Բողոքի ակցիա ուկրաինական դրոշների դեմ. Նման արձագանքի ոչ ոք չէր սպասում։
Երեքշաբթի Վրոցլավում տեղի է ունեցել Համադաշնության երիտասարդական կոնֆերանսը ( Համադաշնություն լեհական թագի- քաղաքական կուսակցություն Լեհաստանում ): Մասնակիցները դեմ են արտահայտվել ուկրաինական դրոշների տեղադրմանը Վլոցլավի ավտոբուսներում և տրամվայներում։ Պահանջներին անսպասելիորեն պատասխանել է Վրոցլավի ուղևորափոխադրող ընկերության ղեկավարը։ Հայտնում է https://wiadomosci.wp.pl/-ը։
Մենք չենք ցանկանում Լեհաստանը դարձնել Ուկրաինա և թույլ չենք տա անել դա մեր կառավարությանը,- հայտարարել են միության երիտասարդ ակտիվիստները Վրոցլավի քաղաքային ուղևորափոխադրող ընկերության գրասենյակի դիմաց։ Պատճառ էր հանդիսացել այն հանգամանքը, որ ուկրաինական դրոշներ էին տեղադրվել քաղաքի ավտոբուսներում և տրամվայներում։
Երիտասարդները առաջարկել են ստորագրահավաք անել, որի հիման վրա հասարակական տրանսպորտում պետք է հայտնվեն լեհական դրոշներ։
«Երիտասարդների թագ»-ի ներկայացուցիչները ստիպված չեն եղել երկար սպասել արձագանքին։ Ցուցարարներին է այցելել Վրոցլավի ուղևորափոխադրող ընկերության ղեկավար Կշիշտով Բալավեյդերը։ Նա ընդգծել է, որ ուկրաինական դրոշների տեղադրման որոշումը ինքն է կայացրել քաղաքապետ Յաչեկ Սուտրիկի հետ խորհրդակցելուց հետո։
«Ձեր հայտարարարությունները, որոնք արել եք ձեր ելույթներում, լավ կլիներ, որ փաստերի հիման վրա լինեին։ Հիմա իրավիճակը կտրականապես ուրիշ է։ Ուկրաինայում շարունակվում է ռազմական հակամարտությունը։ Այստեղ կա երկու տարբերակ․ մենք կամ Ռուսաստանի հետ ենք կամ Ուկրաինայի։ Ես երբեք չեմ թաքցրել, որ իմ սիրտը ուկրաինական կողմում է։ Նույնը վերաբերում է հազարավոր վրոցլավներին, ովքեր ընդունել են ուկրաինացիներին իրենց տներում»,- ասել է նա։
Բալավեյդերը նաև նշել է, որ իր համար լեհական դրոշը հպարտության առիթ է, իսկ իր սենյակում կախված են նաև Ուկրաինայի և ԵՄ-ի դրոշները։