Նոր սառը պատերազմը սարերի հետևում չէ
Երեքշաբթի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Հյուսիսատլանտյան դաշինքը կոմյունիկե է տարածել։ Մինչդեռ մոտ 12,000 բառանոց փաստաթուղթը սկսվում է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «կապված են անհատի ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքներով», փաստաթղթի մնացած մասում շատ այլ բանի մասին է խոսվում: Այս մասին գրում է China Daily-ն:
Իհարկե, կա մի ընդհանուր բան, որը միավորում է դաշինքի 30 երկրներին։ Սեփական ինքնավարությունից հրաժարվելն է և մեկ անդամի ենթարկվելը: 90 կետից բաղկացած կոմյունիկեն հստակ ցույց է տալիս, թե ինչպես է դաշինքը այսպես կոչված միասնական պաշտպանական կազմակերպությունից վերածվել Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական գործիքի:
Հատկանշական է, որ այդ կետերից առնվազն հինգը կամ վեցը մասամբ կամ ամբողջությամբ առնչվում են Չինաստանին, որի «հայտարարված հավակնությունները և հարկադրանքի քաղաքականությունը» իբր մարտահրավեր են նետում ՆԱՏՕ-ի երկրների շահերին, անվտանգությանն ու արժեքներին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջինս «համակարգային մարտահրավեր» է ներկայացնում «եվրատլանտյան անվտանգությանը», և որ Պեկինը օգտագործում է «քաղաքական, տնտեսական և ռազմական գործիքների լայն շրջանակ՝ իր գլոբալ ներկայությունը զարգացնելու և ուժը մեծացնելու համար», մինչդեռ Չինաստանը մնում է անթափանց իր ռազմավարության, մտադրությունների և ռազմական դիրքորոշման վերաբերյալ»:
Սակայն աշխարհը մեկ անգամ չէ, որ նման հայտարարություններ է լսել։ Իրար հաջորդող Ամերիկյան վարչակազմերը բազմիցս խեղաթյուրել են Չինաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը և փորձել են նսեմացնել Պեկինին նման հռետորաբանությամբ:
Այնուամենայնիվ, որքան էլ նրանք ջանան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները չեն կարող ստիպել ամբողջ մոլորակին աչք փակել Չինաստանի իրական էության վրա: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի կարող թաքցնել հյուսիսատլանտյան դաշինքի իրական էությունը։