2022 թվականի կարևոր իրադարձությունների ամփոփում ( մաս առաջին )
2022 թվականի փետրվարի 23-ին ԵՄ-ն ընդունեց պատժամիջոցների առաջին փաթեթը Ռուսաստանի դեմ: Սա, ինչպես հետագայում պարզվեց, դարձել է շարունակական գործընթաց: Մինչև այժմ ընդունվել են պատժամիջոցների 9 փաթեթ: Վերջին՝ իններորդ փաթեթը, ԵՄ-ի կողմից ընդունվել է դեկտեմբերի 16-ին:
2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեցին ռազմական գործողությունները Ուկրաինայում:
2022 թվականի հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց, սակայն պաշտոնավարեց մինչև սեպտմեբերի 5-ը՝ մինչև նոր վարչապետի ընտրությունը:
2022 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում:
2022 թվականի հուլիսի 22-ին Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից կնքվեց պայմանագիրը հացահատիկի արտահանման վերաբերյալ։
2022 թվականի օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան:
2022 թվականի սեպտեմբերի 8-ին մահացավ Եղիսաբեթ II թագուհին: Թագուհու կյանքի կարևոր իրադարձություններից կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքիշխան տարածքի վրա: Այդ օրերի միջազգային լրահոսի արձագանքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
2022 թվականի սեպտեմբերի 17-19-ը Հայաստան այցելեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նա Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Նենսի Փելոսիի այցին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
2022 թվականի սեպտեմբերին չինական յուանը հասավ իր պատմական նվազագույնին դոլարի նկատմամբ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
2022 թվականի հոկտեմբերի 7-ին Միացյալ Նահագների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ «Միջուկային արմագեդոնի» վտանգը ամենաբարձրն է վերջին 60 տարվա ընթացքում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: