ԱՄՆ նախագահի իմպիչմենտի հարցը ներկայացվել է Կոնգրեսին (H.Res. 438). ինչու՞մ է մեղադրվում Դոնալդ Թրամփը
Կալիֆորնիա նահանգից ընտրված ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը (Brad Sherman) հուլիսի 12-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին է ներկայացրել նախագահ Դոլանդ Թրամփի իմպիչպենտի (պաշտոնանկության) հարցը: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորի պաշտոնական էջում տեղադրվել է նախաձեռնության տեքստը:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն լսումներ սկսի արդարադատությանը խոչընդոտելու և Ռուսաստանի կողմից մեր ընտրություններին միջամտելու վերաբերյալ» , -նշվում է Շերմանի հայտարարության մեջ:
Սա առաջին դեպքն է, որ մեղադրանք է բարձրացվում Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նպատակով:
Կոնգրեսմենը նշել է, որ Ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլիննի (Michael Flynn) հետաքննության խափանելու փորձերը, ինչպես նաև ԿՀՎ-ի տնօրեն Ջեյմս Կոմիի (James Comey) պաշտոնանկությունը կարելի է դիտարկել որպես արդարադատությանը խոչընդոտներ: Շերմանը շեշտ է, որ իր ձեռնրակը երկարատև գործընթացի առաջին քայլն է միայն: Նա ենթադրում է, որ վերջին հաշվով մի քանի ամիս անց այդ նախաձեռնությանը կմիանան նաև հանրապետական կոնգրեսականները: Շերմանի նախաձեռնությանն աջակցություն հայտնած առաջին պատգամավորը Էլ Գրինն (Al Green) է Տեքսաս նահանգից:
Իմպիչմենտի հարցի հաջողության հավանականությունը շատ փոքր է, դեռ դեմոկրատ կոնգրեսականներն էլ միասնական կարծիք չունեն, քանի որ ընդդիմադիր կուսակցության քաղաքական գործիչների մեծամասնությունը ենթադրում են, որ իմպիչմենտ սկսելու համար տեղեկատվական բազան բավարար չէ:
Իմպիչմենտի ընթացակարգ սկսելու համար անհրաժեշտ է Ներկայացուցիչներ պալատի մեծամասնության համաձայնությունը (կարդացե՛ք. «ԱՄՆ Կոնգրեսի դերն ու լիազորությունները»), մինչդեռ Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները (435 տեղերից 240-ը):
Մինչ Շերմանի հայտի ներկայացումը նախագահ Թրամփի հասցեին Ռուսաստանի հետ կապ ունենալու մեղադրանքների նոր փաստեր էին ներկայացվել: Այսպես՝ 2016 թ. հունիսի Դոնալդ Թրամփ Կրտսերը հանդիպել էր ռուս փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, հանդիպման նպատակն էր նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի վերաբերյալ կոմպրոմատ ստանալ: Դրա վերաբերյալ Շերմանն իր հայտարարության մեջ նշում է. «նման հանդիպման փաստն իսկ ցույց է տալիս, որ Թրամփի նախընտրական շտաբը պատրաստ է եղել ընդունելու Ռուսաստանի օգնությունը»: Իսկ նախագահը Թրամփը հուլիսի 12-ին հայտարարել է, որ այդ հանդիպման մասին տեղեկացել է միայն ամերիկյան մամուլի հաղորդագրություններից հետո: