Էստոնիան այլևս եվրոգոտու առաջատարը չէ գնաճով. Ո՞ր երկիրն է առաջինը
Նոյեմբերի արդյունքում Էստոնիան դադարել է լինել եվրոգոտու ամենաարագ գնաճ ունեցող երկիրը և իր տեղը զիջել է Լատվիային, գրում է Postimees-ը։
Եվրագոտում, ըստ Եվրոստատի, տարեկան գնաճը դանդաղել է հոկտեմբերի 10,6%-ից մինչև նոյեմբերի 10%, իսկ Էստոնիայում՝ 22,5%-ից մինչև 21,4%: Ցավոք սրտի, ուրախության հատուկ պատճառներ չկան, քանի որ եթե նայենք եվրոգոտու գնաճի հիմնական բաղադրիչներին, ապա էներգակիրների գների աճը դեռ շատ բարձր է եղել՝ 34,9 տոկոս։
Սննդամթերքը, ալկոհոլը և ծխախոտը նույնպես շարունակել են թանկանալ արագ տեմպերով (13,6%)։ Միաժամանակ արդյունաբերական ապրանքները թանկացել են 6,1 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 4,2 տոկոսով։
Դեկտեմբերին նույնպես թանկացման աստիճանը հիմնականում պայմանավորված է էներգակիրների ինքնարժեքի աճով։ Եվրոպական գազի պաշարները սկսեցին աստիճանաբար նվազել ցրտից հետո: Վերջին 30 տարվա համեմատ՝ Գերմանիայում կանխատեսվում է միջինից տաք ձմեռ, մինչդեռ Մեծ Բրիտանիայում՝ միջին ձմեռ:
Ըստ Eesti Energia-ի շուկայական ուսումնասիրությունների ստրարտեգ Օլավի Միլլերի, մեղմ աշնանից հետո ամբողջ Եվրոպայում ձմեռը անորոշություն է ավելացնում բոլոր առումներով, քանի որ գալիք ամիսները շատ առումներով անկանխատեսելի են:շ
Այնուամենայնիվ, Եվրոպայի պատրաստակամությունը ավելի ցուրտ ձմռանը լավ է, քանի որ գազի պահեստավորման հզորությունը մնում է բարձր՝ ավելի քան 91 տոկոս: Երեք շաբաթ առաջ առավելագույն օգտագործումը հասավ 95,6%-ի, իսկ պաշարները դանդաղորեն նվազում էին դրանից հետո։ Ներկայումս գազապահեստարանները շաբաթական ընդամենը մի քանի տոկոս են դատարկվում։
«Սակայն ջերմաստիճանի հանկարծակի անկումը կստիպի տնային տնտեսություններին ավելի շատ ջեռուցել, իսկ ընկերություններին էլ ավելի մեծացնել գազի սպառումը: Կենտրոնական Եվրոպայի արդյունաբերական ընկերությունները, հատկապես Գերմանիայում, այլևս չեն տեսնում գազի խնայողության զգալի հնարավորություններ, քանի որ լրացուցիչ սահմանափակումները կնշանակեն դանդաղեցնել կամ դադարեցնել արտադրությունը», — զգուշացրեց Միլլերը:
Հոլանդական գազի բորսայում հունվարին TTF-ի հաշիվենրի գները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 10 տոկոսով՝ հասնելով 140 եվրոյի մեկ ՄՎտ/ժ-ի համար։ Նոյեմբերի սկզբի համեմատ գազի փոխարժեքն արդեն թանկացել է գրեթե մեկ երրորդով։ Էլեկտրաէներգիայի գները նույնպես խոստանում են բարձր մնալ առաջիկա շաբաթներին, հատկապես մեր տարածաշրջանում։
Այն, թե որքանով է ներկայումս էներգիայի ծախսերը խթանում գնաճը, ցույց է տալիս նաև այն փաստը, որ եվրոյի գոտում գների ավելի ցածր աճ է գրանցվել ավելի տաք կլիմայական պայմաններ ունեցող երկրներում՝ 6,6% Իսպանիայում, 7,1% Ֆրանսիայում և 7,2% Մալթայում: