Հունաստանի վարչապետի հայտարարությունը Թուրքիայի հետ սահմանի վերաբերյալ
Հունաստանը վերջնականապես կավարտի Թուրքիայի հետ ցամաքային սահմանին պարսպի կառուցումը ԵՄ ֆինանսական աջակցությամբ կամ առանց դրա, հինգշաբթի ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` ընդդիմության բուռն արձագանքների ֆոնին, որոնք մեղադրում էին նրան ծայրահեղ աջ ձայներ որսալու մեջ մայիսի ընտրություններից առաջ: Այս մասին գրում է EURACTIV-ը:
«Եվրոպական փողերով կամ առանց դրա՝ Էվրոսի պարիսպը կավարտվի»,- ասել է Հունաստանի պահպանողական առաջնորդը։
Հունաստանն արդեն 37,5 կմ երկարությամբ պարիսպ է կառուցել Էվրոս գետի երկայնքով՝ Թուրքիայի հետ սահմանին և որոշել է այն երկարացնել ևս 35 կիլոմետրով։
Շինարարությունը ֆինանսավորվել է ազգային մակարդակով, քանի որ Եվրահանձնաժողովը բազմիցս մերժել է ԵՄ-ի միջոցներն օգտագործելու Աթենքի կոչերը:
«Հունական միջամտության արդյունքում Եվրոպան փոխեց իր վերաբերմունքը և այժմ գիտակցում է Եվրոպական մակարդակով արտաքին սահմանների պաշտպանության անհրաժեշտության կարևորությունը», — հավելել է Միցոտակիսը։
Հինգշաբթի ԵՄ խորհրդարանում քվեարկության ընթացքում սոցիալիստների (S&D), ԵՄ ձախերի, կենտրոնամետ «Նորացնել Եվրոպան» և Կանաչների օրենսդիրներին հաջողվել է ընդունել փոփոխություն, որը մերժում է ԵՄ ֆինանսավորումը՝ կառուցելու պարիսպներ դաշինքի ողջ տարածքում:
Փոփոխությանն աջակցել են նաև օրենսդիրները կեսը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)՝ Միցոտակիսի «Նոր դեմոկրատիայի» քաղաքական ընտանիքը: Այն մերժվեց ԵԺԿ որոշ անդամների, ծայրահեղ աջերի և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) կողմից:
Իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը մեղադրել է գլխավոր ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցությանը (ԵՄ ձախ) երկրի անվտանգությունը խաթարելու մեջ՝ աջակցելով նման ուղղմանը:
Իր հերթին Սիրիզան պատասխանել է՝ Միցոտակիսին կեղծ եվրոպամետ քաղաքական գործիչ անվանելով: