Ռուսաստանը պետք է դուրս գա Ուկրաինայի ատոմակայանից, նշում է Մեծ Յոթնյակը
Մեծ Յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարներն հայտնում են, որ Ռուսաստանը Ուկրաինային պետք է անհապաղ հանձնի Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը։ Նրանք մեղադրել են Մոսկվայի ուժերին ողջ տարածաշրջանը վտանգի ենթարկելու մեջ։
Օբյեկտը և դրա հարակից տարածքը նախորդ շաբաթ հրետակոծության են ենթարկվել, ինչի համար Ռուսաստանը և Ուկրաինան մեղադրել են միմյանց: Ուկրաինան նշում է, որ Ռուսաստանը տեղանքը վերածել է ռազմաբազայի՝ այնտեղից հարձակումներ իրականացնելով՝ իմանալով, որ ուկրաինական ուժերը հազիվ թե պատասխան հարված հասցնեն: Եվրոպայի ամենամեծ համալիրը մարտի սկզբից գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո, թեև ուկրաինացի մասնագետները մինչ օրս շահագործում են այն:
Աշխարհի ամենահարուստ երկրներից կազմված Մեծ Յոթնյակի նախարարները հայտարարել են, որ խորապես անհանգստացած են ատոմակայանի անվտանգության լուրջ սպառնալիքով:
Նրանց նախազգուշացումը կրկնում էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության՝ ՄԱԳԱՏԷ-ի, հայտարարությունները, որոնք կոչ էին անում դադարեցնել «բոլոր ռազմական գործողությունները, որոնք վտանգում են միջուկային անվտանգությունը»:
Այնուամենայնիվ, հնարավորությունները, որ Ռուսաստանը ուշադրություն կդարձնի, լավագույն դեպքում չափազանց հեռու են թվում, նշում են վերլուծաբանները:
Մեծ Յոթնյակը նաև նշել է, որ Ռուսաստանի գործողությունները խաթարում են ՄԱԳԱՏԷ-ի հնարավորությունը՝ վերահսկելու միջուկային գործունեության անվտանգությունը Ուկրաինայում։
Ռուսաստանն, իր հերթին, մեղադրել է Ուկրաինային ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության համար «արհեստական խոչընդոտներ և դժվարություններ» ստեղծելու մեջ:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ քննարկելու ատոմակայանում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի Նյու Յորքում։