Մեծ Բրիտանիան մտադիր է կրկնապատկել ամերիկյան գազի ներկրումը նոր համաձայնագրի շրջանակներում
Մեծ Բրիտանիան համաձայնել է կրկնապատկել ամերիկյան գազի ներմուծումը հաջորդ տարվա ընթացքում, քանի որ փորձում է կայունացնել էներգակիրների գնաճը: Այս մասին գրում է BBC-ին։
Վարչապետ Ռիշի Սունակն ասել է, որ ծրագիրը «կնվազեցնի գները բրիտանացի սպառողների համար և կօգնի վերջ տալ Եվրոպայի կախվածությանը ռուսական էներգիայից»:
Մեծ Բրիտանիան գազ ուղղակիորեն չի ներկրում Ռուսաստանից, սակայն տուժել է մայրցամաքում մեծածախ գնաճից:
Դա համարժեք է գազի մոտ մեկ ութերորդին, որը Մեծ Բրիտանիան օգտագործում է ամեն տարի:
Երկու երկրները նաև կխթանեն համագործակցությունը միջուկային և կանաչ էներգիայի նոր տեխնոլոգիաների զարգացման շուրջ:
Գործընկերությունը կղեկավարի Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի նոր համատեղ գործողությունների խումբը, որը կգլխավորեն բրիտանական կառավարության և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները։