Ցեղասպանության զոհերի ժառանգների հատուցման վերաբերյալ փաստաթղթերը տրվել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կենտրոնին
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը մարտի 26-ին ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանի կողմից հերթական նվիրատվությունը ստացավ: Կենտրոնն այժմ ունի փաստաթղթերի շուրջ 40 փաթեթներ, որոնցում ներկայացված է Մարտին Մարությանի և այլոց կոլեկտիվ դատական հայցն ընդդեմ «New York Life» ապահովագրական ընկերության (Համալսարանի պաշտոնական կայք):
1999 թ. փաստաբան Եղիայանն անակնկալ բացահայտում արեց Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) հուշագրությունները կարդալիս: Օսմանյան Թուրքիայի հպատակ հազարավոր հայեր մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանության մեկնարկը «New York Life» ընկերությունից ապահովագրություն են ձեռք բերել, իսկ ավելի ուշ ջարդերից մազապուրծ ընտանիքների անդամներին հիմնականում հրաժարվել են հատկացնել իրենց հասանելիք գումարները: «New York Life» ընկերությունն իր մոտ նախքան ցեղասպանությունն ապահովագրություն ունեցող և ջարդերին զոհ գնացած անձանց ժառանգների միայն մեկ երրորդին է հատուցում տվել:
Եղիայանն որոշեց հայց ներկայացնել ընդդեմ «New York Life» ընկերության օրինական ժառանգորդների ապահովագրության հարցի կարգավորման համար, սակայն նրան պետք էր հաճախորդ, ով կապացուցեր, որ Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր ընտանիքը ունեցել է նման ապահովագրություն: Նա գտավ Մարտին Մարությանին, ով Հայոց ցեղասպանությունը վերապրած և զոհ գնացած ընտանիքի ժառանգ էր: Մարությանը դարձավ փաստաբան Եղիայանի հիմնական հայցվորը, քանի որ նա պահպանել էր իր մահացած հորեղբորը՝ Սեդրակ Չեյթանյանին պատկանող «New York Life»-ի ապահովագրության փաստաթղթերը:
2004 թվականին դատական հայցը վերջնականապես լուծվեց 20 միլիոն դոլարի չափով հատուցմամբ. սահմանվեցին այն քայլերը, որով Մարությանն ու Հայոց ցեղասպանության 2400 զոհերի ժառանգները կարող էին վերջապես ստանալ իրենց գումարները, որ ապահովագրվել էր շուրջ 100 տարի առաջ: Վճիռը նաև նախատեսում էր 3 մլն դոլար հատկացնել ինը հայկական եկեղեցու և բարեգործական խմբերի:
Եղիայանի, Մարությանի և հայ համայնքի համար դատավարությունը լոկ գումարի պահանջ չէր: Այն փոքր ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հանրային ճանաչման և արդարության պահանջի գործում:
Փաստաբան Եղիայանի կողմից Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնին դատավարության փաթեթների նվիրատվությունը ուսանողներին և հետազոտողներին հնարավորություն կտա ուսումնասիրելու դատական հայցերին՝ ներառյալ բազմաթիվ հայցվորների, ինչպես նաև բուն ընկերությանը, որում աշխատում էին հարյուրավոր ապահովագրական գործակալներ և Ցեղասպանությունից առաջ Օսմանյան Թուրքիայում հայերին կյանքի ապահովագրության հավաստագրեր են վաճառել: Փաթեթներում ներկայացված են հիմնականում հայցվորների անձնական փաստաթղթերը, որոն ներառվել են կոլեկտիվ դատական հայցերի մեջ՝ ծննդյան և մահված վկայականներ, ապահովագրական հավաստագրեր, ընտանեկան տոհմածառեր և լուսանկարներ և դատական փաստաթղթեր:
Մարտի 26-ին փաստաբան Եղիայանը ներկա էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանի միջոցառմանը, երբ փաթեթները հանձնվեցին Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Վոլֆ Գրուներին: Ներկա էին նաև Մարությանի դուստրը՝ Անդրեան և թոռնիկը՝ Էվան Բաքերը (Մարությանը մահացել է 2011 թվականին):
Փաստաթղթերը բացառիկ և արժեքավոր հեռանկար են բացում. Եղիայանը նշեց, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության տարիներին և դրանից հետո աշխատող ապահովագրական գործակալների դիտարկումները ներկայացնում են հայության նկատմամբ իրագործված անարդարության վերաբերյալ օտար, կողմնակի տեսանկյունը: Նրանք տեսել են, օրինակ, թե ինչպես են թուրք պաշտոնյաները փորձել հավաքագրել ապահովագրական հավաստագրերը՝ պնդելով, որ գումարը պատկանում է Թուրքիային, քնաի որ հավաստագրի սեփականատերերը մահացել են:
«Դա [Ցեղասպանության] իրական պատմությունն է: Այն չի ներկայացվում հայության կամ կառավարության կողմից, այլ գործակալների են վկայում դրանց մասին», — նշել է Եղիայանը և հավելել, — «Մեկը ասել. <<Նրանք ոչ միայն կոտորել են հայերին, այլ դրանից հետո եկել են պահանջելու ապահովագրական հավաստագրե՞րը>>»:
Վոլֆ Գրուների խոսքերով «New York Life»-ի փաստաթղթերի նվիրատվությունը Կենտրոնի համար մեծ քայլ է: Այն Կենտրոնին հատկացված՝ ցեղասպանության դատական փաստաթղթերի միայն առաջին մեծ խմբաքանակն է, ինչը Կենտրոնը կարող է դարձնել ցեղասպանության և իրավունքի ուսումնասիրության միջազգային գիտնականների հետաքրքրության հանգույց:
Նա ավելացրեց, որ ոգևորված է տեսնել, թե ինչ բացահայտումներ կանեն գիտնականները, երբ սկսեն ուսումնասիրել այդ փաստաթղթերը:
«Ես կարծում են դա դեռ հնարավոր չէ պատկերացնել, թե այդ փաթեթները ինչ են բացահայտելու ապագայում», — նշել է Գրուները, — «Երբ այդ փաստաթղթերը հասանլեի դառնան ուսումնասիրությունների և կրթության համար, դրանք իրականում նոր կյանք կստանան»:
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գործադիր տնօրեն Ստեֆան Սմիթը ասեց Անդերա Մարությանին, որ իր ընտանիքի և մնացյալ 2400 հայցվորների փաստաթղթերը ներկայացնում են իրենց կյանքը և նրանց անհատականությունը: Նրան այլև ցեղասպանության անանուն զոհեր չեն, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում նրանք հիշվելու են:
«Հարավային Կալիֆորնիայի համալսարանում մենք մեծ խնամքով են վարվելու այս փաստաթղթերի հետ, քանի որ դրանք միայն դատական գործերի մասին չեն, դրանք կյանքերի են, որոնք դատական գործերի ետևում են», — ասել է Սմիթը: