Ուկրաինական հակամարտության նոր փուլ
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան վերջին 16 ամիսների ընթացքում չեն կարողացել շրջել իրավիճակը մարտադաշտում, սակայն հակամարտության նոր փուլը ներկայացնում է զգալի տեղաշարժ`լի հեռուն գնացող հետևանքներով: Այս մասին գրում է BLOOMBERG-ը։
Այս փուլում երկու կողմերն էլ թիրախավորում են էներգետիկ օբյեկտները և հարվածներ են հասցնում հակառակորդի տնտեսությանը, սակայն կողմնակի վնասը դրսևորվում է համաշխարհային շուկաներում։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա կարող են խաթարել նավթամթերքների, այդ թվում՝ դիզելային վառելիքի համաշխարհային առևտուրը, ուրբաթ նախազգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալությունը։ Բացի այդ, այն բանից հետո, երբ այս շաբաթ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի գազային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա, եվրոպական գազի գները բարձրացան 10%-ով։
Ուկրաինական բանակին սպառնում է զինամթերքի պակասը, քանի որ ԱՄՆ-ի նոր ֆինանսավորումը սպառվել է, և եվրոպացի դաշնակիցները դժվարանում են պարզել, թե ինչպես ապահովել զենքի հետագա մատակարարումները: Կիևի վերջին ռազմավարությունն է համակարգված հարձակումներ գործել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա — չնայած Վաշինգտոնի մտահոգություններին նավթի և գազի գների վրա ազդեցության վերաբերյալ:
Եվրոպայում գազի գները բարձրացել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումներից հետո
Թերեւս էսկալացիան պայմանավորված է նոր ռազմական հնարավորությունների ի հայտ գալով։ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ռմբակոծումը դարձել է ավելի մասշտաբային և ավելի լավ պլանավորված, քան ռազմական գործողությունների նախորդ երկու տարիներին։ Արդյունքում, արտադրող հզորությունը անջատվել է, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է:
Ուկրաինան կանգնած է իր ամենադժվար պահին ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր, ըստ խնդրին ծանոթ արևմտյան պաշտոնյաների: Կիևը հեռահար անօդաչու թռչող սարքեր է օգտագործում նավթավերամշակման գործարանների վրա հարձակվելու համար, որպեսզի միաժամանակ խափանվի բանակին վառելիքի մատակարարումը և հոգեբանական հարված հասցնի թշնամու գանձարանին և բնակչությանը:
Կիևի վերջին հարվածները տեղի են ունենում զինամթերքի և կենդանի ուժի խիստ պակասի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության բացերի ֆոնին, որոնք բացահայտվել են նախորդ տարվա անհաջող հակահարձակման հետևանքով:
Համաշխարհային շուկաների վրա ազդեցության պատճառով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հորդորեց Ուկրաինային կենտրոնանալ խիստ ռազմական նպատակների վրա: Սակայն Ուկրաինան նախազգուշացրել է, որ կարող է ռազմական պարտություն կրել, եթե չհաստատվի ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնությունը։