Ինչպիսին կլինի ապագա հակամարտությունը
Քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը մոլորակի վրա սպառնում է տարածվել մթնոլորտից այն կողմ, ԱՄՆ-ի բանակի նորագույն մասնաճյուղի ղեկավարը Newsweek-ին բացառիկ հարցազրույցում պատմում է, թե ինչպես է նա նախատեսում կանխել հակամարտության բռնկումը տիեզերքում, այդ թվում՝ ուժի կիրառմամբ մոլորակի վրա և դրանից դուրս: Այս մասին գրում են հոդվածի հեղինակներ Նավիդ Ջամալին(Naveed Jamali) և Թոմ Օ’Քոննորը(Tom O’Connor) NEWSWEEK-ում (US General Lays Battle Plan to Avoid A War in Space That No One May Win):
Եթե մակերևույթից դուրս նման պատերազմ (extraterrestrial war) բռնկվի, նա զգուշացնում է, որ այն կարող է լինել ավելի կործանարար, քան ավանդական օդային, ցամաքային և ծովային թատերաբեմերը և կարող է ազդել քաղաքացիական կյանքի վրա գալիք դարերի ընթացքում:
«Եթե սովորական պատերազմում ինքնաթիռ խփես, այն կվերանա օդից, եթե նավը խորտակես, նա կվերանա ծովային ուղիներից»,- բացատրեց գեներալը: «Եթե դուք կործանեք արբանյակը, այն կմնա ուղեծրում հարյուրավոր տարիներ, և դրա բեկորները մշտական խնդիրներ կստեղծեն, հատկապես, դրանց կուտակումը ուղեծրերում պատերազմի ընթացքում»:
«Այսինքն, տիեզերական պատերազմների արդյունքում մեր ընդհանուր սեփականությունը [տիեզերքը] կարող է բառացիորեն խցանվել գալիք շատ սերունդների համար», — ավելացրեց նա:
Նման բարձր խաղադրույքները ենթադրում են, որ Տիեզերական Ուժը(Space Force) ընդունելու է այնպիսի կեցվածք, որով նա պատրաստ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման աղետալի սցենարի իրականությունը:
«Մենք պետք է կարողանանք բացահայտել անպատասխանատու վարքագիծը, որը կարող է հանգեցնել վնասի, սա մեր պատասխանատվությունն է», — բացատրեց Սալցմանը: «Բացի այդ, մենք պետք է կարողանանք վճռական պատասխան տալ, որպեսզի հակառակորդները նույնիսկ թույլ չտան իրենց առաջին քայլը անել, որպեսզի նրանք իմանան. իրենց գործողությունները կունենան հետևանքներ»:
«Մեր տիեզերական ուժերը փորձում են կանխել հակամարտությունը,- շարունակեց նա:- Մենք պաշտպանություն ենք ստեղծում նախքան որևէ բան պաշտպանելու անհրաժեշտության առաջացումը: «Մենք չենք կարող դա թույլ տալ»։ Ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ հակամարտություն, որը տարածվում է դեպի տիեզերք»:
Եվ, այնուամենայնիվ, 2019 թվականի դեկտեմբերին Տիեզերական ուժերի ստեղծումը ամրապնդեց այսպես կոչված «վերջնական սահմանի» կարգավիճակը՝ որպես իսկական պատերազմական տիրույթ, որի թաքնված ռիսկերը մնում են չփորձարկված փաստացի մարտերում: Թեև ռազմաօդային ուժերը տասնամյակներ շարունակ օգտագործել են տիեզերական հնարավորություններ՝ աջակցելու ցամաքային գործողություններին, և չորս երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, փորձարկել են հակաարբանյակային (ASAT) զենքեր, բախում դեռ պետք է բռնկվի մոլորակի մթնոլորտից այն կողմ:
Ընդամենը մոտավորապես 8700 անձնակազմով, այնուամենայնիվ, ԱՄՆ տիեզերական ուժերը ԱՄՆ Զինված ուժերի ամենափոքր ճյուղն է՝ չնայած վերջինիս հանձնարարված է անսահման ընդլայնվող տիրույթ:
Դիմակայելու այս եզակի մարտահրավերին՝ Սալցմանը, որը միայն երկրորդ անհատն է, ով երբևէ զբաղեցրել է այս պաշտոնը, մշակել է «հաջողության տեսություն»( “theory of success” ) նոր «տիեզերական գերազանցություն»( “space superiority” հաստատելու ուղղությամբ: Նա այն անվանում է «մրցակցային տոկունություն»(“competitive endurance” և առանձնացնում է դրան հասնելու երեք դրույթ:
Առաջին դրույթը պահանջում է սենսորների համապարփակ վերահսկողության ռեժիմ, ներառյալ օպտիկական աստղադիտակները և ռադարները, ինչպես նաև տվյալների հավաքագրում՝ իրական ժամանակում տիեզերական գործողությունները վերահսկելու և այդպիսով «գործառնական անակնկալներից խուսափելու համար»: Այս մոտեցումը թույլ կտա բացահայտել և իդենտիֆիկացնել ցանկացած հնարավոր ռիսկ՝ «ճնշում գործադրելու, որը թույլ կտա կանխել անպատասխանատու վարքագիծը»:
Երկրորդ՝ տիեզերական ուժերն իրականացնում է զսպման վաղուց հաստատված ռազմավարություն, որն ուղղված է հարձակողական գործողությունները չեզոքացնելու նոր տեխնոլոգիաների և մեթոդների որոնմանը։ Ճիշտ այնպես, ինչպես անցյալի նորամուծությունները՝ ամրոցի պարիսպներից և պաշարման աշտարակներից մինչև գնդացիրներ և զրահամեքենաներ, ժամանակի ընթացքում հանգեցրել են պատերազմի պլանավորման պարադիգմային փոփոխության, Սալցմանը ասաց, որ ջանքեր են գործադրվում տիեզերքում «առաջին շարժման առավելությունը մերժելու համար»(to “deny first-mover advantage” in space):
Նա նշել է, որ ներկայումս «տիեզերքում հարձակումն առավելություն է տալիս»՝ արբանյակների շարժման խոցելիության և անկանխատեսելիության պատճառով։ Նրա առաջարկած պատասխանն է՝ ստեղծել ավելի դիմացկուն ցանց, որը կներառի ոչ թե մի քանի, այլ միանգամից հարյուրավոր ռազմավարական օբյեկտներ, որոնք կստիպեն «թշնամուն փոխել իր թիրախային հաշվարկները» և հակաարբանյակային զենքի կիրառմամբ գործողությունների ծախսերի և արդյունավետության հավասարակշռության փոփոխություն կբերի հակամարտության պայմաններում:
Սալցմանի «մրցակցային երկարակեցության»(“competitive endurance”) տեսության երրորդ և վերջին տարրը թշնամու ակտիվների ոչնչացումն է, և դրանք պետք է ոչնչացվեն այնպես, որ նվազագույնի հասցվի կինետիկ բախման հետևանքով առաջացած վնասը հարյուր մղոնից ավելի բարձրության վրա: Նախորդ ապրիլին Բայդենի վարչակազմը հայտարարեց հակաարբանյակային փորձարկումների սահմանափակումների մասին, և այժմ, Սալցմանը ասում է, որ տիեզերական ուժերը ավելի քիչ «պայթուցիկ» տարբերակներ են ուսումնասիրում:
«Մենք ցանկանում ենք օգտագործել մուտքի արգելափակման հետադարձելի մեթոդներ, մենք ցանկանում ենք օգտագործել էլեկտրոնային պատերազմ կինետիկ զենքի փոխարեն», — բացատրեց նա: «Մենք հասկանում ենք, որ մեզ պետք է կանխել այն, ինչ կարող է անել թշնամին, բայց մենք ուզում ենք դա անել պատասխանատու կերպով, որպեսզի Պյուրոսի հաղթանակ չունենանք»։
«Մենք ռազմական գործողություններ ենք իրականացնում այնտեղ, որտեղ առավելություններ ունենք՝ ցամաքում, ծովում և օդում», — ասել է Սալցմանը: «Երբ խոսքը գնում է լուրջ ռազմական առճակատման մասին, տիեզերական ուժերի խնդիրն է լինելու այն, որպեսզի մեր միացյալ ուժերի համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնցում նրանք կկարողանան իրենց առաջադրանքները հնարավորինս մոտ կատարել մոլորակի մակերեսին»։
Տիեզերական ուժերն իր տեսակի մեջ միակ անկախ ուժն է աշխարհում: Չնայած ԱՄՆ օդուժից ստացած ինքնավարությանը, այն շարունակում է ռազմավարություն իրականանցնել ԱՄՆ բանակի գործընկերների հետ համատեղ աշխատելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի տիեզերական ուժերը, հնարարվոր է, եզակի են, սակայն այն ոլորտը, որտեղ նրանք գործում են, վաղուց գրավել է ամբողջ աշխարհի զինված ուժերի ուշադրությունը:
Տիեզերքում թռչող զենքերի պատմությունը գալիս է նացիստական Գերմանիայի հրթիռային ծրագրից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Քանի որ տիեզերքը դառնում է ավելի հանրաճանաչ և հասանելի, Սալցմանը բացահայտել է ԱՄՆ բանակի ռազմավարության ևս մեկ հիմնական բաղադրիչ այս զարգացող գործողությունների թատերաբեմում:
«Միացյալ Նահանգների իրական ասիմետրիկ առավելություններից մեկը մեր գործընկերների և դաշնակիցների հսկայական ցանցն է», — ասաց Սալցմանը: «Մենք կառուցում ենք կոալիցիա, ինչպես ոչ մեկը(We build a coalition like nobody’s business), և ես կարծում եմ, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր շարժառիթները հիմնականում համահունչ են նրան, ինչ ուզում է տեսնել միջազգային հանրությունը՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում բոլորի համար:
2020 թվականին ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդային հրամանատարությունը( NATO Allied Air Command) ստեղծեց ՆԱՏՕ-ի Տիեզերական կենտրոնը՝ համակարգելու այժմ 31 երկրներից բաղկացած դաշինքի գործունեությունը տիեզերքում: Հաջորդ տարի անդրատլանտյան կոալիցիան հայտարարեց, որ տիեզերքում հարձակումները կարող են հիմք հանդիսանալ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածի դրույթը գործարկելու համար: