Պրոֆեսորը գնահատել է Ֆինլանդիայի գազամատակարարման դադարեցման հետևանքները. որոշ տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում, վատագույն դեպքում այն ամբողջությամբ կանջատվի
Ռուսական գազի ներմուծման ամբողջական դադարեցումը ԵՄ աղետալի կլինի, քանի որ դա կհանգեցնի էներգոռեսուրսների լուրջ պակասորդի, գրում է MTV-ն։ Կրիտիկական իրավիճակից խուսափելու համար Ֆինլանդիան ստիպված կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել, կարծում է հոդվածի հեղինակը։
Եթե Ռուսաստանից Եվրոպա բնական գազի ներմուծումը կրճատվի, Ֆինլանդիան ստիպված կլինի կարգավորել էլեկտրաէներգիայի սպառումը։
Ալտոյի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Լունդի կարծիքով՝ Եվրոպա գազի ներկրման անկումը կհանգեցնի գների բարձրացմանն ու հատուկ միջոցների ներդրմանը, այդ թվում՝ Ֆինլանդիայում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրցամաքի որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Հոլանդիան, հյուսիս-եվրոպական էներգետիկ շուկայի մաս են կազմում։
«Եթե այնտեղ էլեկտրաէներգիայի պակաս լինի, դա կհանգեցնի գների բարձրացմանը նաև Ֆինլանդիայում», — ասում է Լունդը:
Պրոֆեսորի խոսքով, եթե գազի արտահանումը դադարեցվի տարածաշրջան ամբողջությամբ, ԵՄ-ն կարող է տարբեր արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Դրանք կօգնեն կարգավորել էներգիայի սպառումը։ Վերպետական օրենքների պատճառով Ֆինլանդիան չի կարողանա այնքան ներկրված էլեկտրաէներգիա գնել, օրինակ Շվեդիայից, ինչպես միշտ։ «Այդ չափաքանակները կարող են գնալ, ասենք, Գերմանիա կամ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներ։
Ամենակարևորը՝ սպառումը նվազեցնելը
Եթե նույնիսկ Եվրոպան ավելի շատ գազ ստանա արևմտյան երկրներից, ապա սպառողների միջև կապույտ վառելիքի բաշխման համար անհրաժեշտ ենթակառուցվածք չկա, քանի որ արևելյան խողովակաշարը խաղից դուրս է մնացել։
«Ուստի, օրինակ, Գերմանիայում կարևոր է նվազեցնել գազի սպառումը»,- կարծում է պրոֆեսորը։
Գազի ներմուծումը ԵՄ դեռևս վերջնականապես չի դադարեցվել. Լունդի կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է աղետ լինել մայրցամաքի համար։
Պահեստային օգնություն էլեկտրաէներգիայի պակասորդի դեպքում
Էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունն ընդլայնելու համար Հելսինկին քննարկում է ածխի էներգիայի օգտագործման ավելացման տարբերակը։
Երբ ռեսուրսի սպառումը գերազանցում է դրա արտադրությունը, անհրաժեշտ է պաշարներ ներմուծել՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը պահպանելու համար։ Ֆինլանդիայում կան շահագործումից հանված էլեկտրակայաններ, որոնք կարող են կրկին օգտագործվել որպես պահեստային:
Այնուամենայնիվ, այս միջոցները նույնպես կարող են բավարար չլինել, ենթադրում է Լունդը:
«Նման դեպքերում խոսում են սպառման ճկունության մասին․ օրինակ՝ որոշ քաղաքային տարածք երկու ժամով կմնա առանց լույսի, ուստի հնարավոր կլինի խուսափել հոսանքազրկումից և նվազեցնել սպառումը։
Պետք է ամեն գնով խուսափել անհավասարակշռությունից
Կարգավորող միջոցառումները և պաշարների օգտագործումը պետք է հավասարակշռություն պահպանեն էլեկտրաէներգիայի սպառման և արտադրության միջև: Եթե առաջինը գերազանցի երկրորդին, ապա էներգահամակարգում հաճախականությունը կնվազի, և այն կգնա անհավասարակշռության։
Վատագույն դեպքում դա կարող է հանգեցնել ամբողջ էներգահամակարգի ձախողման՝ ամբողջական անջատման: Պրոֆեսորի խոսքով, այդ դեպքում երկրի տարածքում ոչ մի տեղ էլեկտրաէներգիա չի լինի։
«Սա ամենավատն է, որ կարող է պատահել։ Սա կանխելու համար պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, եթե էլեկտրամատակարարման համակարգը ամբողջությամբ անջատվի, այն պետք է աստիճանաբար, կայան առ կայան վերականգնվի, մինչև սպառումն ու արտադրությունը ի վերջո նորմալանան։ Սա զանգվածային գործողություն է, և այս իրավիճակից պետք է ամեն գնով խուսափել»։