Հայաստանի և Հունաստանի հարաբերությունների ներկայիս շրջափուլը
ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը երեքշաբթի հայտնեց, որ ցանկանում է օգնել ավանդական դաշնակից Հայաստանին դաշինքները տեղափոխել դեպի Արևմուտք՝ պնդելով, որ Եվրամիության հետ հարաբերությունների բարելավումը կխթանի կայունությունը անհանգիստ կովկասյան տարածաշրջանում: Գրում է APNEWS-ը։
Հայաստանը, որը սերտ ռազմական և առևտրային կապեր ունի Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ցնցվում է հարևան Ադրբեջանի հետ սահմանային հակամարտությունից:
Նախորդ տարի Հայաստանը համատեղ զորավարժություն անցկացրեց Միացյալ Նահանգների հետ և նաև խոստացավ արագացնել բարեփոխումները, որոնք ուղղված են ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդմանը:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցտոակիսը երեքշաբթի օրը իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իր կառավարությունը հույս ունի աջակցել այդ գործընթացին։
«Մենք լիովին աջակցում ենք Հայաստանի կողմնորոշմանը դեպի Արևմուտք»,- ասել է Միցոտակիսը։ «Որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, բնական է, որ մեր երկիրը պատրաստ է նոու-հաուով և փորձով նպաստել այս նոր լիբերալ ժողովրդավարության կայացմանը»:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին իր կառավարության աջակցության համար ԵՄ-Հայաստան գործընկերության նոր բանակցություններում, որոնք համաձայնեցվել են այս ամսվա սկզբին, որոնք նախանշում էին օրենքի գերակայության բարեփոխումները Հայաստանում, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրերը։
«Մեր համագործակցությունը (ԵՄ-ի հետ) արդեն տվել է իր արդյունքները, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում այդ արդյունքներն ավելի տեսանելի կլինեն»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։