Ի՞նչը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պարտերազմի
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալը համաշխարհային հակամարտություն կառաջացնի, հինգշաբթի ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Գրում է POLITICO-ն։
«Ես հասկանում եմ Ուկրաինայի ցանկությունները, նա ինքնիշխան երկիր է, բայց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պարզապես Երրորդ համաշխարհային պատերազմի երաշխիք է», — ասել է Ֆիկոն Facebook-ում տեսանյութում։
Ֆիկոն հավելել է, որ գագաթնաժողովում հանձնարարել է Սլովակիայի ներկայացուցիչներին կրկնել, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն այն դեպքում, երբ բավարարի անդամակցության բոլոր չափանիշները, և երբ դաշինքի անդամ բոլոր երկրները ստորագրեն:
Սլովակիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից։