Հարցեր են ծագում, թե Փելոսիի ուղևորությունը Թայվանը համարժեք է դրա հետևանքներին
Արդյո՞ք Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ռիսկային այցը Թայվան արժեքավոր հայտարարություն էր ԱՄՆ վճռականության մասին, թե հրահրեց Չինաստանին ոչ ռազմավարական շահի համար։ Այս ամենը կախված է նրանից, թե երբ կամ եթե կնվազեն Պեկինի կատաղությունը և ռազմական կեցվածքը: Հայտնում է CNN-ը։
Չորեքշաբթի Փելոսին այցելեց օրենսդիրներին և ինքնակառավարվող կղզու նախագահին, որը անշուշտ կզայրացնի Չինաստանին։ Նրա ուղևորությունն արդեն իսկ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերություններում, երբ կոմունիստական հսկան ինքնաթիռներ ուղարկեց Թայվանի օդային տարածքի մոտ և սկսեց զորավարժություններ, որոնք աննրբանկատ հաղորդագրություն ուղարկեցին, որ Թայվանը շրջապատված է:
Այնուամենայնիվ, եթե այս ժայթքումները կանգնեցնեն լայնածավալ ճգնաժամը Թայվանի նեղուցում ( որը կարևոր ռազմավարական ջրային ճանապարհ է ), և խուսափեն չինական և թայվանական ուժերի միջև սխալ հաշվարկների հնարավորությունից, կամ նույնիսկ տարածաշրջանում չինական և ԱՄՆ ակտիվների միջև, Փելոսիի առաքելության շուրջ փոթորիկը կարող է ժամանակավոր լինել: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կերպարը, որն ամրապնդում է ժողովրդավարությունը Չինաստանի հսկա ստվերի տակ, կարող է դառնալ ԱՄՆ Ասիա-Խաղաղօվկիանոսյան արտաքին քաղաքականության կարևոր քայլերից:
Վաշինգտոնի և Պեկինի աշխարհաքաղաքական հարաբերությունները ազգերի միջև ամենակարևոր բախումն են աշխարհում: Այն ծավալվում է որպես սերունդների վեճ երկու քաղաքակրթությունների միջև, որոնք ցանկանում են իրենց արժեքները, տնտեսական համակարգերը և ռազմավարական հեգեմոնիան դրոշմել մնացյալ աշխարհի վրա: Թեև Բայդենի վարչակազմը հետևել է Թրամփի Սպիտակ տան քաղաքականությանը՝ Չինաստանին վերաբերվելով որպես հակառակորդի, այլ ոչ թե որպես մրցակցի, ԱՄՆ քաղաքականության գլխավոր նպատակը դեռևս այն է, որ խուսափի երկու ազգերի միջև աղետալի պատերազմից։
Այսպիսով, եթե Փելոսիի այցը անձնական հանդիմանություն է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ով Թայվանի գրավումը վերածել է գոյաբանական խնդրի, ապա սա վատթարացնում է ( առանց այն էլ դժվար ) հարաբերությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ Այս ամենը առաջ է բերում այն, ինչը շատերը տեսնում են որպես գերտերությունների առճակատում։
«Ի դեմս Չինաստանի Կոմունիստական կուսակցության արագացող ագրեսիայի, Կոնգրեսի մեր պատվիրակության այցը պետք է դիտվի որպես միանշանակ հայտարարություն այն մասին, որ Ամերիկան կանգնած է Թայվանի կողքին՝ մեր ժողովրդավարական գործընկերոջ, քանի որ պաշտպանում է իրեն և իր ազատությունը»,- ասել է Փելոսին Washington Post-ում։ Սա հրապարակվել է Փելոսիի՝ Թայվան հասնելուն պես։
Եթե ապացուցվի, որ սա Փելոսիի վերջին խոշոր արտասահմանյան առաքելությունն է որպես խոսնակ (նոյեմբերին դեմոկրատները Ներկայացուցիչների պալատը կորցնելու վտանգի տակ են ), ապա դա արագ չի մոռացվի: Թեև ուղևորությունը անհանգստություն առաջացրեց արտաքին քաղաքական կառույցների շրջանում, նրա ճանապարհորդությունը մեծ աջակցություն ստացավ Կապիտոլիումի ներսում, որտեղ աջակցությունը կղզուն խորն է, ինչպես նաև թշնամանքը Չինաստանի հանդեպ: Անսովոր կերպով հանրապետականները ջերմորեն գովեցին բանախոսին, թեև ոմանք կարող էին մոտիվացված լինել նրան ավելի կոշտ պատասխանելու ցանկությամբ, քան նախագահ Ջո Բայդենը, ով անցյալ ամիս խոստովանեց, որ ԱՄՆ զինվորականները ուրախ չէին Փելոսիի՝ Թայվան այցի հեռանկարով։
«Մենք աջակցում ենք Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցին Թայվան», — ասվում է 26 սենատորների հայտարարության մեջ: «Այս ճանապարհորդությունը համահունչ է Միացյալ Նահանգների «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, որին մենք հավատարիմ ենք: Մենք այժմ, առավել քան երբևէ, հավատարիմ ենք Թայվանի հարաբերությունների մասին ակտի բոլոր տարրերին»:
Թայվանի հարաբերությունների մասին ակտը օրենսդրություն է, որը կոչված է կանխելու Չինաստանի ներխուժումը կղզի և պարտավորեցնում է Միացյալ Նահանգներին պաշտպանական զենք վաճառել կառավարությանը: Վերջերս Կոնգրեսում բազեների կողմից կոչեր են հնչել ակտի ամրապնդման և Վաշինգտոնի համար դադարեցնել «ռազմավարական երկիմաստության» քաղաքականությունը, որի համաձայն հստակ չէ, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, եթե մայրցամաքը ներխուժման ենթարկվի։
Փելոսիի ձեռքբերումները Թայվանում հիմնականում անձնական են, խորհրդանշական և կարճաժամկետ:
Չի երևում, թե նա իր այցի ընթացքում որևէ բան է ասել կամ արել, որը խախտում է «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, չնայած Պեկինի հակառակ պնդումներին: Բայց իր մամուլի ասուլիսի ժամանակ մի պահ նա գովաբանեց Թայվանի ժողովրդին «քաջության համար՝ դարձնելու իրենց երկիրը ավելի ժողովրդավարական»: Միացյալ նահանգները չի ճանաչում Թայվանը որպես երկիր։ Անկախ նրանից, թե դա սայթաքում էր, թե բառի կանխամտացված ընտրություն, Փելոսիի մեկնաբանությունը կվերլուծվի Պեկինի պաշտոնյաների կողմից:
Նրա ճամփորդությունը կարող է ամրապնդել չինացի առաջնորդների համոզմունքները, որ Կոնգրեսը ձգտում է խստացնել Թայվանի քաղաքականությունը. պավորություն, որը կարող է կղզու կարգավիճակի շուրջ դիվանագիտական լարը ավելի մոտեցնել բեկման կետին: Թեև դա կարող է չլինել Փելոսիի նպատակը, սակայն սխալ պատկերացումները կարող է առաջացնել ռազմական էսկալացիա այսպիսի անկայուն արտաքին հարաբերությունների աշխարհում։
Թայվանի վրա Չինաստանի ռազմական և տնտեսական ճնշման մշտական աճը կամ ԱՄՆ ռազմածովային և օդային ուժերի նկատմամբ ավելի թշնամական դիրքորոշումը կարող է ավելի մոտեցնել մրցակիցների միջև բախման վտանգը: Եթե Փելոսիի այցը արագացնի Սի Ծինփինի ձգտումը՝ վճռականությամբ ռազմական ուժով Թայվանը գրավել, դա նույնպես անարդյունավետ կլինի:
Սպիտակ տան պաշտոնյաները, ովքեր ի սկզբանե մտահոգություն էին հայտնում Փելոսիի այցի վերաբերյալ, վերահաստատեցին իրենց ուղերձը՝ ընդգծելով, որ նա ունի բոլոր իրավունքներն այցելելու Թայվան (որը Պեկինը համարում է իր ինքնիշխան տարածքը) , և նրա այցը չի խախտել չին-ամերիկյան որևէ գործարք: Նրանք, սակայն, պատրաստում են ամերիկացի ժողովրդին Չինաստանի հետ առճակատման հնարավոր էսկալացիային։
Ջոն Քիրբիի ( Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող ) կարծիքով Չինաստանի շահերից չի բխում Միացյալ Նահանգների հետ պատերազմը։ Նա նաև ներկայացրել է ավելի փոքր քայլերի ճանապարհային քարտեզը, որոնք Պեկինը կարող է ձեռնարկել։
Քիրբին նախազգուշացրել է, որ սադրանքները կարող են ներառել հրթիռների արձակում Թայվանի նեղուցում կամ Թայվանի շրջակայքում և ռազմական ինքնաթիռների կողմից Թայվանի օդային տարածքի լայնածավալ խախտումներ :Չինաստանը կարող է նաև հրապարակային հայտարարություններ անել, որոնք նման կլինեն վերջերս արվածներին, թե Թայվանի նեղուցը միջազգային ջրային ճանապարհ չէ:
Թայվանի նեղուցի շուրջ հնարավոր ճգնաժամը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Միացալ Նահանգների տնտեսական և քաղաքական համակարգերի վրա։ Սա այն դեպքում, երբ ամերիկացիները տարապում են բարձրացող գնաճի պայմաններում։ Ասվածից ակներև է, որ շատ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ դեմոկրատների համար։
Այս ամենը հաշվի առնելով՝ արդարացի է հարցնել, թե արդյոք Փելոսիի այցը ձեռք բերեց որևէ բան, որն ավելի արժեքավոր է քան Թայվանի շուրջ անվտանգային միջավայրի հնարավոր ավելի երկարաժամկետ վատթարացումը, որը կարող է ԱՄՆ-ին և Չինաստանին ավելի մոտեցնել հակամարտությանը: