային ծրագիրը» նոր բովանադկությամբ հարստացավ, որի նախաձեռնությունը կրին պետության ղեկավարությաննն էր պատկանում: «Կրթության ոլորտի հեղափոխական» փոփոխությունը կապված էր թագավոր Աբդալլահի անվան բնական ու տենիկական գիտությունների համալսարանի կառուցումը, որը նախատեսված էր ոչ միայն սաուդացիների, այլև արաբա-մահմեդական աշխարհի այլ երկրների քաղաքացիների համար: Պլանը նախատեսում է կրկնապատկել համալսարանների թիվը, որով որակյալ տեղաշարժ կլինի կրթության բնագավառում, ինչն էլ լինելու է առաջընթացի հենքը[22]:
2006 թ. նոյեմբերին «Թագաժառանգ Աբդալլահի ազգային ծրագրի» իրականացման արդյունքները ի մի բերվեցին: Եթե 2003 թ. բարձրագույ կրթության հաստատությունների՝ մայրաքաղաք համալսարանների մասնաճյուղեր կայքին 16 շրջաններում, ապա 2006 թվականին արդեն 42 շրջանում: Սա ընդգրկում է բոլոր շրջանների խոշոր կենտրոնները: Այդ բոլոր հաստատություններում մասնագիտանում են «տեխնիկական և կիրառական գիտությունների» բնագավառում:
Իսկ ապագայի համար նախատեսվում է, ըստ նախարարության մշակած կրթության առաջիկա 25 տարիների ռազմավարական պլանի, որը կոչվեց ազգային կրթական ծրագրի» «ճանապարհային քարտեզ»: Դրանով նախատեսվում է ներմուծել միջին և բարձրագույն դպրոց ինֆորմատիկայի ժամանակակից միջոցներ, իրականացնել դասավանդողների վերապատրաստում, կիրառական գիտական հետազոտությունների և հետբուհական կրթուայն զարգացում: Կարևոր է, որ բոլոր այս քայլերը կիրականացվեն ոչ միայն պետական, այլև մասնավոր չայդ թվում օտարերկրյա) ներդրումների հաշվին՝ պարտադիր ի նկատի ունենալով սաուդյան ազգային աշխատաշուկան և հիմք ընդունելով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար համալսարանական կենտրոնների փորձը: Նախատեսվում է, որ 2013 թ. ուսանողների ոչ պակաս քան 30 տոկոսը կամ 200 հազար երիտասարդներ կսովորեն մասնավոր համալսրաններում, մինչդեռ այդ պլանը նախատեսելիս նման ուսանողների թիվը ընդամենը 13 հազար էր: գլխավոր բուհում կարևորագույ ուշադրության կենտրում է լինելու երկրի հաամր կենսական նշանակություն ունեցող բնագավառներում կադրերի պատրաստումը, ինչպես նանոտեխնոլոգիաները, նավթաքիմիան և ջրի դեսալինացիան (խմելու համար պիտանի դարձնելը):
Այլևս հումանիտար կրթությունը (պատմություն, իսլամական գիտություններ, լեզվաբանություն) այլևս չի համապատասխանում շուկայի պահանջներին, ինչը հանգեցնում է այսպես կոչված «կրթված երիտասարդների շրջանում քողարկված գործազրկության», ինչը պետությանը հակադրվելու գաղափարներ կարող է իր մեջ պարունակել:
Սաուդյան Արաբիան իր ՀՆԱ-ի շուրջ 9,5 տոկոսը, այսինքն պետության տարեկան ծախսերի քառորդ մասը կրթությանն է տրամադրում, սակայն դեռ շուրջ 60 հազար դեղագործի և 100 հազար ինժեների կարիք ունի, ինչն էլ աստիճանաբար փորձ է արվում շտկել:
Կրթության բնագավառի հեղափոխության կարևորագույն գծերից մեկն էլ այն է, որ դրա մեջ ներառվեցին նաև կայանք, սահմանափակումներ գործնականում չկան: Սակայն իգական սեռը նախընտրում է այնպիսի մասնագիտություններ, ինչպես մենեջմենտը, բանկային գործը, իրավաբանական ոլորտը, սոցիոլոգիան և քաղաքագիտությունը: Կանանց աշխատանքի պահանջմունքը աճում է կապված այն բանի հետ, որ տնտեսության տարբեր ճյուղեր մասնավորեցվում են: Մինչև 2006 թ. երեք տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայում բացվել են 102 ֆակուլտետներ կանանց համար, որոնք ավելին են քան արական սեռի համար նախատեսված ֆակուլտետները: Սաուդյան Արաբիայի կրթական հաստատություններում գենդերային բաժանում է գործում, ըստ ֆակուլտետների, այսինքն աղջիկներն ու տղաներն առանձին են սովորում:
Սաուդյան Արաբիայում բավականին փոփոխություններ են կատարվում նաև կրթական ծրագրի մեջ: Այնուամենայնիվ այս բոլոր գործողությունները շարունակում են մնալ ավանդույթի հետ սերտ կապի մեջ:
Բնակչության այս կամ այն խնդիրների հետ կապված գործում են տարբեր պետական հիմնադրամներ, որոնց գործունեության հիմնական նպատակն է երևալ սաուդցիների համար իմաստուին կառավարիչներ, ովքեր հոգ են տանում ազգաբնակչության մասին՝ դրանով իսկ բարձրացնելով իշխանության լեգիտիմությունը:
[1] Տե՛ս Կենտրոնական հետախուզության վարչության կայքը https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/sa.html
[2] http://friesian.com/islam.htm
[3] http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=713
[4] http://www.noravank.am/upload/pdf/63_am.pdf
[5] http://scepsis.ru/library/id_1121.html
[6] http://www.saudi.gov.sa
[7] Country Reports on Human Rights Practices Released by the Bureau of Democracy, Human Rights and Labor,February 25, 2004, http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2003/27937.htm
[8] Փաշայան Ա., Վահաբական քարոզչության մի քանի դրսևորումների շուրջ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. XXIII, Եր., 2004, էջ 290-302:
[9] http://www.modernarmy.ru/article/122
[10] Кепель Ж., Джихад, М., 2004, էջ 213-216:
[11] http://www.workersliberty.org/node/view/3811
[12] Մանրամասն տե՛ս http://www.saudinf.com/main/c541.htm
[13] Кепель Ж., Джихад, М., 2004, էջ 214:
[14] http://www.noravank.am/upload/pdf/63_am.pdf
[15] Բեն Լադենի իրականացրած գործողությունների մասին մանրամասն տե՛ս օրինակ http://www.aljazeera.com/category/person/osama-bin-laden
[16] Stephane Locroix, Between Islamists and Liberals: Saudi Arabia’s New «Islamo-Liberal» Reformists, Middle East
Journal, vol. 58, N.3, Summer, 2004, էջ 346:
[17] http://asharqalawsat.com
[18] http://www.islamonline.net/English/News/2003-08/04/article08.shtml
[19] http://constitutions.ru/archives/5976
[20] Ибрагим Т.К. Политическая власть согласно Корану и Сунне // Арабские страны Западной Азии и Северной Африки. Вып. 5. М., 2002, էջ 277:
[21] http://www.ru.journal-neo.com/node/12054
[22] http://middleeast.org.ua/research/sa5.htm