Եվրամիության կրթական քաղաքականությունը. Բոլոնիայի գործընթացի խնդիրներն ու 10 ուղղությունները
Կրթությունը, վերապատրաստումը և երիտասարդության հարցերը Եվրամիության կայացման սկզբանական շրջանում գտնվում էին անդամ երկրների իրավասությունների ներքո: Եվրոպական համայնքի «acquis»-ը (ֆրանսերեն արտահայտություն, որը գործածվում է Եվրոպական Միության օրենքում, որպես ԵՄ օրենսդրության ընդհանուր շրջանակ) բաղկացած է թիվ 1977 դիրեկտիվից (միգրանտ աշխատողների երեխաների կրթություն), գործողությունների ծրագրերից և Խորհրդի ներքո տարբերեր հարցերով (օրինակ` հնարավորությունների հավասարություն, գրագիտություն, դպրոցներում անվտանգություն, փոքրամասնությունների համար հարմարություններ և այլն) հանդիպող կրթության նախարարների Եզրակացություններից, Որոշումներից կամ Հայտարարություններից: Ավելին, ստեղծվել են երկու մարմիններ` Միջնակարգ մասնագիտական կրթության զարգացման եվրոպական կենտրոն և Վերապատրաստումների եվրոպական հիմնադրամ:
Այս դիրեկտիվը վերաբերում է այն երեխաներին, ում համար, հյուրընկալող երկրի օրենսդրության համաձայն, դպրոց հաճախելը պարտադիր է, ովքեր կախված են այլ անդամ երկրի քաղաքացի հանդիսացող որևէ աշխատողից, որտեղ այս երեխաները հանդիսանում են անդամ երկրի տարածքի ռեզիդենտ, որտեղ այդ քաղաքացին իրականացնում կամ իրականացրել է գործողություններ որպես վարձու աշխատող:
Անդամ երկրները պետք է, իրենց ազգային առանձնահատկություններից և օրենսդրական համակարգից ելնելով, համապատասխան միջոց առումներ նախաձեռնեին ապահովելու համար իրենց տարածքում սկզբնական ընդունումը ավելի դյուրին դարձնող անվճար ուսուցման առաջարկը այդ երեխաներին, ներառյալ, հատկապես, հյուրընկալող երկրի պաշտոնական լեզվի կամ լեզուների ուսուցման հարմարեցումը այդ երեխաների հատուկ կարիքներին: Անդամ երկրները տվյալ ուսուցումը իրականացնող ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման միջոցառումներ կիրականացնեն: Ավելին, անդամ երկրները պետք է, իրենց ազգային առանձնահատկություններից և օրենսդրական համակարգից ելնելով և ծագման երկրի հետ համագործակցությամբ, կանոնավող կրթության ներքո, համապատասխան միջոցառումներ իրականացնեն մայրենի լեզվի ուսուցումը և մշակույթի զարգացումը խրախուսելու համար[1]:
ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ.
Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որի նպատակն է մինչև 2010թ.-ը ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԲԿՏ) և նպաստել եվրոպական μարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում: Գործընթացն այսօր ներառում է 46 ստորագրյալ երկրներ և ընթանում է Եվրոպական միության (ԵՄ) որոշումների ընդունման ձևական շրջանակներից դուրս: Որոշումների ընդունումն այստեղ հենվում է մասնակից բոլոր երկրների համահամաձայնության վրա:
Բոլոնիայի գործընթացը մեկնարկել է 1999թ.-ին, երբ 29 եվրոպական երկրների կրթության նախարարները հանդիպեցին Բոլոնիայում և ստորագրեցին մի հռչակագիր, որն ամրագրում էր բոլոր այն պահանջները, որոնք անհրաժեշտ էին մինչև 2010թ.-ը ԵԲԿՏ-ն ստեղծելու համար: Համաձայն Բոլոնիայի հիմնադիր հռչակագրի` ԵԲԿՏ-ն պատկերացվում է որպես մի բաց տարածք, որում ուսանողներին, շրջանավարտներին և բարձրագույն կրթության աշխատողներին հնարավորություն է ընձեռվում անարգել շարժունության և հավասարապես մատչելի բարձրորակ բարձրագույն կրթության համար: Այսպիսի բաց տարածքի անկյունաքարերն են բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչումը, թափանցիկությունը և եվրոպական համագործակցությունը որակի ապահովման ասպարեզում:
Բարձրագույն կրթության և ընդհանրապես Եվրոպայով մեկ մարդկային ռեսուրսների որակի բարելավման իր մղվածությամբ Բոլոնիայի գործընթացը կոչված է առանցքային դեր խաղալու ԵՄ Լիսաբոնյան ստրատեգիայի նպատակների ձեռբքերման մեջ, որոնք հավակ-նում են ապահովելուերկարատև կայուն տնտեսական աճ, ստեղծելուավելի շատ և ավելի որակյալ աշխատատեղեր: ԵԲԿՏ-ի մյուս կարևոր առանձնահատկությունը եվրոպական բարձրագույն կրթության ընդգծված սոցիալական ուղղվածությունն է, որը ենթադրում է սովորելուև մասնագիտական ու ընդհանուր զարգացման հավասար հնարավորություններ բոլորի համար` հարատև կրթության համատեքստում:
Բոլոնիայի գործընթացի հետագա ընթացքը և նոր զարգացումներն ուղղորդվում են անդամ երկրների նախարարական գագաթաժողովների միջոցով:
