Այս հարաբերությունները լուրջ ազդեցություն են կունենան բոլորիս ապագայի վրա
Վերջերս Պեկին այցելած ամերիկացի երեք բարձրաստիճան ղեկավարները դժվարին խնդիր ունեին իրենց առաջ. կայունացնել մինչ օրս ամենակարևոր և ամենահակասական երկկողմ հարաբերությունները: Այս մասին գրում է Սիմոնե ՄաքՔարթին CNN-ում(China and the US are finally talking again – but can they really work together?):
ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների արդեն ցնցվել են՝ պայմանավորված COVID-19 համաճարակով, Ուկրաինայում պատերազմով և առևտրի, տեխնոլոգիաների և մարդու իրավունքների կապված լարվածությամբ: Նախորդ տարվա ընթացքում, սակայն, դրանք իջել են պատմական նվազագույնին, քանի որ Պեկինը կտրեց Վաշինգտոնի հետ հաղորդակցության շատ ուղիներ, երբ նախորդ օգոստոսին Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այց կատարեց Թայվան:
Բալիում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոյեմբերյան գագաթնաժողովից հետո երկխոսությունը վերականգնելու ջանքերն այնուհետև խորտակվեցին չինական հսկողության օդապարիկի հետ միասին, որը խոցվել էր ԱՄՆ-ի վրա այս տարվա սկզբին — ուղարկելով հարաբերությունները պարույրի մեջ:
Նախորդ ամսվա վերջից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերիի հերթական այցերը Պեկին՝ Չինաստանի առաջնորդների, այդ թվում՝ Սիի, վարչապետ Լի Ցյանի և բարձրաստիճան դիվանագետ Վան Իի հետ հանդիպելու համար, լայնորեն ողջունվեց որպես նշանակալի առաջընթաց այդ ցածր մակարդակից վերև բարձրանալու համար:
Նման հանդիպումների խաղադրույքները բարձր են:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերի հաջողությունը կախված է այն հանգամանքից, թե այս երկու տերությունները որքան արդյունավետ կարող են համագործակցել: Նրանց հարաբերություններն ազդում են շատ հիմնահարցերի վրա՝ սկսած մատակարարման գլոբալ շղթաների գործարկումից մինչև հակամարտությունների վտանգը Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Բայց այցերը, որոնք հանգեցրին հաղորդակցությունը շարունակելու խոստումների և կոնկրետ պայմանավորվածությունների իսպառ բացակայության, ցույց տվեցին, թե ինչ մեծ ներուժ կա երկու երկրների միջև համաշխարհային կարևորագույն խնդիրների շուրջ համագործակցության համար։
«Այս շփումները նվազեցնում են սխալ հաշվարկների վտանգը, և, հետևաբար, դրանք պետք է համարել սկիզբ: Սա նույնը չէ, ինչ հարաբերությունների զարգացումը», — ասում է Սինգապուրի ազգային համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ Չոն Ջա Իանը(Chong Ja Ian):
Եթե խոսենք այն մասին, թե իրականում ինչի շուրջ են պայմանավորվել կողմերն այս հանդիպումների ժամանակ, ապա «կա պատրաստակամություն հետագա շփման համար, և սա լավ նշան է… բայց ոչ մի իմաստալից բան չի արվել»,- հավելեց նա։
Հանդիպում կես ճանապարհին
Փորձագետները նշում են, որ համագործակցության ոլորտում լուրջ բեկումների ակնկալիքները ցածր էին հանդիպումների ընթացքում, և կարևոր խոչընդոտ է մնում կտրուկ տարբեր ելակետային ընկալումները:
Պեկինը համարում է, որ Վաշինգտոնը ձգտում է ճնշել իր զարգացումը և գլոբալ վերելքը, մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել իր ազգային անվտանգությունը և աշխարհակարգը գնալով ավելի ավտորիտար և ինքնավստահ Չինաստանից:
«Երկու կողմերն էլ ասում են, որ ցանկանում են դադարեցնել հարաբերությունների վատթարացումը և դրանց հիմքը դնել: Բայց կողմերից ոչ մեկը պատրաստ չէ հանդիպել մյուսին և համաձայն չէ փոխզիջման գնալ», — ասում է Դենվերի համալասարանի ԱՄՆ-Չինաստան համագործակցության կենտրոնի տնօրեն Սուիշեն Չժաոն(Suisheng Zhao): «Երկուսն էլ այնպիսի տպավորության ունեն, որ հակառակ կողմից դրական արձագանք չեն ստանա»,- հավելեց նա։
Մինչ Քերին ընդգծել է, որ երկու երկրները «չեն կարող թույլ տալ, որ երկկողմ տարաձայնությունները խոչընդոտեն կլիմայական համագործակցության հարցում կոնկրետ առաջընթացի հասնելուն», Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վանը պնդել է, որ այս համագործակցությունը «չի կարող առանձնացվել չին-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր միջավայրից»:
Միևնույն ժամանակ, Ելենը փորձեց տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ-ն, իր քաղաքականությունը վարելիս, ձեռնարկում է բացառապես «թիրախավորված և նպատակաուղղված գործողություններ՝ ի շահ ազգային անվտանգության»՝ չձգտելով տնտեսական առավելություններ Չինաստանի նկատմամբ։
Սակայն Չինաստանի վարչապետ Լին այլ կերպ է ընկալել իրավիճակը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարին ասելով, որ անվտանգության հայեցակարգի չափից ավելի օգտագործումը վնասում է երկու երկրների և ողջ աշխարհի տնտեսական զարգացմանը։
Նախորդ տարի Վաշինգտոնը խիստ սահմանափակումներ է մտցրել կարևորագույն տեխնոլոգիաներ Չինաստան արտահանման համար՝ պատճառաբանելով անվտանգության հետ կապված մտահոգությունները: Իսկ Պեկինը պատասխանել է հակադարձ գործողություններով։
Սրանք երկուսի միջև դժգոհությունների մի մաս են, որոնց նաև հարվածում են չինական կազմակերպությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները, Թրամփի ժամանակաշրջանի առևտրային մաքսատուրքերը, ռազմական գործողությունները Հարավչինական ծովում և ժողովրդավարական Թայվան կղզու հետ հարաբերությունները, որի մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պնդում է իրավունքները, բայց երբեք չի վերահսկել:
Այս ոլորտներում առաջընթացը թույլ կտա երկու երկրներին միասին աշխատել ավելի քիչ ցավոտ և զգայուն հարցերի շուրջ, նշում են փորձագետները: Բայց դրան հասնելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնար՝ հաշվի առնելով ռազմավարական մտահոգությունները և ներքին հանգամանքները:
Նույնիսկ զինվորականների միջև երկխոսությունը վերականգնելու աշխատանքներն են փակուղի մտել։ Չինաստանը մերժում է ԱՄՆ փորձերը՝ վերականգնելու այդ հարաբերությունները։ Ըստ ամենայնի, այն հավատարիմ կմնա այդ դիրքորոշումանը, քանի դեռ Վաշինգտոնը չի չեղարկել պաշտպանության նախարար Լի Շանգֆուի դեմ պատժամիջոցները։
Չինաստանի Ռենմին համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Շի Ինհոնն(Shi Yinhong) ասում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը «չեն ցանկանում թշնամության և առճակատման էական աճ»: Երկու կողմերն էլ առաջնահերթ են համարում միմյանց հետ ռազմական հակամարտությունը կանխելը։
«Սակայն միևնույն ժամանակ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ էական և երկարաժամկետ զիջումների գնալ և շարունակում է անել այն, ինչը կենսական է համարում իր ռազմավարական և տեխնիկական անվտանգության համար և այլն»,- ասաց պրոֆեսորը։
Ի՞նչ է լինելու
Սակայն Շանհայի միջազգային հարաբերությունների փորձագետ Շեն Դինլին կարծում է, որ դա չի նշանակում, որ համատեղ աշխատելու հնարավորություններ չկան։ «Երկու երկրներն այժմ արագորեն համագործակցություն են հաստատում: Եվ չնայած նրանցից ոչ մեկը չի հայտարարում այդ մասին, նրանք ներքուստ պատրաստ են դրան»,- ասել է Շենը: Նա նշում է, որ, ամենայն հավանականությամբ, վերջին այցերի ժամանակ կողմերը միմյանց ներկայացրել են իրենց մտահոգությունների ցանկը, որպեսզի դրանք ուսումնասիրվեն, և այժմ պատրաստվում են փոխանակման այցերի հաջորդ փուլին։
Շենն ասել է, որ չնայած կոշտ խոսքերին Չինաստանի առաջնորդների, ինչպիսին է Վան Ին, Պեկինը բաց է համագործակցության համար այն ոլորտներում, որտեղ հնարավոր է՝ չնայած երկկողմ հարաբերությունների ընդհանուր լարվածությանը: Մասնավորապես, դրանք կլիմայական խնդիրներ են։
Երբ Քերին ավարտեց իր այցն այս շաբաթ, նա նույնպես հուսադրող հայտարարություններ արեց։
Կիրակի ելույթ ունենալով ԱՄՆ անվտանգության կոնֆերանսում՝ Բլինքենն ասել է, որ Ամերիկան փորձում է ամրապնդել «հաղորդակցության ուղիները» Չինաստանի հետ՝ խուսափելու հակամարտությունից երկու գերտերությունների միջև:
«Նախկինում մենք մի փոքր խոսում էինք: Հիմա ավելի հաճախ ենք անում: Մենք ունենք տարբեր խմբեր, որոնք շփվում են կամ կշփվեն կոնկրետ հարցերի, հարաբերությունների խնդրահարույց կետերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուծում գտնել», — ասաց Բլինքենը: Նա եզրափակեց՝ հավելելով. «Ապացույցը կլինի արդյունքներում»։
Փորձագետները կհետևեն՝ տեսնելու, թե արդյոք Չինաստանը կարձագանքի դրան՝ առաջիկա շաբաթների ընթացքում այցերով Վաշինգտոն, հատկապես, որ Սի Ցզինպինը կարող է այցելել ԱՄՆ նոյեմբերին, երբ Ամերիկան կհյուրընկալի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:
Մինչդեռ երկու կողմերն էլ պետք է ուշադիր կշռեն իրենց դիվանագիտության հետևանքները ներքին լսարանի համար, քանի որ ոչ մի երկիր չի ցանկանում թույլ և մեղմ երևալ իր գործընկերոջ առաջ, հատկապես ԱՄՆ-ը, որը գնում է դեպի նախագահական ընտրություններ։
Հետագա հաղորդակցության հեռանկարը դրական է, սակայն դիտորդները զգուշացնում են, որ իրավիճակը մնում է անկայուն: «Հարաբերություններն այժմ ավելի ամուր հիմքերի վրա են, բայց դրանք դեռևս շատ փխրուն են», — ասում է դոցենտ Չունը Սինգապուրից: