Վլադիմիր Պուտինի ռազմավարությունն ու Միացյալ Նահանգների պատասխանը. The Washington Times
Ներկայացնում ենք ամերիկյան «The Washington Times» պարբերականի «Պուտինի ռազմավարությունն ու ԱՄՆ պատասխանը» հոդվածը:
Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսասստանը վերածվել էր տկար ռեգիոնալ տերության: Ռուսական տնտեսությունը ևս թույլ էր և հիմնվում էր ամբողջությամբ հանքաարդյունաբերության վրա: Իսկ ալկոհոլիզմն ընդգրկում էր հասարակության բոլոր շերտերը: Մեծ տարածում էր ստացել նաև ՁԻԱՀ վիրուսը: Բնակչության կյանքի տևողությունը կրճատվել էր:
Այս միտումներն այժմ էլ գերակայում են, սակայն Վլադիմիր Պուտինը սկսեց գործել գլոբալ ասպարեզում երկրի ներքին ձախողումները թաքցնելու համար:
Մոսկվան բացահայտեց մի շարք բարեհաճ հնարավորություններ, որոնք կարող են կիրառվել Արևմուտքում: Նրա օրակարգը հստակ էր՝ ընդլայնել ռուսական ազդեցությունը Վաշինգտոնի և լիբերալ ինստիտուտների հաշվին, որոնք ապահովում են հետպատերազմյան աշխարհի միջազգային կայունությունը:
Ռուսաստանի համար գլխավոր թիրախը ՆԱՏՕ-ն է, որի զորքերը տեղակայված են նաև ռուսական սահմանների մոտ: Այնտեղ, որտեղ ՆԱՏՕ-ն չի հաջողել պահպանել իր կայուն ազդեցությունը, խաղի մեջ են մտնում ռուսները՝ ռազմական ուժի ցուցադրմամբ:
Միջամտելով 2016 թ. ամերիկյան նախագահական ընտրություններին՝ ռուսները Դոնալդ Թրամփի վարչակազմին քաղաքական ճգնաժամի կարգավիճակի հանգեցրեցին:
Սիրիայում ռուսական ինքնաթիռներն ու ռմբակոծիչները բեկում մտցրեցին քաղաքացիական պատերազմի մեջ և պահպանեցին Բաշար Ասադի իշխանությունը: Մերձավոր Արևելքի այլ հատվածներում Ռուսաստանը համարվում է ուժեղ խաղացող. նա զենք է վաճառում Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, իսկ Թուրքիան գնում է ռուսներից ամենաժամանակակից «Ս-400» զենիթա-հրթիռային համալիրներ: Պուտինը նաև սերտ հարաբերություններ է հաստատել Լիբիայի արևելքում իշխող գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ՝ հույս ունենալով, որ Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ ապագայում պատերազմից լրջորեն տուժած պետության ձևավորման գործում:
Տնտեսական դաշտում Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ համակարգում է նավթի արդյունահանման ծավալների կրճատումը՝ փորձելով բարձրացնել գները:
Մոսկվան արդյունաբերական ձեռնարկություններ է հիմնել Նիկարագուայում (Կենտրոնական Ամերիկա), ինչպես նաև աշխատում է Կուբայում ի շարք նախագծերի ուղղությամբ՝ ներառյալ այնպիսի հետախուզական օպերացիաներ իրականացնելու հնարավորություննրը, որոնք իրողություն էին սառը պատերազմի տարիներին: Իրականում Ռուսաստանը ամբողջ Հարավային Ամերիկայում ընդլայնել է իր լրտեսական ու հետախուզական գործունեությունը:
Այդպիսի գործողությունների նպատակն է հնարավորինս շատ միջազգային դերակատարների առանձնացնել Արևմուտքից և բերել սեփական ճամբար: Այդպիսի ձեռնարկները կարող են քաոս առաջացնել՝ ցույց տալով Արևմուտքի հեգեմոնիան ապահովող ինստիտուցիոնալ ապարատի կազմաքանդումը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի թիրախներն են Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն և Համաշխարհային բանկը:
Դրանից բացի, նմանատիպ ռազմավարական քայլերը Պուտինին հնարավորություն են տալիս ամրապնդելու իր դիրքերը երկրի ներսում: Սովորական ռուսները հպարտանում են, որ միջազգային ասպարեզում կրկին հայտնվում է ռուսական արջը: Մոսկվայում բարոյական ոգին զարմանալիորեն բարձր մակարդակի վրա մի երկրի համար, որում տնտեսությունը ձախողված է:
Կարիք չկա հայտարարելու, որ ռուսների այս քայլերը ռիսկերի հետ են կապված: Պուտինին վախեցնում է Միացյալ Նահանգների հետ անմիջական բախումը: Թրամփը նախագահ Օբաման չէ և «ռազմավարական համբերություն» չունի:
Գուցե Պուտինը չափազանց ակտիվ է և շատ արագ է գործում՝ հրահրելով ԱՄՆ-ի պատասխան գործողությունները: Թրամփի խոսքը Էր-Ռիադում կարող է Մերձավոր Արևելքում ռուսական նկրտումները զրոյացնել: Ռուսաստանի փորձերը ասպարեզից հեռացնելու Չեռնոգորիայի ղեկավարին ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը թույլ չտալու համար ևս տապալվեցին:
Ռուսական շախմատային քայլեը ուղղակիորեն կապված են Օբամայի արտաքին քաղաքականության անարդյունավետության հետ, որը հիմնվում էր միջազգային գործերին մասնակցության կրճատման, և գուցե նաև միջազգային ասպարեզից նահանջի հետ: Պուտինի համար վտանգն այն է, որ նա և իր ռազմական խորհրդականները չափազանց շատ են իրենց ուշադրություն բևեռել անցյալի դասերի վրա և անտեսում են այլ իրողությունների առաջացումը:
Այնուհանդերձ ամերիկյան պաշտոնատար անձինք պետք է տագնապով հետևեն դրանց և համապատասխան քայլեր ձեռնարկեն հակադրվելու ռուսական ակտիվությանը: Գլոբալ դաշտում մեծածավալ գործողությունները Ռուսաստանին ապագայի հնարավորություններ են ստեղծում, սակայն ԱՄՆ-ը պետք է այդպիսի հեգեմոնիկ ձգտումներին հակադարձի խելացի դիվանագիտությամբ և պաշտպանությամբ, քանի դեռ դրանք չեն ազդել ամերիկյան առանցքային շահերի վրա: