ԱՄՆ Կոնգրեսի դերն ու լիազորությունները
ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը մնաց միակ գերտերությունը, ամերիկյան-արևմտյան արժեքները համընդհանուր հաղթանակ տարան, արդյունքում տարածվեցին ողջ աշխարհով մեկ, այդ թվում նաև Հայաստանում:
Նման արժեքների շարքում էր նաև ամերիկյան քաղաքական համակարգի կառուցվածքը, ժողողվրդական կառավարման ձևը, իշխանությունների տարանջատումը, քաղաքական ու քաղաքացիական մշակույթը: Միացյալ Նահանգները՝ որպես ամենից հզոր տնտեսություն ունեցող տերություն, բավականին մեծ օգնություն էր ցուցաբերում անցումային փուլում հայտնված երկրներին: Հասարակագիտության տեսանկյունից չափազանց կարևոր է հասկանալ, թե նախքան արտաքին կամ ներքին քաղաքականությն կարևորագույն խնդիրների լուծումը, ինչ ճանապարհ է անցնում տվյալ կոնկրետ հիմնահարցը, ինչպես է մասնավորապես ձևավորվում օրենսդիր համակարգում: Այս հետազոտության մեջ մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ կոնգրեսը, որը մեր հետազոտության օբյեկտն է, իսկ հետազոտության առարկան է Կոնգրեսի պալատների գործառնությունը, կազմավորումը:
ԱՄՆ Կոնգրեսը երկրի քաղաքական համակարգ մեջ
ԱՄՆ սահմանադրությունը և քաղաքական համակարգի ձևավորումը պայմանավորում է այդ հսկայական երկրի կայուն զարգացումը, հզորությունը, նաև ֆինանսական և ռազմական ազդեցությունը ողջ աշխարհի վրա[1]: Սահմանադրությունը և քաղաքական համակարգը իրենց լիակատար, բայց ոչ վերջնական պատկերն են ստացել 1787-ին ընդունված սահմանադրությամբ, որում հետագայում կատարվել են փոփոխություններ, ինչը սահմանադրությունը հնարավորություն է տվել, որպեսզի քաղաքական համակարգը դառնա առավել ճկուն և ժամանակակից քաղաքական պահանջներին համահունչ:
Ֆորմալ առումով սահմանադրության լիազորությունների իրականացումը փոխանցում է ԱՄՆ ֆեդերալ կառավարությանը, այսինքն պետական իշխանությանը: Ֆեդերալ իշխանությունը, իր օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերով, իրականացնում է իշխանություն միմիայն սահմանադրությամբ իրեն լիազորված սահմաններում: Իշխանությունների տարանջատման սկզբունքը ամենաօպտիմալ մեխանիզմներով գործում է ԱՄՆ-ում:
Սահմանադրության կարևորագույն սկզբունքներից այն է, որ քաղաքական համակարգի արդյունավետ աշխատանքի երաշխավորն է, դա իշխանությունների տարանջատման հենց ամերիկյան սահմանադրության մեջ ամրագրված սկզբունք է: Ժողովրդավարության այս կարևոր սկզբունքը իր ամուր հիմքերն է գցել ԱՄՆ կառավարման համակարգում: Այս սկզբունքի հիմքում աշխատում է այն մեխանիզմը, որ իշխ. տարբեր թևեր օժտված են իրենց ոլորտը տնօրինելու լիակատար հնարավորությամբ: Այսինքն իշխանության մի թևը որևէ իրավասություն կամ հնարավորություն չունի ազդելու և վերահսկելու մյուս թևերին:
Սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր իշխանության գլուխը նախագահն է, որը իր ադմինիստրացիայի և գործակալների միջոցով իրականացնում է իշխանությունը: Տարանջատման լավագույն օրինակներից մեկը այն է, որ նախագահը հաշվետու չէ իշխանության այլ թևի` Կոնգրեսի առջև:
Երրորդ ճյուղը` դատական իշխանությունն է, որը իրականացնում է Գերագույն դատարանը:
Շատերը կարծում են, որ իշխանության երեք ճյուղերը հավասարազոր են, սակայն սահմանադրությունը, ինչքան էլ զարմանալի է, Կոնգրեսին է շնորհում կենտրոնական իշխանության ֆունկցիան: Բայց մեկ վերապահումով, այն ըստ անհրաժեշտության գործադրելու իրավունքով: Վերջին 10-20 տարիների ընթացքում Կոնգրեսը իր դիրքը զիջել է նախագահին: Այս պարագայում նախագահը ունի բավական լայն լիազորություններ և կարելի է նշել, որ նրա իշխանությունը առավել կենտրոնական է և հզոր, քան իշխանության մյուս թևերը:
Նախագահական ինստիտուտը, երկրորդ պլան մղելով իշխ. մյուս 2 թևերին, չի խախտում տարանջատման սկզբունքը, քանի որ այդ թևերը չեն զրկվում ազատ գործելու հնարավորությունից:
Սահմանադրության հիմնադիրների կողմից այս փաստաթուղթը այնպես է գրվել, որպեսզի օրենսդրական ողջ գործունեությունը սկիզբ առնի և շարունակվի Կոնգրեսում: սակայն այս դեպքում ևս կիրառվել է վերահսկողության և հակակշիռների սկզբունքը: Քանի որ Կոնգրեսը, բաժանված լինելով 2 պալատների` սենատի և ներկայացուցիչների, օրենսդրորեն հնարավորություն ունի վերահսկելու մեկմեկու: Ընդ որում որպեսզի որևէ օրենքի նախագիծ ընդունվի, այն պետք է հավանության արժանանա 2 պալատների կողմից[2]:
Քաղաքական համակարգի այդպիսի կառուցվածքը հակադրվում է ժողովրդավարության պառլամենտական կառավարման ձևի հետ, որի պայմաններում օրենսդիրն է ձևավորում գործադիր իշխանությունը, օրենսդիրն է որոշում գործադիրի քաղաքականությունը և գործելակերպը:
Քաղաքագետներից շատերը չեն ընդունում իշխանության տարանջատման այս սկզբունքը, քանզի վերահսկման և համաձայնեցման նմանատիպ սկզբունքը կարող է հանգեցնել թերացումների: Օրինակ` կուսակցություննրից մեկը վերահսկողության տակ է պահում օրենսդիր թևը, իսկ մեկ այլ կուսակցություն` գործադիրը: Տվյալ պայմաններում կառավարումը իրականանում է ոչ արդյունավետ, առաջանում է որոշակի բարդություններ:
ԱՄՆ-ի իշխանության երեք ճյուղերից ավանդաբար գերակա դիրք ունի ունի Կոնգրեսը՝ բարձրագույն ներկայացուցչական և օրենսդրական մարմինը: Կոնգրեսին է վերաբերում Սահմանադրության առաջին հոդվածը[3]: Այն երկար տարիների ընթացքում, թերևս մինչև 20-րդ դարի սկիզբ, ԱՄՆ-ի քաղաքական կյանքում առաջատար դիրքում էր և անգամ այսօր համարվում է աշխարհի առավել ուժեղ ու հեղինակավոր խորհրդարաններից մեկը[4]:
Կոնգրեսի կառուցվածքը, ընտրման կարգը ու նիստերը
ԱՄՆ Կոնգրեսը կազմված է երկու պալատներից՝ Ներկայացուցիչների պալատից ու Սենատից:
Ներկայացուցիչների պալատը համաազգային ներկայացուցչության մարմին է: Դրա 435 պատգամավորներնն ընտրվում են երկու տարի ժամկետով՝ յուրաքանչյուր զույգ տարվա նոյեմբերի ամսի առաջին երեքշաբթի օրը (նոյեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրվանից հետո): Նահանգների միջև պատգամավորական տեղերը բաշխվում են բնակչության թվաքանակի համամասնությամբ:
Ներկայումս ներկայացուցչության քվոտան կազմում է շուրջ 520 հազար մարդ: Առավել մեծ ներկայացվածություն ունեն Կալիֆորնիան (45), Նյու-Յորքը (34), Փենսիլվանիան (23) և Իլլինոյիսը (22): Մի շարք նահանգներ (Ալյասկա, Վերմոնտ, Վայոմինգ, Դելավեր, Հարավային Դակոտա և Հյուսիսային Դակոտա) ունեն մեկական ներկայացուցիչներ: Դա ըստ Սահմանադրության ներկայացված նվազագույն նորման է:
Լիիրավ անդամներից բացի Ներկայացուցիչների պալատի մեջ ընտրվում են նաև պատվիրակներ Կոլումբիա դաշնային շրջանից, Գուամից, Վիրջինյան կղզիներից, Արևելյան Սամոայից և Պուրետո-Ռիկոյից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու պալատի և նրա կոմիտեների աշխատանքին, սակայն ձայնի իրավունք չունեն:
Համաձայն սահմանադրության թեկնածուն պետք էապահովի հետևյալ պահանջները. Ներկայացուցիչների պալատի անդամը պետք է 25 տարին լրացած լինի, լինի ԱՄՆ քաղաքացի ոչ պակաս, քան 7 տարիև այն նահանգի բնակիչ, որում ընտրվում է:
Վերին պալատը՝ Սենատը հանդիսանում է նահանգների ներկայացուցչության մարմին: Անկախ բնակչության թվից նահանգներից յուրաքանչյուրը նահանգը ներկայացված է երկու պատգամավորներով: Սենատորներն ընտրվում են վեց տարով նույն այն ժամանակահատվածում, ինչ Ներկայացուցիչների պալատի անդամները: Սակայն ի տարբերություն վերջինիս յուրաքանչյուր երկու տարին մեկ Սենատի կազմը թարմացվում է միայն մեկ երրորդով: Այս հանգամանքը նրան մշտապես գործող մարմնի կարգավիճակ է հաղորդում:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը Սենատին մի շարք ինքնուրույն լիազորություններ է տալիս: Սենատի համաձայնությամբ ու խորհրդով են կնքվում միջազգային պայմանագրերը: Սենատի հաստատմամբ է Նախագահը նշանակում դաշնային դատավորներին և դաշնային ադմինիստրացիայի պաշտոնատար անձանց: Դրանից բացի քանի որ Սենատի ներկայացուցիչների քանակությունը ի համեմատություն Ներկայացուցիչների պալատը շատ ավելի փոքր է, ուստի այն նմանվում է իշխանության էլիտար ինստիտուտի[5]:
Սահմանադրությամբ նախատեսված է Սենատի ընտրման հետևյալ պարտավորությունները. սենատորը պետք է լինի 30 տարեկան և ավելին, ոչ պակաս քան 9 տարի ԱՄՆ քաղաքացի լինի և լինի այն նահանգի բնակիչ, որից ընտրվում է:
Կոնգրեսի գործունեությունը կարգավորվում է ԱՄՆ-ի Սահմանադրությամբ, առանձին օրենսդրական ակտերով, Սենատի մշտական կանոններով (ընդունված 1789 թ., խմբագրված 1979 թ.[6]), Ներկայացուցիչների պալատի մշտական կանոններով (ընդունվում է յուրաքանչյուր երկու տարին մեկպալատի նոր կազմի ընտրման հետ միասին), ինչպես նաև պալատների սովորույթներով ու նախադեպերով:
Համաձայն Սահմանադրության ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջին նստաշրջանը մեկնարկում է ընտրական տարուց հետո հունվարի 3-ին: Նստաշրջանի հետագա ընթացքը որոշվում է բուն Կոնգրեսի կողմից, սակայն այննշանակալից դիտարկմամբ, որ դրա անցկացման ընթացքում պալատներից ոչ մեկը չի կարող առանց մյուսի համաձայնության հետաձգել իր նիստերը երեք օրվանից ավել, կամ այն անցկացնել այլ վայրում, այլ ուր նիստեր են գումարվում երկու պալատների համար էլ[7]: Արտակարգ իրավիճակներումերկու պալատները կամ նրանցից մեկը նիստի հրավիրելու իրավունքը վերապահված է ԱՄՆ-ի նախագահին[8]:
Նստաշրջանը ավարտվում է նիստերի հետաձգման մասին որոշման ընդունմամբ կա՛մ որոշակի ժամանակահատվածի համար, կա՛մ էլ անորոշ ժամկետով: Վերջին որոշումը փաստացիորեն նշանակում է նստաշրջանի ավարտը[9]:
Պալատների նիստերը դռնբաց են, սակայն թույլատրվում է նաև փակ նիստերի անցկացում: Սենատում դռնփակ նիստեր են գումարվում պալատի մեծամասնության որոշմամբ, եթե այդ մասին առաջարկությունը ներկայացված է սենատորի կողմից և ևս մեկ ներկայացուցչի կողմից աջակցություն է ստացել[10]: Պալատի նիստը համարվում է իրավազոր քվորումի ապահովման դեպքում, ինչը կազմում է պալատի անդամների մեծամասնությունը[11]: Քվորումի բացակայության դեպքում բացակայող անդամների ներկայությունը կարող են հարկադի ապահովել՝ համապատասխան հրահանգ տալով պալատների ներկայացուցիչներին:
Կոնգրեսի կառավարող մարմինները
Ներկայացուցիչների պալատի աշխատանքները ղեկավարում է Խոսնակը: Այն ընտրվում է մեծամասնություն ստացած կուսակցության կողմից նոր գումարման Կոնգրեսի առաջին նստաշրջանի սկզբում: Մինչև այդ դիրքում հայտնվելը թեկնածուն պետք է հիերարխիկ սանդուղքի մի շարք աստիճաններ պետք է հաղթահարի: 1899 թվականից ապագա խոսնակների պաշտոնավարման միջին ժամկետը կազմում է 24 տարի[12]: Խոսնակը հանդիսանում է պետության երրորդ դեմքը Նախագահից ու ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահողից հետո: Նրա լիազորությունները բավականին լայն են: Նա ղեկավարումն է պալատի աշխատանքների ընթացքը, ապահովում է հաստատված կանոններին հետևելու կարգը, լուծում է ընթացակարգային խնդիրները: Նրա կարևորագույն գործառույթներից մեկն է «ընդունման (ճանաչման) իրավունքը»: Խոսնակն է որոշում, թե արդյոք պատգամավորը խոսքի իրավունք կունենա և արդյոք նրան հնարավորություն կտրվի այս կամ այն առաջարկությունը ներկայացնելու պալատի քննարկմանը[13]:
Խոսնակի ղեկավարության տակ են աշխատում պալատի պաշտոնատար անձինք՝ Ներկայացուցիչների պալատի կլերկը, քարտուղարները, փորձագետները և այլ ադմինիստևատիվ աշխատակիցները: Ներկայացուցիչների պալատի համար հատկապես կարևոր դեր ունեն խորհրդարանական պրակտիկայի փորձագետները, որը իրավաբանական խորհրդատվություն է ապահովում Խոսնակի ու պալատի անդամների համար՝ ընթացակարգային խնդրների կիրառման հարցում: Նշված պաշտոնատար անձինք նշանակվում են Ներկայացուցիչների պալատի կողմից Կոնգրեսի առաջին նստաշրջանի սկզբում:
Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սենատը գլխավորում է Փոխնախագահը: Նա կարող է անցկացնելպալատի նիստը, սակայն ձայնի իրավունք չունի, եթե իհարկե սենատորների ձայները չեն բաշխվել հավասարապես[14]: Գործնականում փոխնախագահն այդ լիազորությունից հազվադեպ է օգտվում: Օրինակ Ջորջ Բուշ Ավագը, լինելով ութ տարի փոխնախագահ, Սենատի քվեարկությանը մասնակցել է միայն երեք անգամ: Պետք է շեշտել, որ քվեարկության ժամանակ փոխնախագահը հետևում է այն ցուցումներին, որոնք տրվել են իրեն Նախագահի կողմից: Փաստացի նախագահողի լիազորությունները իրականացնում է Ժամանակավոր նախագահողը (pro tempore նախագահող), ով ընտրվում է Սենատի կողմից փոխնախագահի բացակայության ընթացքում պալատի աշխատանքը ապահովելու համար: Այդ դիրքում կարող է հայտնվել մեծամասնություն ունեցող կուսակցության ներկայացուցիչը միայն, ինչպես Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
Սենատի նախագահողի գործառույթները ընդհանուր առմամբ նույնական են Խոսնակի գործառույթներին: Սակայն կան նաև որոշ տարբերություններ: Սենատի նախագահողը լիազորված չէ իրականացնելու «ընդունման (ճանաչման) իրսվունք»: Ճառերով հանդես գալու հնարավորությունը նա ընձեռում է սենատորների կողմից ելույթ ունենալու համար դիմելու հերթականությամբ: Ընդհանուր առմամբ Սենատի ժամանակավոր նախագահողը ավելի պակաս կարևոր դեր է խաղում, քան Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Նրա լիազորությունների մեծ մասն իր վրա է վերցնում Սենատի մեծամասնություն ունեցող կուսակցության առաջնորդը[15]:
Կոնգրեսի կոմիտեների համակարգը
ԱՄՆ-ի կոնգրեսն ունի կոմիտեների բազմաճյուղ համակարգ, որի մեջ մտնում են պալատների, միավորումների, հետազոտությունների, հատուկ ու համաձայնեցված կոմիտեներ: Նման բազմազանությունը խոսում է Կոնգրեսի գործառույթների բազմաբովանդակությունը և շատ առումներով քաղաքական կյանքում նրա ակտիվ մասնակցության մասին: Կոմիտեների համակարգում առաջատար դիրք ունի պալատների մշտական կոմիտեները: Ստեղծված լինելով համաձայն օրենսդրական գործունեության համապատասխան ուղղությունների՝ դրանք զգալիորեն կանխորոշում են Կոնգրեսի քաղաքականությունը:
Պատահական չէ, որ բազում մասնագետներ դրանք անվանում են Կապիտոլյումի իշխանության կենտրոններ[16]: Ավելին քան մեկ դար առաջ Վուդրո Վիլոսնը մշտական կոմիտեների դերը հետևյալ կերպ սահմանեց. «Նստաշրջանների Կոնգրեսը դա ցուցադրական Կոնգրեսն է, իսկ Կոմիտեների Կոնգրեսը՝ աշխատաող կոնգրեսն է»[17]: Այս գնահատականը չի կորցրել իր արդիականությունը մեր օրերում ևս:
Ներկայացուցիչների պալատն ուն 22, իսկ Սենատը՝ 16 մշտական կոմիտեներ (հանձնաժողովներ):
Ներկայացուցիչների պալատում ձևավորվել են հետևյալ կոմիտեները՝ գյուղատնտեսության, զինված ուժերի, բանկերի, ֆինանսների ու քաղաքային զարգացման, բյուջետային, Կոլումբիա դաշնային շրջանի գործերո, կրթության ու աշխատանքի, էներգետիկայի և առևտրի, արտաքին գործերի և այլն:
Սենատում գործում են հետևյալ մշտական կոմիտեները՝ գյուղատնտեսության, առևտրի ու անտաառային ռեսուրսների, զինված ուժերի, բանկերի, բյուջետային, առևտրային, գիտության և տրանսպորտի, էներգետիկայի ու բնական ռեսուրսների, փոքր բիզնեսի և այլն:
Պալատների կանոնակարգը բավական հստակ ֆիկսում են յուրաքանչյուր կոմիտեի առարկայական լիազորությունները՝ առանձնացնելով դրանց դուրսբերման շուրջ 200 հարցեր[18]:
Մշտական կոմիտեները ղեկավարում են նախագահողները, ովքեր մեծամասնություն ստացած կուսակցությունից:
Մշտական կոմիտեների ուսերին են դրված օրինագծերի և պալատների այլ որոշումների ընդունման նախապատրատման հիմնական ծանրաբեռնվածությունը: Ու հենց նրանց դիրքերից էլ կախված է Կոնգրեսում ներկայացված օրինագծերի ճակատագիրը. բոլոր օրինագծերի գրեթե 90 տոկոսը Կոնգրեսի կողմից չեն դիտակվում ցանկություն չունենալու պատճառով կամ էլ մշտական կոմիտեները հրաժարվում են դրանց ընթացք տալ[19]: Մոտավորապես այդքան էլ իրենց կողմից հաստատված օրինագծեր էլ ընդունվում են պալատների կողմիցգրեթե առանց փոփոխությունների:
Օրինագծերի հետ աշխատանքից բացի մշտական կոմիտեները գնահատում են օրենքների կիրառման պրակտիկան՝ վերահսկելով ադմինստրացիայի գործունեությունը: Հատուկ նշանակություն ունի կոմիտենեի կողմից անց կացվող լսումները: Դրանք հնարավորություն են տալիս դուրս բերել ոչ միայն դիրորոշումների տարբերությունը այս կամ այն խնդրի շուրջ, այլև որոշակիորեն ձևավորել հասարակական կարծիք:
Վերջին տարիներին մշտական կոմիտեների դերը գնալով իջնում է: Դա կապված է ենթակոմիտեերի (ենթահանձնաժողովների) դերի աճով, դրանք ձևավորվում են պալատների բոլոր մշտական կոմիտեներում:
Կրճատ դիտարկենք Կոնգրեի այլ տիպի կոմիտեները:
Հետազոտական և հատուկ կոմիտեները ձևավորվում են ինչ-որ խնդիրների հետազոտման համար, որոնք վերաբերում են առավելապես օրենսդրության կիրառման, սոցիալական հիմնախնդիրների և իրավախախտումների հարցերին, որոնք առկա են կառավարական մարմինների գործունեության մեջ: Մի շարք դեպքերում ձևավորվում էին Կոնգրեսի պալատների միավորված հատուկ կոմիտեներ:
Հետազոտական ու հատուկ կոմիտենրը իրավունք ունեն նիստ անցկացելու Միացյալ Նահանգների ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ: Նրանք կարող են վկաներ կանչել և պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Լսումները այդ կոմիտեում սովորաբար բաց են լինում: Կոմիտեի հարցերին պատասխանելուց հրաժարվելու դեպքում վկայակոչված անձը կարող է տույժի ենթարկվել կամ անգամ բանտարկվել մինչև մեկ տարի ժամկետով:
Կոնգրեսի կոմիտեների համակարգի մեջ ն մտնում նաև Կոնգրեսի միավորված կոմիտեները, որոնք մասնագիտացված մշտապես գործող մարմիններ են, որոնք ստեղծված են պալատների կողմից համամասնական սկզբունքով՝ համապատասխան օրենքի կամ պալատների համատեղ բանաձևի արդյունքում: Ներկայումս կոնգրեսում գործում է չորս նմանն կոմիտեներ՝ տնտեսության, հարկահավաքման, Կոնգրեսի գրադարանի գործունեության և կառավարական կնիքի: Իր նշանակությամբ դրանք հավասարազոր չեն. իշխանական լիազորություններ ունեն երկուսը միայն՝ հարկահավաքման ու տնտեսության կոմիտեները:
Առանձնանում է նաև համաձայնեցման կոմիտեն, այն ստեղծվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար, երբ անհրաժեշտություն է զգացվում համաձայնեցնելու օրինագծերի տեքստը և պալատների միջև բանաձևերը: Այդ կոմիտեների դերի մասին կարելի է մեկ վկայություն բերել: Կոնգրեսի կողմից ընդունվող բոլոր օրենքների 15 տոկոսը պալատների միջև համաձայնեցվում է[20]:
Կոնգրեսի կուսակցական համակարգում
ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդհանուր բնույթը պարզ չէր լինի, եթե չանդրադառնայինք կուսակցական ֆրակցիաների դերին:
ԱՄՆ Սահմանադրության մեջ մի բառ անգամ նշված չէ Կոնգրեսի կուսակցական գործունեության մասին, քանի որ Սահմանադրությունը հաստատելիս դեռ կուսակցություններ չկային: Սակայն այսօր դրանց դերն ու ազդեցությունը Կոնգրեսի գործունեության վրա դժվար է թերագնահատել:
Յուրաքանչյուր պալատի կուսակցական համակարգը հետևյալ կառուցվածքն է պատկերում.մեծամասնության ու փոքրամասնության առաջնորդները, «մտրակները», քաղաքական կոմիտեները և կուսակցության կոնֆերենցիաները:
Կուսակցական մեծամասնության ու փոքրամասնության առաջնորդները ընտրվում են գաղտնի քվեարկությամբ կուսակցական ֆրակցիաների կոնֆերենցիաներում (կոկուսներում): Չլինելով Կոնգրեսի պալատների պաշտոնատար անձինք՝ նրանք վճռորոշ ազդեցություն են ունենում օրինագծերի առաջադրման մեջ, մշտական հանձնաժողովներում ֆրակցիաների անդամերի բաշխման մեջ,այս կամ այն հարցերի շուրջզեկուցողների նշանակման մեջ:
Ֆրակցիայի ղեկավարության ու շարքային անդամների միջև կապող օղակ են «մտրակները»՝ ընտրովի կուսակցական գործիչները: Նրանց խնդիրն է ֆրակցիայի միասնականության ապահովումը՝ ձեռնարկելով համապատասխան կազմակերպչական միջոցներ:
Ֆրակցիաների կոմիտեները որպես կոլեգիալ մարմին զբաղվում են կուսակցության ռազմավարության մշակմամբ այնպիսի հարցերով, ինչպես օրենսդիր գործունեության մշակուըմ, մի շարք ֆրակցիաների միասնականության ապահովում, օրենսդիր գործունեության գիտական ու տեղեկատվական ապահովում, մշտական կոմիտեների անձնակազմի սահմանում, ընտրական արշավի անցկացում:
Ամբողջացնելով Կոնգրեսի կառուցվածքի ու գործառույթների կրճատ նկարագրությունը՝ անհրաժեշտ է շեշտել մի շարք նշանակալի հանգամանքներ:
- Կուսակցական կառույցները զուրկ են պատգամավորների վրա ազդեցության որևէ նշանակալի իրավական մեխանիզմներից,
- Բուն ֆրակցիաները հեռու են միասնությունից: Դրանք բաժանվում են ըստ որոշակի ուղղվածությունների:
- Պալատների ֆրակցիաները թույլ են կապված իրար հետ, ինչպես և կուսակցության կենտրոնական մարմնի հետ[21]:
Նշված յուրահատկությունները շատ առումներով բացատրվում են ոչ միայն ԱՄՆ-ի կուսակցությունների թույլ կազմակերպչական կառուցվածքով, այլ Կոնգրեսի անդամի հատուկ կարգավիճակով:
Կոնգրեսականներն ու Կոնգրեսի օժանդակ մարմինները
Կոնգրեսի անդամների սոցիալ-քաղաքական դիմանկարը բավական միանման է: Առավել հաճախ դրանք բավականին հարուստ, 50-ից 60 տարեկան անձնինք են, հիմնականում տղամարդիկ, եվրոպոյիդ ռասայի ներկայացուցիչ, կրոնական հակվածությամբ բողոքականներ, ում համար քաղաքականությունը կյանքի ու կոչման գործ է: Նրանցից շատերը իրական քաղաքական դպրոց են անցել՝ լինելով տարբեր մակարդակների քաղաքական-հասարակական գործիչներ մինչև Կոնգրեսում հայտնվելը: Կոնգրեսում գերակշռում են իրավաբանները (Սենատում կեսից ավելին իրավաբաններ են), մեծ է նաև բիզնեսմենների, դասավանդողների, կլուսակցական գործիչների և լրագրողների թիվը: Որպես կանոն բոլոր պատգամավորների մինչև 90 տոկոսը, ովքեր մասնակցում են ընտրություններին, վերընտրվում են[22]:
Պատգամավորների իրավական կարգավիճակը որոշում են այնպիսի քաղաքական-իրավական սկզբունքներ, ինչպես անկախությունը, պաշտոնական հաստիքների անհամատեղելիությունը և Կոնգրեսի բոլոր անդամների իրավահավասարությունը:
Ֆորմալ առումով պատգամավորները չեն ենթարկվում ընտրողների, կուսակցական մարմինների և նահանգի իշխանության մարմինների կամքին: Սակայն իրականում դա ամենևին էլ այդպես չէ, կոնգրեսմենները իրենց գործունեության մեջ ուղղակի չեն կարող լրիվ ազատ լինել, քանի որ ամեն կերպ կախված են նշված ինստիտուտներից:
Կոնգրեսի անդամը գործում է՝ միշտ հաշվի առնելով ընտրողների հետ կապվածությունը, դրա համար իր գործունեությունը ուղղում է այնպես, որպեսզի ընտրողների ակնկալիքը կարողանա թերևս բավարարել:
Պատգամավորների կախվածությունը Կոնգրեսի կուսակցական ֆրակցիաներից առավել քիչ է արտահայտված: Կուսակցական ֆրակցիաները զուրկ են , ըստ էության, պատգամավորների վրա ազդեցության ինչ-որ ձևերից: Սակայն նրանց ազդեցությունը զրոյացնել իհարկե չի կարելի: Ֆրակցիայի ղեկավարությունից է կախված, թե արդյոք պատգամավորի առաջարկությունները աջակցություն կստանան, ինչպես նաև ինչպիսի փաստացի կարգավիճակ կունենան բուն պատգամվորները (նշանակում հեղինակություն վայելով կոմիտեներ, քննարկումների ժամանակ ճառի հնարավորություն և այլն):
Կոնգրեսի անդամների վրա ճնշում չի թույլատրվում նաև նահանգի պետական մարմինների կողմից: Սակայն հաշվի չառնել նրանց պահանջները պատգամավորները չեն կարող՝ նկատի ունենալով ապագա ընտրություններում նրանց աջակցության խիստ ցանկալիությունը:
Պատգամավորների անկախության սկզբունքը մեծապես կանխորոշված է այն խորհրդարանական արտոնություններով, որոնք ամրագրված են ԱՄՆ Սահմանադրության 6-րդ բաժնի, 1-ին հոդվածում. «Սենատորներն ու ներկայացուցիչներըիրենց ծառայության դիմաց ստանում են խրախուսանք, որը հաստատվում է օրենքով և վճարվում է Միացյալ Նահանգների գանձարանից: Բացառությամբ դավաճանության, ծանր հանցագործության և հասարակական կարգի խախտման դեպքերի պալատների անդամները, իրենց դիրքից ելնելով, չեն կարող ձերբակալվել նստաշրջանի ընթացքում… և քննարկումների ժամանակ արտահայտված ելույթների համար չեն կարող հարցաքննման ենթարկվել որևէ այլ վայրում»: Պատգամավորական անձեռնմխելիությունը ըստ Սահմանադրության սահմանափակված է: Կոնգրեսի անդամը, իրականացնելով իրավախախտում, կարող է ձերբակալվել և դատարանի առջև կանգնեցվել:
Ինչպես նշվեց պատգամավորներն ունեն ևս երկու իրավական կարգավիճակներ:
Իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր պատգամավոր կարող է ընտրել և ընտրվել պալատների տարբեր պաշտոնների, դառնալ տարբեր կոմիտեների անդամ, իրավունք ունի հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, մասնակցելու քննարկումներին և քվեարկությանը: Սակայն հարկ է հաշվի առնել մի շարք մեխանիզմներ, որոնք ապահովում են այն դեպուտատներին արտոնյալ պայմաններ, ովք եր կարևոր դիրքեր են զբաղեցնում կամ էլ երկար ժամանակ Կոնգրեսում ներկայացված են:
Պաշտոնների անհամատեղելիության սկզբունքը նույնպես շեշտված է սահմանադրությամբ. «Ո՛չ սենատորը, ո՛չ էլ ներկայացուցիչը պաշտոնավարման ընթացքում չեն կարող նշանակվել այլ որևէ քաղաքացիական պաշտոնի»[23]: Այս սկզբունքը հաստատվել էր իշխանությունների տարանջատման հրամայականի ազդեցությամբ, սակայն այն նաև մեկ այլ նպատակի է ծառայում՝ ապահովելու Կոնգրեսի անդամների անկախությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսն այդքան արդյունավետ չէր կարող աշխատել, եթե նրա տրամադրության տակ չլիներ օժանդակ մարմինների զարգացած համակարգ, որոնք ապահովում են վերահսկողական գործառույթների իրականացումը, օրենսդրական գործունեության գիտահետազոտական և տեղեկատվական մատակարարումը: Այդ մարմինների շարքում հատուկ տեղ է գրավում Գլխավոր հաշվետու կառավարումը, Տեխնոլոգիական գնահատականների կառավարումը, Կոնգրեսի բյուջետային կառավարումը, Կոնգրեսի հետազոտական ծառայությունը, Օրենսդրական խորհուրդը և Օրենսդրական վերփոխումների խորհուրդը:
Այս կառույցներից յուրաքանչյուրը կոնկրետ հստակ նպատակներ է կյանքի կոչում, որոնք ընդհանրությամբ մեջ ապահովում են Կոնգրեսի ակտիվ գործունեությունը:
Ընդհանուր առմամբ Կոնգրեսի անդամների ապարատում և տարաբնույթ կոմիտեներում ու ենթակոմիտեներում աշխատում են շուրջ 30 հազար անձինք, ինչն էլ մեծ հաշվով պայմանավորում է ողջ օրենսդիր իշխանության մեծ ակտիվությունը:
***
Վերլուծելով ԱՄՆ-ի կոնգրեսի հիմնախնդիրը՝ եկել ենք մի շարք ընդհանրացումների: Մասնավորապես Միացյալ Նահանգները իր քաղաքական համակարգի բնույթով յուրօրինակ պետություն է, որի հենքը կազմում է երկրի ձևավորման հենց սկզբնական շրջանից ստեղծված Սահմանադրությունը: Սահնամադրությունը ամրագրումը է իշխանությունների բաժանումը՝ մեծ տեղ հատկացնել օրենսդիր իշխանությանը, սակայն կոնգրեսի դերը վերջին շրջանում գնալով անկում է ապրում, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի համաշխարհային դերի շեշտակի փոփոխությամբ:
Կոնգրեսը բաժանված է երկու պալատների, որոնցում հիմնական երկու կուսակցությունները պահպանում են իրենց համամասնական ներկայացվածությունը, ինչը ինչ-որ տեղ փոխլրացվում է նաև գործադիր իշխանության ղեկին կանգնած կուսակցության հետ հարաբերություններում:
Այսօր մենք՝ հայերս, գերնպատակ ունենք ստիպել համաշխարհային հանրությանը ընդունել Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես ԱՄՆ-ի ու կոնգրեսականների կողմից: Իսկ Կոնգրեսում հայկական լոբբիի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է հստակորեն պատկերացել, թե ինչի համակարգի հետ գործ ունենք, ուստի այս վերլուծությունն էլ ինչ-որ տեղ ուղղված է այդ նպատակի բավարարմանը ևս մեկ քայլ մոտենալուն:
[1] ԱՄՆ-ի ներուժի ու համաշխարհային դիրքի մասին մանրամասն տե՛ս https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/us.html
[2] http://ucblibraries.colorado.edu/govpubs/us/congress.htm
[3] Лафитский В. И. Основы конституционного строя США. М., 1998, էջ 140-141:
[4] Այդ մասին մանրամասն տե՛ս Парламенты мира, М., 1991:
[5] Лафитский В. И. Основы конституционного строя США. М., 1998, էջ 141-142:
[6] США: Конституция и законодательные акты. էջ 138-168:
[7] ԱՄՆ Սահմանադրություն, բաժին 5, հոդված 1:
[8] ԱՄՆ Սահմանադրություն, բաժին 3, հոդված 2:
[9] Մանրամասն տե՛ս Лафитский В. И. Конгресс США. М., 1991
[10] США: Конституция и законодательные акты. էջ 146:
[11] ԱՄՆ Սահմանադրություն, բաժին 5, հոդված 1:
[12] Parker G. Characteristics of Congress. Englewood Cliffs, 1989, էջ 96-98:
[13] Jacobson G. C. The Politics of Congressional Elections. Glenview, 1987, էջ 186-188:
[14] ԱՄՆ Սահմանադրություն, բաին 3, հոդված 1:
[15] Baker R. A. The Senate of the United states. A Bicentennial History. Washington, 1988, էջ 101-102:
[16] Мишин А. А. Государственное право США. М., 1976:
[17] Վուդրո Վիլսոնի մասին տե՛ս Мишина Е. А. Политические взгляды Вудро Вильсона. Автореферат, М., 1992
[18] США: Конституция и законодательные акты. էջ 148-159:
[19] Zinn C. J. How Our Laws are Made. Washington, 1969, էջ 9-11:
[20] Zinn C. J. How Our Laws are Made. Washington, 1969, էջ 28-31:
[21] Лафитский В. И. Основы конституционного строя США. М., 1998, էջ 145-146:
[22] Stern P. Still the Best Congress Money Can Buy. Washington. 1992:
[23] ԱՄՆ Սահմանադրություն, բաժին 5, հոդված 1: