Չինաստանի զորավարժությունները ցույց են տալիս, որ Պեկինը զարգացնում է Թայվանին խեղդելու ունակությունը, նշում են փորձագետները
Չինաստանի զորավարժությունները ցույց են տալիս, որ Պեկինը կարիք չունի ներխուժելու Թայվան՝ այն վերահսկելու համար, այլ այն կարող է խեղդել ինքնավար կղզին՝ կտրելով արտաքին աշխարհից, նշում են չինացի և ամերիկացի վերլուծաբանները: Հայտնում է CNN-ը։
Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժությունները, որոնք պաշտոնապես սկսվել են անցյալ հինգշաբթի, կենտրոնացած էին վեց գոտիների վրա, որոնք հիմնականում շրջապատում էին Թայվանը՝ սահմանափակելով քաղաքացիական նավերի և օդանավերի մուտքն այդ տարածք։ Այդ ուժերն իրականացնում էին ուղիղ կրակի վարժանքներ և հրթիռների արձակում:
PLA-ի Ազգային աշտպանության համալսարանի պրոֆեսորը նշում է, որ վեց տարածքներն ընտրվել են ցույց տալու համար, թե ինչպես Չինաստանը կարող է կտրել Թայվանի նավահանգիստները, հարձակվել ամենակարևոր ռազմական օբյեկտների վրա և կտրել մուտքը օտար ուժերի համար, որոնք հնարավոր է փորձեն Թայվանին։
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ժողովրդավարական Թայվանը դիտարկում է որպես իր տարածք, չնայած երբեք չի վերահսկել: Թայվանը մայրցամաքի հետ միավորելը Չինաստանի քաղաքականության անկյունաքարն է, և նախագահ Սի Ծինփինը չի բացառել ուժի կիրառումը կղզին Պեկինի վերահսկողության ներքո բերելու համար:
Պրոֆեսորը նշել է, որ զորավարժությունների հյուսիսային շրջանները հաջողությամբ փակել են Թայվանը Օկինավայից՝ կղզուց, որտեղ և՛ Ճապոնիան, և՛ Միացյալ Նահանգները հիմնում են ռազմական զգալի ակտիվներ: Հարավային շրջաններում PLA-ն ցույց տվեց, որ կարող է վերահսկել Բաշի նեղուցը՝ «Հարավչինական ծով մտնելու և դուրս գալու միակ միջոցը», — ասել է նա: Իսկ արևելյան շրջաններում Չինաստանի ուժերը ցույց տվեցին, որ ճշգրիտ չինական հրթիռային կրակոցները կարող են ստիպել օտարերկրյա ռազմանավերին նահանջել Թայվանի ջրերից, հավելել է նա:
«Սա աննախադեպ շրջափակումն է Թայվան կղզու»,- ասել է պրոֆեորը։
Երկուշաբթի Չինաստանը հատարարություն տարածեց, որ զորավարժությունները շարունակվում են:
Չինական վեց զորավարժությունների քարտեզը «հստակորեն ընդգծում է, թե չինացիների կարծիքով որտեղ են հիմնական գործող տարածքները Թայվանի ռազմավարական ահաբեկման համար», — գրել է Twitter-ում Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնի կից անդամ և Ավստրալիայի բանակի նախկին գեներալ Միք Ռայանը։
Առևտրային նավերին և ինքնաթիռներին զգուշացվել է հեռու մնալ զորավարժությունների գոտիներից՝ ստիպելով բեռնափոխադրողներին և ավիաընկերություններին կազմակերպել այլընտրանքային երթուղիներ։
Կառլ Շուստերը, ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության միացյալ հետախուզական կենտրոնի ( Հավայան Կղզիներում ) գործառնությունների նախկին տնօրեն, նշում է, որ վեց գոտիների շրջափակումը ցույց է տալիս, որ Թայվանի ցանկացած գրավում կարող է սկսվել մեկուսացման ռազմավարությամբ:
«Զորավարժությունները… ենթադրում են, որ Պեկինը առաջին հերթին կմեկուսացնի Թայվանը և կդիմի օդային և հրթիռային հարվածների՝ Թայբեյի քաղաքական կամքը կոտրելու հույսով: Թանկարժեք ներխուժումը, հավանաբար, վերջին միջոցն է», — ասել է Շուստերը:
Շուստերն ասել է, որ Պեկինի ցուցադրածի մեծ մասը վաղուց արդեն մշակված է: Զորավարժությունները համընկնում էին PLA-ի ուսումնական օրացույցի ստանդարտ վարժանքների հետ, սակայն նա նշեց, որ Փելոսիի այցը թույլ տվեց Չինաստանին ավելի մեծ հայտարարություն անել: Նա նաև ասել է, որ ակնկալում է, որ PLA-ն կշարունակի ճնշում գործադրել Թայվանի վրա և կարող է նաև ուղերձ հղել Ճապոնիային՝ կղզու հյուսիսում ավելի շատ զորավարժություններ անցկացնելու համար:
Նոր զորավարժություններ հնարավոր են նաև Հարավչինական ծովում՝ 1,3 միլիոն քառակուսի մղոն ջրում, որի գրեթե ամբողջը Չինաստանը պնդում է որպես իր ինքնիշխան տարածք, որտեղ Պեկինը ռազմական ամրություններ է կառուցել վիճելի կղզիներում, ասել է Շուստերը:
Փորձագետները նշում են, որ չնայած զորավարժությունների շարունակականությունը PLA-ին հնարավորություն կտա կատարելագործել իր մարտավարությունն ու գործողությունները, դրանք կարող են նաև հնարավորություն տալ հակառակորդներին ծանոթանալ չինական ժամանակակից ռազմական ուժերին: