Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն
Ժողովրդավարությունը արդի գիտության առավել ուսումնասիրվող բնագավառներից է: Ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգտոնի բնորոշմամբ՝ աշխարհի բնակչության 19 %-ն են միայն ժողովրդավարական, սակայն որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրներն են ձգտում դրան:
Գիտության մեջ առկա են ժողովրդավարության շուրջ 550 սահմանումներ:
Ժողովրդավարության մինիմալիստական հայեցակարգը պատկանում է ավստրացի գիտնական Յոզեֆ Շումպետերին. նա այն սահմանում է` որպես քաղաքական որոշումների ձեռքբերման ձև, որի դեպքում անհատները հասնում են իշխանության` մրցակցելով ժողովրդի ձայների համար:
1990-ին ամերիկյան քաղաքագետներ Թերի Կարլը և Ֆիլիպ Շմիտերը փորձեցին լրացնել այդ հայեցակարգը: Ժողովրդավարությունը բնութագրեցին որպես կառավարման ձև, երբ իշխանությունը պատասխանատու է քաղաքացիների առաջ իր գործողություների համար, իսկ քաղաքացիներն իրականացնում են իրենց շահերը իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով` վերջինների մրցակցության և համագործակցության պայմաններով:
Այժմ պրակտիկ դեմոկրատիան նույնացվում է «պոլիարխիա» եզրույթի հետ: Այդ մոտեցման հիմնադիր ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Դալը առանձնացնում է պոլիարխիայի 7 կետեր.
- Ընտրովի պաշտոնյաններ, որոնց նկատմամբ առկա է վերահսկողություն,
- Ազատ և արդար ընտրություններ,
- Համընդհանուր ընտրություններ,
- Ընտրովի պաշտոններին հավակնելու իրավունքներ,
- Խոսքի ազատություն,
- Այլընտրանքային ինֆորմացիայի հնարավորություն,
- Ազատ կազմակերպություններ և միավորումներ կազմելու իրավունք:
Կարլը և Շմիտերն այս կետերին ավելացնումն են.
- Ընտրված պաշտոնյաները պետք է իրենց սահմանադրական լիազորությունները կատարելու իրավունք ունենան,
- Պետությունը պետք է լինի ինքնիշխան, գործի այլ պետություններից անկախ: