Գերտերությունների (ԱՄՆ, ՉԺՀ, ՌԴ) վարկանիշն աշխարհում. Pew Research Center
Օգոստոսի 23-ին ամերիկյան «Pew Research Centre» հետազոտական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ այլ երկրներների քաղաքացիների դիրքորոշման սոցիոլոգիական հարցման տվյալները (հարցումն իրականացվել է 2017 թվականի գարնանը): Հարցվել են տարբեր աշխարհամասերի թվով 36 երկրների ներկայացուցիչներ:
ԱՄՆ-ի և Չինաստանի վարկանիշը գրեթե նույնական է, ինչը պայմանավորված է 2017 թվականի ընթացքում Միացյալ Նահանգների հեղինակության շեշտակի անկմամբ: Իսկ Ռուսաստանը շատ ավելի ցածր ցուցանիշ է ապահովում:
Միացյալ Նահանգներն ավելի բարձր վարկանիշ ունի Եվրոպայի և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, իսկ Չինաստանը՝ Լատինական Ամերիկայում ու Մերձավոր Արևելքում: Հարցում անցկացված միակ երկիրը, որտեղ Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ին ու ՉԺՀ-ին, Հունաստանն է:
Ընդհանուր պատկերը հետևյալն է.
| ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԸ | |||
| ՌԴ | ԱՄՆ | ՉԺՀ | |
| Կանադա | 27 | 43 | 48 |
| Եվրոպա | |||
| Նիդերլանդներ | 15 | 37 | 49 |
| Իսպանիա | 27 | 31 | 43 |
| Հունաստան | 64 | 43 | 50 |
| Գերմանիա | 27 | 35 | 34 |
| Ֆրանսիա | 36 | 46 | 44 |
| Շվեդիա | 18 | 45 | 41 |
| Մեծ Բրիտանիա | 26 | 50 | 45 |
| Հունգարիա | 39 | 63 | 38 |
| Իտալիա | 35 | 61 | 31 |
| Լեհաստան | 21 | 73 | 42 |
| Ասիա և Օվկիանիա | |||
| Ավստրալիա | 37 | 48 | 64 |
| Ինդոնեզիա | 36 | 48 | 55 |
| Հնդկաստան | 47 | 49 | 26 |
| Ֆիլիպիններ | 55 | 78 | 55 |
| Հարավային Կորեա | 36 | 75 | 34 |
| Ճապոնիա | 26 | 57 | 13 |
| Վիետնամ | 83 | 84 | 10 |
| Աֆրիկա և Մերձավոր Արևելք | |||
| Թունիս | 39 | 27 | 63 |
| Լիբանան | 47 | 34 | 63 |
| Հորդանան | 5 | 15 | 35 |
| Թուրքիա | 32 | 18 | 33 |
| Իսրայել | 35 | 81 | 53 |
| Սենեգալ | 34 | 55 | 64 |
| Տանզանիա | 45 | 57 | 63 |
| Նիգերիա | 45 | 69 | 72 |
| Քենիա | 27 | 54 | 54 |
| ՀԱՀ | 28 | 53 | 45 |
| Գանա | 33 | 59 | 49 |
| Լատինական Ամերիկա | |||
| Մեքսիկա | 32 | 30 | 43 |
| Չիլի | 34 | 39 | 51 |
| Պերու | 41 | 51 | 61 |
| Արգենտինա | 27 | 35 | 41 |
| Վենեսուելա | 38 | 47 | 52 |
| Բրազիլիա | 35 | 50 | 52 |
| Կոլումբիա | 32 | 51 | 43 |
Միացյալ Նահանգներն ամենաբարձր վարկանիշն ունի Վիետնամում, Իսրայելում, Ֆիլիպիններում, Հարավային Կորեայում և Լեհաստանում:
Չինաստանի վարկանիշն առավել բարձր է Նիգերիայում, Սենեգալում, Ավստրալիայում, Տանզանիայում, Լիբանանում և Թունիսում:
Ռուսաստանի նկատմամբ առավել դրական դիրքորոշում են Վիետնամում, Հունաստանում, Ֆիլիպիններում, Լիբանանում և Հնդկաստանում:
2014-2016 թվականների միջին ցուցանիշի համեմատությամբ 2017 թվականին ԱՄՆ-ի վարկանիշը ընկել է 14 տոկոսով (64-ից մինչև 50 տոկոս), Չինաստանը ևս անկում է գրանցել 4 տոկոսով (52-ից մինչև 48 տոկոս), իսկ Ռուսաստանը 7 տոկոսով բարձրացել է (28-ից մինչև 35 տոկոս):