Բոլոնիայի գործընթացի նպատակն է ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԲԿՏ) մինչև 2010թ.-ը և աջակցել բարձրագույն կրթության եվրոպական մոդելների տարածմանը ամբողջ աշխարհում: Կան մի շարք առանցքային ոլորտներ, որոնց ուղղությամբ գործընթացը հատկապես կենտրոնանում է իր նպատակին հասնելուհամար: Դրանք հայտնի են նաև որպես Բոլոնիայի գործընթացի խնդիրներ:
- Ուսանողների և դասախոսների շարժունության խոչընդոտների վերացումը Եվրոպայի ներսում, ինչպես նաև դրսի ուսանողների համար դիտվում է որպես կարևորագույն գործոն ԵԲԿՏ-ի կառուցման ճանապարհին: Ընդլայնված շարժունությունն ապահովում է ուսանողների և դասախոսների կարիերայի ավելի մեծ հնարավորություններ եվրոպական աշխատաշուկայում:
- Եվրոպական μարձրագույն կրթության համար անհրաժեշտ է համարվել ներմուծել μակալավրի և մագիստրոսի 2 աստիճանների վրահիմնված ընդհանուր համակարգ: Համակարգի ընդգրկումն այնուհետև ընդլայնվեց այս երկուաստիճաններից դուրս այնպես, որ այժմ դոկտորական մակարդակի որակավորումները դիտարկվում են որպես երրորդ աստիճան Բոլոնիայի գործընթացում: Դա հնարավորություն կտա խթանելու ավելի սերտ կապերի ձևավորումը Եվրոպական μարձրագույն կրթության տարածքի և Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) միջև:
- Դյուրընթեռնելի և համադրելի որակավորումների համակարգի ներմուծումը կպարզեցնի որակավորումների համեմատումը ողջ Եվրոպայում, իսկդրանով ապահովվող ճկունությունը և թափանցիկությունը ուսանողներին և դասախոսներին իրենց որակավորումների ավելի լայն ճանաչման հնարավորություն կտան` նպաստելով շարժունության ազատությանը ավելի ուավելի թափանցիկ դարձող ԵԲԿՏ-ի շրջանակներում: Այս գործընթացին կօժանդակի μոլոր մասնակից երկրներում կրեդիտների համակարգի հիմնումը` Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի և Դիպլոմի հավելվածի ներմուծմամբ:
- Եվրոպայում բարձրագույն կրթության որակի բարելավումը և բարձր ստանդարտների ապահովումը միջազգային ասպարեզում ԵԲԿՏ-ն գրավիչ դարձնելու հիմնական բանալին են: Որակի ապահովման ասպարեզում եվրոպական մակարդակով համագործակցությունը և որակի հավաստման մարմինների համարժեք արտաքին փորձաքննության ապահովումը կօգնեն` հասնելու որակի ընդհանուր բարձր ստանդարտների ապահովմանը ամբողջ Եվրոպայում` դյուրացնելով նաև որակավորումների համադրելիությունը:
- Բուհերը և ուսանողները կարևոր դերակատարություն ունեն Բոլոնիայի գործընթացում, համապատասխանաբար կարևորվում է նրանց ներգրավումը տարբերացված և հարմարունակ Եվրոպական μարձրագույն կրթական տարածքի ձևավորման գործընթացում:
- Բոլոնիայի գործընթացն իր զորակցությունն է ցուցաբերում հարատև ուսումնառության գաղափարի ներդրմանը Եվրոպայում, ինչը կարևորվում է գլոμալ աշխատաշուկայում աճող մրցակցության մարտահրավերների դիմագրավմանը և նոր կրթական տեխնոլոգիաների օգտագործմանը նպաստելուտեսանկյունից:
- Բուհերը պետք է մշակեն դասընթացներ և կրթական ծրագրեր էական և ընդհանուր եվրոպական բովանդակությամբ` բարձրագույն կրթության եվրոպական չափայնու-թյունն ուժեղացնելու նպատակով: Սա ենթադրում է նաև եվրոպական բուհերի միջև գործակցային կապերի ու համատեղ ծրագրային մշակումների խթանում, ինչպես նաև համատեղ որակավորումների հիմնում[2]:
Բոլոնիայի, Պրահայի և Բեռլինի գագաթաժողովներում այս խնդիրները ձևակերպվեցին որպես Բոլոնիայի գործողությունների 10 ուղղություններ, որոնք սահմանված են 1999 թ. Բոլոնիայի հռչակագրով.
- դյուրընթեռնելի և համադրելի աստիճանների համակարգի ընդունում,
- հիմնականում երեք աստիճանների վրա հիմնված համակարգի ընդունում,
- կրեդիտների համակարգի հիմնում,
- աջակցություն ուսանողների և գիտամանկավարժական ու վարչական կազմի շարժունությանը,
- աջակցություն որակի ապահովման ասպարեզում եվրոպական համագործակցու-թյանը,
- բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում.
- հարատև կրթության կարևորում,
- բուհերի և ուսանողների ներգրավում,
- եվրոպական բարձրագույն կրթության տարածքի գրավչության խթանում.
- դոկտորական ծրագիրը և սիներգիան Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի միջև[3]:
[1] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Երևան, 2006, էջ 144:
[2] Սարգսյան Յու. Լ., Բուդաղյան Ա. Ս. Բոլոնիայի գործընթացը Հայաստանում. Ուղեցույց.-Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտություննրի ազգային կենտրոն.-Երևան: Անտարես, 2008, էջ 7-10:
[3] http://www.bologna-berlin2003.de