Այս շաբաթը պատմության մեջ (լուսանկարներ)
Հոդվածը հրապարակվել USNEWS լրատվականում։
1906 թվականի ապրիլի 18։ 1906 թվականի մեծ երկրաշարժից մի քանի ժամ անց Կալիֆորնիայի ափերի երկայնքով Սան Ֆրանցիսկոյում ավերված շենքեր են երևում: Լուսանկարը AP-կողմից։
1935 թվականի ապրիլի 15։ Նյու Ջերսիի Ատլանտիկ Սիթիի տախտակամածը Սբ․ Հարության օրը լեփ-լեցուն է այցելուներով: Լուսանկարը AP-կողմից։
1970 թվականի ապրիլի 17։ Ապոլոն 13-ի անձնակազմի անդամներ Ֆրեդ Հեյզը, Ջեյմս Լովելը և Ջոն Սվիգերտը ուղղաթիռից իջնում են USS Iwo Jima՝ Խաղաղ օվկիանոսում ցած նետվելուց հետո: Նրանց առաքելությունը դեպի Լուսին ընդհատվեց նավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո: Լուսանկարը NASA/AP-ի կողմից։
1983 թվականի ապրիլի 19։ Ծովային հետևակայինը կանգնած է Բեյրութում ԱՄՆ դեսպանատան մոտ մեկ օր անց այն բանից հետո, երբ ռմբակոծիչը հարձակվել է հաստատության վրա, որի հետևանքով զոհվել է 63 մարդ: Պայթյունի հետևանքով արցունքաբեր գազի պահեստներ են պայթել և փրկարարներին անհրաժեշտ է եղել հակագազեր կրել: Լուսանկարը` Բիլ Ֆոլիի (AP)։
1940 թվականի ապրիլի 15։ Ֆիզիկոս Լյուսիլ Սթրիթսը մի սարք է պահում, որն օգտագործվում է Վաշինգտոնի ԱՄՆ Ստանդարտների բյուրոյում լույսի ելքը չափելու համար: Նրա հետևում 15 ոտնաչափ գունդ է, որն օգտագործվում է ավելի մեծ լույսերը փորձարկելու համար: Լուսանկարը՝ Հարվի Ջոնսի (AP):