Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Այն փակվել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Լաչինի միջանցքի փակումը առաջացնում է շատ ծանր հետևանքներ Լեռնային Ղարաբաղի մոտ 120000 բնակչության համար: Հումանիտար և առողջապահական և այլ ոլորտային ճգնաժամերը օր օրի ավելի են ծանրանում: Ստեղծված իրավիճակում է հարկավոր է առավելագույնս օգտագործել ռեսուրսները միջանցքը բացելու համար, քանի որ արդեն անդառնալի հետևանքներ կան:
Այս հարցը, իհարկե, պետք է դիտարկել ոչ միայն լոկալ տարածաշրջանային համատեքստում, այլև համաշխարհային քաղաքականության և աշխարհակարգային փոփոխությունների շրջանակում: Այստեղ է, որ շատ կարևոր է միջազգային հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնել ստեղծված իրավիճակի և այն հնարավոր ծանր հետևանքների մասին, որոնք արդեն կան և կարող են էլ ավելի բարդանալ մոտ ապագայում, եթե Լաչինի միջանցքը չբացվի:
Հույժ կարևոր էր պաշտոնական Երևանի դիմումի համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ պայմանավորված Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակով: Այս նիստի հրավիրումով փաստացի միջազգայնացվեց Լաչինի միջացքի հարցը: Անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ շփումները միջազգային գործընկերների հետ՝ տեղեկանալու արդյո՞ք նրանք պատրաստ են գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման համար, և եթե այո, ապա ինչ քայլել են պատրաստ ձեռնարկել:
Մեկ շատ կարևոր հնարավության մասին ևս անչափ կարևոր է խոսել: Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնություն է մեզ պետք առավել քան երբևէ: Այս համատեսքտում, սակայն, անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մեկ հանգամանքի վրա. միասնության հետ մեկտեղ, պետք է առվելագույնս արդյունավետ օգտագործել ռեսուրսը, որպեսզի կարողանանք դիմագրավել այն լրջագույն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք: