Էլեկտրաէներգիայի սակագինը եվրոպական երկրներում և Հայաստանում (ինֆոգրաֆիկ)
Հայաստանում 2017 թ. փետրվարի 1-ից գործում է էլեկտրաէներգիայի նոր սակագին. բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 44.98 դրամ, իսկ գիշերայինը՝ 34,98 դրամ: Այդ սակագինն ավելի բարձր է քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում և ավելի ցածր՝ քան Եվրամիության ու մնացյալ եվրոպական երկրներում:
Եվրոպայում էլեկտրաէներգիայի միջին սակագինը բնակչի համար կազմում է մոտ 81 դրամ. ամենաէժանն է Ուկրաինայում և Ղազախստանում, իսկ ամենաթանկը՝ Դանիայում և Գերմանիայում, տարբերությունը գրեթե տասնապատիկ է:
Վերջին մեկ տարում էլեկտրաէներգիան առավելագույն թանկացում է արձանագրվել Ուկրաինայում (57,9 տոկոս), Իսլանդիայում (16,8 տոկոս) և Բելգիայում (16,7 տոկոս), իսկ առավել էժանացել է Մեծ Բրիտանիայում (16,1 տոկոս), Նիդերլանդներում (13,8) և Կիպրոսում (11,8 տոկոս): Հայաստանում փետրվարի 1-ին էլեկտաէներգիայի ցերեկային սակագինը կրճատվել է 2,64 տոկոսով, նախկինում այն կազմում էր 46,2 դրամ:
Եվրոպայում բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագների ու դրանց արձանագրած տարբերության և բնակչության միջին աշխատավարձի հետ հարաբերակցության ընդհանուր պատկերը հետևյալն է.