Հարցում. ամերիկացիների կարծիքը Ուկրաինային տրամադրելիք հետագա օգնությանը
CNN-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացի ընտրողների 55 տոկոսը կարծում է, որ Կոնգրեսը չպետք է ավելի շատ օգնություն ուղարկի Ուկրաինային, մինչդեռ 45-ը հավանություն է տալիս ավելի շատ ֆինանսավորմանը: 51 տոկոսը կարծում է, որ Ամերիկան բավականաչափ արել է՝ օգնելու Ուկրաինային, մինչդեռ 48 տոկոսն ասում է, որ պետք է ավելին անի: Այս մասին հայտնում է BREITBART լրատվականը:
2022 թվականի փետրվարին՝ ուկրաինական հակամարտության առաջին օրերին, 62 տոկոսը կարծում էր, որ ամերիկացիները պետք է ավելին անեն՝ օգնելու երկրին:
56 տոկոսը կարծում է, որ ուկրաինա-ռուսական հակամարտությունը կսպառնա ազգային անվտանգությանը, թեև 2022 թվականի փետրվարին անցկացված հարցումից ի վեր այն 72 տոկոսից ցածր է:
CNN-ը պարզել է, որ ավելի շատ ամերիկացիներ անհանգստացած են, որ հակամարտությունը դառնում է անվերջ թվացող(seemingly endles).
10-ից գրեթե 8-ն անհանգստացած է այդ հանգամանքով, այդ թվում՝ դեմոկրատների 82%-ը, անկախների 75%-ը և հանրապետականների 73%-ը: Ընդհանուր առմամբ, գրեթե երկու երրորդը մտահոգված է, որ պատերազմն Ուկրաինայում կհանգեցնի այլուր սպառնալիքների ավելացմանը ժողովրդավարությանը (65%) կամ կհանգեցնի Ռուսաստանի հարձակումներին այլուր (64%), և 10-ից մոտ 6-ը անհանգստացած է, որ այն կարող է հանգեցնել ավելի լայն պատերազմի Եվրոպայում (59%):
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 45 տոկոսը հավանություն է տալիս նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությանը ուկրաինական հակամարտության շրջանակում, իսկ 43 տոկոսը հավանություն է տալիս, թե ինչպես է Բայդենն առաջնորդում ամերիկյան դիվանագիտությունը Ռուսաստանի հետ:
Քելլի Վլահոսը՝ Quincy Institute for Responsible Statecraft-ի ավագ խորհրդական, պնդում էր, որ հարցումը լավ բան չի խոստանում Բայդենի համար:
CNN-ը հանձնարարել է SSRS-ին իրականացնել հարցումը, որն անցկացվել է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պատահական ընտրանքի միջոցով 1279 մեծահասակների շրջանում, որոնց հետ կապվել են առցանց կամ հեռախոսով: Հարցման համար սխալի սահմանը ± 3,7 տոկոսային կետ է: