Կոսովոն և Սերբիան պայմանավորվել են ԵՄ-ի կարգավորման ծրագրի իրականացման քայլերի շուրջ
Կոսովոն և Սերբիան պայմանականորեն համաձայնվել են, թե ինչպես պետք է իրականացնել Եվրամիության կողմից հովանավորվող իրենց հարաբերությունները կարգավորելու ծրագիրը, ըստ դաշինքի բարձրաստիճան դիվանագետի, թեև երկու երկրների ղեկավարներն ասում են, որ տարաձայնությունները պահպանվում են: Այս մասին գրում է AL JAZEERA-ն:
Շաբաթ օրը գործարքը կնքվել է 12-ժամյա բանակցություններից հետո Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և ԵՄ պաշտոնյաների միջև նորմալացման ծրագրի իրականացման վերաբերյալ, որը երկու կողմերն էլ համաձայնեցրել էին նախորևդ ամիս Բրյուսելում:
Երկու առաջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ եռակողմ նիստից առաջ Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում։
«Մենք գործարք ունենք», — հանդիպումից հետո Թվիթերում գրել է Բորելը:
«Կոսովոն և Սերբիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման ուղու վերաբերյալ Համաձայնագրի Կատարման Հավելվածի շուրջ»,- ասել է նա։
Սա նշանակում է «գործնական քայլեր այն մասին, թե ինչ պետք է արվի, երբ, ում կողմից և ինչպես», — հավելել է նա մամուլի ասուլիսում:
Թեև նախապես համաձայնեցնելով ԵՄ-ի՝ նախորդ ամիս ձեռք բերված ծրագրին, Սերբիայի նախագահ Վուչիչը, կարծես, հետ է կանգնել դրա որոշ կետերից ծայրահեղ աջ խմբերի ճնշումից հետո, որոնք Կոսովոն համարում են Սերբական պետության և Ուղղափառ կրոնի բնօրրանը:
Հինգշաբթի Վուչիչն ասել է, որ «ոչինչ չի ստորագրի» Օհրիդի հանդիպման ժամանակ և ավելի վաղ խոստացել է երբեք չճանաչել Կոսովոն կամ թույլ տալ վերջինիս անդամակցությունը ՄԱԿ-ին։ Շաբաթ օրը նա կրկնեց, որ չի ստորագրել իրականացման փաստաթուղթը, թեև Կուրտին պնդել է այն։
Նա ասաց, որ կողմերը համաձայնության չեն եկել բոլոր կետերի շուրջ, սակայն ,«չնայած տարաձայնություններին, մենք պարկեշտ խոսակցություն ենք ունեցել»:
Նա հավելել է. «Առաջիկա ամիսներին մենք կանգնած ենք լուրջ և դժվարին խնդիրների առաջ»։
Մյուս կողմից, Կուրտին դժգոհել է, որ Վուչիչը շաբաթ օրը չի ստորագրել իրականացման գործարքը։
«Սա դե ֆակտո ճանաչում է Կոսովոյի և Սերբիայի միջև», քանի որ Սերբիան դեռ չի ստորագրել համաձայնագիրը, ասել է նա՝ հավելելով. «Այժմ ԵՄ-ն է, որ դա միջազգայնորեն պարտադիր դարձնի»:
Բորելն ասաց, որ ԵՄ-ն այժմ ստիպողաբար կպահանջի երկու կողմերից կատարել պարտավորությունները, եթե նրանք ցանկանում են միանալ դաշինքին, զգուշացնելով, որ հակառակ դեպքում կլինեն հետևանքներ:
Նա նաև անդրադարձավ Կոսովոյում սերբական մունիցիպալիտետների ասոցիացիայի առաջարկին, որն ավելի մեծ ինքնավարություն կտա սերբ մեծամասնությամբ մունիցիպալիտետներին, որը երկար վիճելի թեմա է:
«Կոսովոն համաձայնել է անհապաղ սկսել, և երբ ես ասում եմ անմիջապես, նկատի ունեմ անմիջապես. Եվրամիության հետ բանակցությունները հեշտացրել են երկխոսությունը Կոսովոյի սերբական համայնքների ինքնակառավարման համապատասխան մակարդակի ապահովման համար կոնկրետ պայմանավորվածություն և երաշխիքներ ստեղծելու շուրջ»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։