Սահմանեք առաքելությունը
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ նախագահ Բայդենը մեկնում է Եվրոպա՝ «հզոր ուղերձ հղելու, որ մենք պատրաստ ենք և հավատարիմ ենք դրան այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Ուորեն Դեյվիդսոնը(Warren Davidson) The American Conservative լրատվականում:
Շուտով վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ նախագահը, սկսեցին կրկնել այս նույն ուղերձը: Այնուամենայնիվ, մինչ օրս ամերիկացիների համար անհասկանալի է մնում, թե ինչ է նշանակում մեզ համար «հաղթանակը» Ուկրաինայում:
Տեսություններից մեկն առաջարկում է, որ Միացյալ Նահանգները պետք է նպաստի խաղաղ բանակցություններին՝ կանխելու պատերազմի տարածումը ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Թեև սա արդարացի պատճառ է, մեր կառավարությունը մինչ այժմ երաշխավորել է Զելենսկու ֆինանսավորման և սպառազինության շարունակական հոսքը և խափանել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Մեկ այլ տեսություն, որը առաջարկել է պետքարտուղար Բլինքենը, ենթադրում է ռուսների հեռացում Ուկրաինայից, ներառյալ Ղրիմից. մի տարածք, որը Ուկրաինան չի վերահսկում 2014 թվականից ի վեր: Այս առաքելությունը կպահանջի կտրականապես այլ ռեսուրսներ մեր կառավարությունից — և սա այն մեկն է, որը Կոնգրեսը պետք է քննարկի նախքան Ուկրաինային օգնություն ուղարկելը: Մինչդեռ, եթե առաքելությունը սա է, ապա Ուկրաինան չունի դրան հասնելու միջոցներ։ Զելենսկին չկարողացավ հավաքել այն մարտական ուժը, որն անհրաժեշտ էր այդ վճռական արդյունքին հասնելու համար։
Մի սխալվեք, ԱՄՆ-ը ներկայումս գտնվում է Մոսկվայի հետ պրոքսի պատերազմի մեջ: Բայդենի վարչակազմը պարտավոր է տեղեկացնել ամերիկացիներին, եթե իր առաքելությունն է նպաստել Ռուսաստանի հետ ավելի լայն պատերազմին, և Կոնգրեսը պետք է հաշվետվության կանչի Սպիտակ տանը:
Մինչ օրս Կոնգրեսը տրամադրել է ավելի քան 113 միլիարդ դոլար Ուկրաինային, թեև անհնար է պատշաճ կերպով ռեսուրսներ հատկացնել որևէ նպատակի համար՝ առանց նախապես որոշելու, թե ինչ է պատրաստվում իրականացնել Միացյալ Նահանգները: Մինչ Զելենսկին ոգեշնչել է մեր աջակցությունը, իսկ Ուկրաինան ուժեղ պաշտպանություն է իրականացրել, պատերազմը մտել է փակուղի, որն ի վերջո ձեռնտու է Ռուսաստանին։
Պահպանելու ստատուս-քվոն՝ այստեղ պատերազմի բազեները, անկասկած, կպնդեն Ուկրաինայի լրացուցիչ հատկացումների մասին օրինագիծ ընդունել այս աշնանը, չնայած որ մեր քաղաքացիները գնալով թերահավատորեն են մոտենում Ամերիկայի մասնակցությանը:
Կոնգրեսը չպետք է մտածի լրացուցիչ ֆինանսավորման մասին, քանի դեռ վարչակազմը մեզ համապարփակ ռազմավարություն չի տրամադրել: Փոխարենը, ես անընդհատ լսում եմ, որ պատերազմական բազեներն( war hawks) ընդունում են արտահայտությունը, որ «եթե Ուկրաինան ավելի շատ զենք ունենար, նրանք կարող էին հաղթել ռուսներին»: Այս տրամաբանությունը բազմիցս ձախողվել է։ Մինչ նա ջարդում է ռուսական բանակի մի մասը, այն կործանում է Ուկրաինան և սպառում նրա դիմադրողականությունը:
Այն իրադարձությունից հետո, երբ Զելենսկին հավաքեց Ուկրաինայի պաշտպանական ուժերը Կրեմլի սկզբնական ներխուժման դեմ, մեզ ասացին, որ Javelin հրթիռները կփոխեն պատերազմի ընթացքը հօգուտ Ուկրաինայի: Շատ չանցած, որոշ պատերազմական բազեներ պնդում էին, որ ոչ թռիչքային գոտին, պարտադրված Միացյալ Նահանգների օդային ուժերի կողմից, պատերազմում հաղթելու պատասխանն էր: Այս քաղաքականության կողմնակիցները շրջանցեցին մանրամասները: Ամերիկայի կողմից կիրառվող ոչ թռիչքային գոտին փաստացի պատերազմ կհայտարարի Ռուսաստանի դեմ: Մեր զինվորականները ոչ միայն կխփեն ռուսական ինքնաթիռները, այլև կխոցեն գետնի վրա գտնվող ռուսական ցանկացած հակաօդային համակարգեր։
Քանի որ պատերազմը ձգձգվում է, «ավելի մեծ և վատ» զենքեր ձեռք բերելու կոչերն աճում են՝ Աբրամս տանկերից տեղափոխվելով հեռահար հրթիռներ, F-16 կործանիչներ, կասետային զինամթերք: Քանի որ ծախսերը և օգտագործվող զենքերը մեծանում են, Բայդենի վարչակազմը դեռևս կրկնում է նույն մոտեցումը՝ «որքան ժամանակ անհրաժեշտ լինի», առանց հստակեցնելու, թե ինչ են ցանկանում անել:
Վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ն հայտարարություն տարածեց Վիլնյուսի գագաթնաժողովից ասելով՝ «Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: Մենք վերահաստատում ենք 2008 թվականի Բուխարեստում կայացած գագաթնաժողովում մեր ստանձնած պարտավորությունը, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ…
Որպես բանակի նախկին ռեյնջեր, ես գիտակցում եմ, որ առանց սահմանված առաքելության Բայդենի վարչակազմի կողմից, ելք չկա՝ մշակելու հստակ նպատակներ, հատկացնելու համապատասխան ռեսուրսներ, որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու ձախողման համար կամ ազնվորեն պնդելու, որ «առաքելությունը կատարված է»:
Հենց այդպես Միացյալ Նահանգները հայտնվեց նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ ավիակիրի թռիչքի տախտակամածում, որի հետևում փակցված էր «Առաքելությունն ավարտված է» պաստառը 2003 թվականի մայիսի 1-ին:Բոլորը գիտեին, որ Բուշի տխրահռչակ ելույթը պատերազմի ավարտը չէր: Միացյալ Նահանգները շարունակեց մնալ Իրաքում մինչև պաշտոնապես դուրս գալը 2011թ.-ին: Չնայած արտաքին քաղաքականության այս խոշոր ձախողմանը՝ ոչ ոք երբեք պատասխանատվության չի ենթարկվել:
Թեև հանգամանքները տարբեր են, այդ շրջանից քաղված դասերը պետք է կիրառել հենց հիմա։ Կոնգրեսին և ամերիկացի ժողովրդին պետք է առաքելության հայտարարություն տրվի Ամերիկայի ներգրավման համար Ուկրաինայում: Սա միակ միջոցն է լրջորեն քննարկելու մեր մասնակցությունը և ապահովելու, որ ամերիկացի ժողովուրդը քնաթաթախ չի քայլում(sleep-walking) մեկ այլ անվերջանալի պատերազմի մեջ: