Հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունները և դրանց կարգավորման խնդիրները
ԽՍՀՄ փլուզումից հետո հակամարտությունների բուռն ակտիվացում նկատվեց հետխորհրդային շատ տարածքներում: Այդ հակամարտություններն իրենց բնույթով հիմնականում ներպետական էին, բայց նրանցից և ոչ մեկը «մաքուր» ներպետական չէր: Օրինակում՝ ՌԴ-ում ամենամեծ ու արյունալի հակամարտությունը Չեչնիայում միջազգային բնույթ էր ստացել ոչ միայն մասնակիցների առումով, այլև այլ երկրների «թաքնված» մասնակցությամբ (Թուրքիա, Վրաստան, արաբական մի շարք երկրներ): Մոլդովայում տեղի ունեցող Մերձդնեստրյան հակամարտությունում ակնհայտ էին ՌԴ-ի, Ուկրաինայի, հատկապես Ռումինիայի մասնակցությունը, Վրաստանի երկու՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների ժամանակ նկատելի էին ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի մի քանի երկրների մասնակցությունները: ԼՂՀ հակամարտության մեջ ներգրավված էին Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ և այլն: Հասարակական բաժանարարների փոփոխություններն այդ երկրներում զուգորդվում էին հակամարտությունների ընդլայնումով, ինչն առաջին հերթին պայմանավորված էր նոր սոցիալական խմբերի առաջացմամբ:
Հետխորհրդային տարածքում ներքին հակամարտությունները սոցիալականից բացի ազգային բնույթ էին ստանում, որ իրենց հերթին, միջազգայնացվում էին: «Խառնակ» ժամանակները բարենպատ պայմաններ էին ստեղծում տարբեր պետությունների համար տարածելու իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը, հատկապես Ռուսաստանի հսկողությունից դուրս եկած տարածքներում: Օրինակ՝ սկզբնական շրջանում Հարավային Կովկասը 1918-1920թթ. նմանությամբ բաժանել էին Վրաստանը՝ Գերմանիային, Հայաստանը՝ Ֆրանսիային, Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիային: Հետագայում ԱՄՆ-ն ակտիվորեն մտավ այդ տարածաշրջան՝ հատկապես Վրաստան:
ԽՍՀՄ նախկին տարածքում ակտիվացրել էին իրենց գործողությունները նաև այլ պետությունները՝ մասնավորապես Թուրքիան թյուրքական ծագում ունեցող բնակչությամբ երկրներում՝ Ղազախստանից Ադրբեջան, Իրանը՝ իրանական ծագում ունեցող և շիա ուղղվածությամբ բնակչություն ունեցող Տաջիկստանում, Ադրբեջանում, Ռումինիան՝ Մոլդովայում:
Այս իրավիճակը բնականորեն բարձրացնում է հակամարտությունների առաջացամնա ռիսկերը, երբեմն հրահրում այդ հակամարտությունները, հետագայում նրանք դառնում էին այդ հակամարտությունների ուղղակի, իսկ ավելի հաճախ՝ անուղղակի մասնակից:
Բազմաթիվ հակամարտությունների կարգավորման համար առաջնահերթ նշանակություն է ստանում ոչ այնքան դրանց առաջացման պատճառների բացահայտումը, որքան տվյալ կոնկրետ իրավիճակում դրանց կարգավորման ճանապարհների ընտրությունն ու կիրառումը: Այդ իմաստով հետխորհրդային տարածքում բռնկված հակամարտությունների զինված բախումների փուլը հիմնականում փոխարինվել է բաժանման խաղաղ շրջանով, որտեղ գերիշխում են բանակցությունները, որպես կանոն միջնորդ պետությունների մասնակցությամբ: Նման վիճակում է գտնվում Ղարաբաղյան հակամարտությունը: Չեչնիայում 2 արյունալի պատերազմներց հետո Ռուսաստանը գրեթե լիովին վերականգնել է իր վերահսկողությունը այդ տարածաշրջանի վրա:
Մոլդովայում սառեցվել է հակամարտությունը և միջնորդների միջոցով փորձ է արվում խաղաղ ճանապարհով կարգավորել այն:
Ավելի բարդ իրադարձություններ ծավալվեցին Վրաստանում, ուր մի քանի ռազմական գործողություններից հետո և Ռուսաստանի զինուժի ներգրավումից հետո Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը:
Ազգամիջյան հակամարտություններ եղան նաև միջինասիական երկրներում, որոնք դեռ լուծում չեն ստացել:
Բոլոր նշված հակամարտությունները միջպետական, այն է՝ միջազգային բնույթ են ստացել: Նրանց մեծ մասում տարբեր կարգավիճակներով նկատելի է 2 և ավելի պետությունների մասնակցություն: Հետևում է, որ հետխորհրդային տարածքներում տեղի ունեցող հակամարտությունները կարող են կարգավորվել միջազգային ընդունված նորմերով, միջազգային ու տարածաշրջանային քաղաքական և այլ կազմակերպությունների մասնակցությամբ և ցանկալի է՝ խաղաղ միջոցների օգտագործմամբ: Այդ հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման համար կարևոր նշանակություն ունի հակամարտող երկրների ներքին կայունությունը, այսինքն՝ միայն հասարակական, քաղաքական և տնտեսական կայուն վիճակը հնարավորություն կտա այդ երկրների քաղաքական ղեկավարներին ընդունելու համարձակ որոշումներ և համաժողովրդական օժանդակության պայմաններում հասնել հակամարտությունների երկու կողմերի համար ընդունելի կարգավորման:
Ստորև ներկայացնենք հետխորհրդային տարածքներում բռնկված մի քանի հակամարտությունների համառոտ ընթացքը:
Մերձդնեստրյան հակամարտություն.
Հակամարտության սկիզբը դրվեց 1989թ. Մոլդովայի Գերագույն խորհրդի որոշմամբ, որով մոլդովերենը հայտարարվեց պետական լեզու: Այն գործադուլների ալիք բարձրացրեց Մերձդնեստրովիայում, ուր բնակչության ճնշող մեծամասնությունը ռուս էին: 1990թ. հռչակվեց Մերձդնեստրյան-Մոլդովական Հանրապետությունը, որից հետո սկսվեցին «ընդհարումները»:
1992թ. Մոլդովայի ղեկավարությունը փորձեց ուժի կիրառմամբ իր հսկողության տակ վերադարձնել անջատված տարածքը, սակայն 2 շաբաթ տևած այդ փորձը ձախողվեց Ռուսաստանի միջամտության պատճառով: 1992թ. հուլիսի 21-ին Մոսկվայում ստորագրվեց զինված հակամարտության խաղաղ միջոցներով կարգավորելու սկզբունքների մասին համաձայնագիր, որով Մերձդնեստրովիայում գտնվող ռուսական զորքերին տրվեց խաղաղարար ուժերի կարգավիճակ: Հակամարտությունն առ այսօր կարգավորված չէ և երկրամասը պահպանում է իր անկախությունը:
Վրաց-աբխազական հակամարտություն.
Վրաստանը ռազմական գործողություններ սկսեց անկախության ձգտող Աբխազիայի դեմ 1992 թ. օգոստոսի 14-ին, այն տևեց մինչև 1994 թ.: 1992 թ. օգոստոսին վրացիները գրավեցին Սուխումին, սակայն 1993թ. սեպտեմբերի 20-ին աբխազներն այն ետ վերցեցին, մտան Օչամչուրի և Գալի շրջաններ՝ ամբողջությամբ գրավելով Աբխազիայի տարածքը: 1994թ. պայմանագրի համաձայն ռուսական զորքերին տրվեց խաղաղարար ուժերի կարգավիճակ: 2008թ. օգոստոսի իրադարձություններից հետո Աբխազիան վերջնականապես անկախ հռչակվեց, որի անկախությունը ճանաչեց Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Պալուն:
Վրաց-հարավօսական հակամարտություն.
Սրվեց 1990 թ. հունվարին Վրաստանի խորհրդարանի այն որոշումից հետո, երբ հայտարարվեց Հարավօսական ավտոնոմիայի վերացման մասին: Սեպտեմբերին հետևեց Հարավային Օսիայի անկախ հանրապետության հռչակումը; Հետագայում 3 անգամ Գամսախուրդիան, Շվարնաձեն և Սաակաշվիլին փորձեցին ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը: Սակայն ՌԴ-ի օժանդակությամբ վրացիները դուրս շպրտվեցին հանրապետությունից, իսկ ապա ՌԴ-ը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը:
Չեչենական հակամարտություն.
Ռուսաստանի ներսում տեղի ունեցած առավել արյունալի հակամարտությունն էր, որը փորձ արվեց միջազգայնացնելու: Հենց սկզբից իրոք միջազգային բնույթ ձեռք բերեց, քանի որ չեչենների կողմից կռվում էին օտարերկրյա մուսուլմանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինյալները օգտագործում էին Թուրքիայի և Վրաստանի տարածքը: Երկու պատերազմ տեղի ունեցավ.
1991թ. նոյեմբերից 1996 օգոստոս տևեց Առաջին չեչենական պատերազմը, որն ավարտվեց ՌԴ-ի համար ոչ պատվաբեր Խասավյուրտի համաձայնագրով:
1999թ. օգոստոսից 2000թ. մարտ Երկրորդ չեչենական պատերազմն էր, որի բռնկման պատճառը դարձավ չեչենների կողմից ռազմական միավորումների հարձակումը Դաղստանի վրա, ահաբեկչական գործողությունները Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում:
Դոնբասի հակամարտություն.
2013 թվականի Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեցին ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որի արդյունքում տեղի ունեցավ Եվրամայդանի հեղափոխությունը: Կիևի նոր քաղաքական կուրսի հետ չհամաձայնող շրջաններում՝ երկրի հարավ-արևելքում ապստամբություն սկսվեց (նրանց աջակցություն է ցուցաբերում Մոսկվան): Դոնբասը ցանկանում էր Ղրիմի տարբերակով միավորվել Ռուսաստանի հետ, սակայն ապարդյուն: Հակամարտությունը կարգավորելու համար գործում է Նորմանդյան քառյակը (ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա):