Համահայկական զարգացման նախաձեռնություններ
Հայությունը պարտվեց Արցախում, սակայն դրանով պատերազմը չի ավարտվել, եթե այսօր մենք հետևություններ չանենք և արմատական փոփոխություններ չնախաձեռնենք, վաղը մենք կկորցնենք ողջ Հայաստանը։
Հայաստանի ու Արցախի չնչին ռեսուրսները բավարար չեն տարածաշրջանում մրցունակ պետություն լինելու համար (կարդացե՛ք․ Հայաստանի դե յուրե «անկախ» հանրապետության զարգացման տեսլականը)։ Հայության զարգացման այլընտրանքային տարբերակը նոր կարգի պետականության ձևավորումն է՝ Գլոբալ Հայաստան (կարդացե՛ք․ «Գլոբալ Հայաստան» հայեցակարգի անհրաժեշտությունը)։
Նախաձեռնողական հետևությունները երեքն են․
- Հայաստանն ու հայությունը դատապարտված են պարտության, քանի որ թույլ ենք, չունենք ՀԶՈՐ ու ՄՐՑՈՒՆԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։
- Հայաստանի տնտեսական զարգացման ապավենը ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ է։
- Հայաստանի ու Սփյուռքի արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ են ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
Տնտեսության զարգացման համար առկա է երկու առանցքային օղակ՝ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ և ԱՐՏԱՀԱՆՈՒՄ։
Մենք լրջագույն խնդիր ունենք և՛ առաջին, և՛ երկրորդ օղակի իրագործման հարցում։
Մրցունակ ապրանքներ ունենալու համար առաջնային պահանջն է ՈՐԱԿՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ու ԳՐԱԳԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ։ Սեփական ապրանքի առաջնային սպառումը ներքին շուկան է, որտեղ կարելի է մեղմ ասել․ «մեծ անելիք կա»։
Ներքին արտադրողին աջակցելու համար նախ պետք է պետականորեն դրվի «իմպորտափոխարինման քաղաքականություն» և հատուկ պայմաններ առաջադրվեն բիզնեսի ստեղծման ու զարգացման համար (կարդացե՛ք․ Հայաստան-Թուրքիա ասիմետրիկ առևտրաշրջանառությունն ու թուրքական ապրանքների «իմպորտափոխարինման» հնարավորությունները)։ Սա միայն առաջին ձեռնարկն է։
Հայաստանյան արտադրության առյուծի բաժինը պետք է կենտրոնանա արտահանման վրա։ Արտերկրում արտահանման կազմակերպման, լոկալ մարքեթինգի իրականացման ու ապրանքների սպառումն ապահովող օղակը կարող է լինել Սփյուռքը։ Այդպիսի տնտեսական փոխգործակցությամբ մենք կկարողանանք ապահովել և՛ Հայաստանի զարգացումը, և՛ Սփյուռքի հարստացումը, և՛ հայության միասնականության ապահովումը։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ նպատակն է վերոնշյալ ձեռնարկի իրագործումը՝ կոնկրետ ծրագրերով ու հստակ քայլերով։ Յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ և ներգրավվել այս ձեռնարկի մեջ։
1․ ՍԿՍՆԱԿ ՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ։
Այս պահին գործում է www.actual-business.com կայքը, որում կարող եք ծանոթանալ բիզնեսի զարգացման առկա գործիքակազմին։
Այստեղ կարևորագույն նշանակություն ունի բիզնես պլաններին ֆինանսավորման հարցը, մեզ անհրաժեշտ են բանկային սեկտորի գործընկերներ՝ մեր երաշխավորմամբ նախագծերի ֆինանսավորման համար։
2․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ։
Այս պահին գործում է www.imex.am պորտալը, որի միջոցով կարող եք ձեր առաջարկները ներկայացնել՝ համատեղ իրագործման համար։
Ձեռնարկի մեջ կարող են ներգրավվել որակյալ արտադրանք տվող կազմակերպություններն ու անհատները, բեռնափոխադրման, մարքեթինգի և հարակից ոլորտների ներկայացուցիչները, ինչպես նաև սփյուռքի հնարավոր գործընկերները՝ սպառումն իրագործելու համար։
3․ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ։
Բոլոր նախաձեռնությունների մասին տեղեկությունների սփռման համար անհրաժեշտ են տեղեկատվական ցանցեր․ www.geopolitics.am, www.panarm.info կայքերը կարող են ծառայել այդ նպատակին, ինչպես նաև կարող ենք ստեղծել նոր կայքեր։
Մեզ անհրաժեշտ են գործընկերներ տեղեկատվական հարթակն ընդգրկուն դարձնելու և ամենօրյա աշխատանք կազմակերպելու համար։
Եթե տեսնում եք Ձեզ այս նախաձեռնությունների իրագործման մեջ կամ ունեք այլ նախաձեռնություններ, կապնվեք մեզ հետ։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրասենյակ՝ Երևան, Լեռ Կամսարի 30/2
Համակարգող՝ Արմեն Բադալյան
Էլ․ փոստ՝ a.r.badalyan@gmail.com
Հեռախոս, WhatsApp, Viber` +374.77.704.774