Եվրամիության կառավարման նոր եղանակ՝ ռացիոնալիզմի և կոնստրուկտիվիզմի համադրություն
Ներկայացնում են Թոմաս Պաստերի «Եվամիության կառավարման նոր եղանակ» հետազոտությունը: Հեղինակն քննարկում է Եվրոպական Միության մեջ առկա սոցիալական և աշխատանքային շուկայի խնդրին, որն առաջանում է միութենական ու պետական համակարգերի համադրության արդյունքում: Նա ներկայացնում է երկու տարբերակներ, որոնք ընդունվել են ԵՄ-ի կողմից վերջերս: 1997 թվականին ձևակերպվեց «Աշխատանքի եվրոպական ռազմավարությունը», իսկ 2000 թվականին՝ «Կոորդինացման բաց մեթոդը»[1]:
Հոդվածի մեջ առանցքային շեշտադրումը դրված է նրան, թե որքանով է արդյունավետ համաեվրոպական նոր կոորդինացիոն համակարգի գործառնությունը: Ըստ էության այս խնդիրը հետաքրքրություն է ներկայացնում հումնաիտար գիտության տարբեր ներկայացուցիչների մոտ, մասնավորապես նաև քաղաքական գիտության տարբեր դիսցիպլիններում: Ինքնին քանի որ Եվրոպական Միությունը նոր երևույթի է միջազգային քաղաքական պրակտիկայում[2], ուստի բազմաթիվ են խնդիրները, որոնց բախվում է այս կառույցը, որոնք մասնավորապես վերաբերում են միութենական ընդհանուր ստանդարտների ու սուվերեն անդամ երկրների դիրքորոշումների, մոտեցումների համադրմանը:
Եվրոպական համայնքում սոցիալական ու աշխատանքային շուկայի զարգացման քաղաքական կուրսը թատերաբեմ իջավ դեռ 1950-ականներից, երբ նոր էր մեկնարկում առաջին անդամ երկրների տնտեսական ինտեգրացիան[3]: Եվրոպական Միությունը եղել է, մինչ այժմ թլ հիմնականոմ հանդիսանում է բուն տնտեսական միություն, այսինքն տնտեսական շահերն ու փոխկապվածությունը առաջնային պլան են մղվում: Սակայն քանի որ Միությունը միաժամանակ նաև կազմված է անկախ պետություններից, ուստի հույժ անհրաժեշտ է դառնում համաեվրոպական ընդունված «խիստ օրենքները» համադրել ավելի «փափուկ» կառավարման համակարգի հետ՝ հնարավորություն տալով կամավորության սկզբունքով առաջնորդվել այս կամ այն քաղաքական կուրսի ընտրության հարցում: Ե՛վ «Աշխատանքի եվրոպական ռազմավարությունը», և՛ «Կոորդինացման բաց մեթոդը» տանում են այդ նպատակի իրագործմանը:
Հեղինակը նախ անդրադառնում է «Աշխատանքի եվրոպական ռազմավարության», որը նախաձեռնվեց Եվրոպական խորհրդի վեհաժողովի ընթացքում 1994 թվականին Էսսենում[4]: Եվրոպական խորհուրդը այն բարձրագույն մարմինն է, որը գործնականում է ուղենշում է Եվրոպական Միության քաղաքական կուրսը[5]: Եվրոպական խորհրդի մեջ են ընդգրկվում անդամ երկրների ղեկավարները, այսինքն այս մարմին ինքին կարելի է համարել Եվոպական Միության համար առանցքային որոշումներ կայացնող համակարգ: Հայկական տարբերակով երբեմն շփոթություն է առաջանցնում Եվրոպական Միության այս և նմանատիպ անվանում ունեցող այլ մարմինները: Մասնավորապես այն չպետք է շփոթել Եվրոպական Միության խորհրդի հետ, որը ԵՄ-ի վարչական ինստիտուտներից մեկն է, օրենսդրական գործունեությամբ օժտված նախարարների խորհուրդ է իրենից ներկայանցնում[6]: Պետք չէ նաև շփոթել Եվրոպայի խորհուրդ առանձին կազմակերպության հետ, որը զուտ խորհրդատվական բնույթ ունեցող միանգամայն այլ կազմակերպություն է[7]:
Եվրոպական խորհուրդը գործանականում պայմանավորում Եվրամիության օրակարգը, տվյալ դեպքում կառույցի սոցիալական և աշխատանքային հիմնախնդրի համադրման հարցը ևս նախևառաջ որոշվում է Եվրոպական խորհրդի կողմից:
«Աշխատանքի եվրոպական ռազմավարությունը» իր մեջ պարտադիր ոչինչ չի պարունակում, այն ուղղակի նախընտրելի է համարում որևէ կոնկրետ ոլորտում այս կամ այն անդամ երկրի հաջողության յուրացումը մնացյալ երկրների կողմից:
Իսկ պլանավորված գործողությունների իրագործումն ու համակարգումը տեղի է ունենում նախ ԵՄ Սոցիալական հարաբերությունների խորհրդի կողմից, ձևավորվում է «Աշխատանքի եվրոպական ուղենիշները», այսինքն աշխատանքի քաղաքական կուրսը, իսկ ապա անդամ երկիրը ձեռնամուխ է լինում «Գործողությունների ազգային պլանի» իրագործմանը: Այնուհետև Եվրահանձնաժողովն ու Եվրոպայական Միության խորհուրդն մի քանի փուոլվ իրենց դիտարկումներն են ներկայացնում կոնրկետ իրավիճակի շուրջ:
Եվրոպական խորհուրդը 2000 թվականից ընդլայնեց նոր քաղաքական կուրսերի ոլորտը՝ ընդգրկելով սոցիալական, կենսաթոշակային, կրթական, միգրացիոն և այլ քաղաքական կուրսեր[8]: Այդ ժամանակ էլ հիմք դրվեց այսպես կոչված «Կոորդինացման նոր մեթոդին»: Սրա արդյունավետության հարցը առաջնային նշանակություն ստացավ: Կոորդինացման գործընթացի մեկնաբանման մեջ հեղինակը առանձնացնում երկու հիմնական շրջանակներ՝ ռացիոնալիզմ և կոնստրուկտիվիզմ: Հեղինակը անդրադառնում է այն հարցին, թե որքանով արդյունավետ կլինի այս յուրաքանչյուր տեսական շրջանակի հարմարավետությունը «Կոորդինացման նոր մեթոդը» տեղական աշխատաշուկային քաղաքականության կերտման արդյունավետության տեսանկյունից: Ներկայացնում է երկու մոտեցումների հիմնական որակները, սակայն առավել հակվածություն է ցուցաբերում ընդհանրական մոտեցմանը, որը հնարավսրություն է տալիս առավել հստակ հասկանալ «Կոորդինացնող նոր մեթոդի» գործառնական մեխանիզմները:
Այս երկու մոտեցումներն ունեն իրենց յուրօրինակ տեսությունները. Ֆրից Շարպֆի անհատակենտրոն ինստիտուցիոնալիզմը քաղաքականության մշակման ռացիոնալ հեռանկարն է ընդհանրացնում, իսկ Վիվիեն Շմիդտի հետևողական (դիսկուրսիվ) ինստիտուցիոնալիզմը՝ կոնստրուկտիվ տեսանկյունը: Հեղինակն այնուհետև անդրադառնում է յուրաքանչյուրին առավել մանրամասն:
Անհատակենտրոն ինստիտուցիոնալիզմի մեջ համադրվում են դերակատարի (անհատ, ակտոր) ու ինստիտուցիոնալ մակարդակը: Սրանում շեշտվում է դերակատարների առանցքային նշանակությունը ուսումնասիրվող երևույթի մեջ: Շարպֆի հիմնական նպատակն է դերակատարների կողմնորոշումները, զգայական ընկալումները դիտարկել, որպեսզի ձևակերպվի քաղաքական դերակատարի վարքը, դրանով ձևավորելով նույնատիպ դերակատարների խումբ: Շարպֆը ցանկանում էր այդ դերակատարների խումբը հայեցակարգային տարբերակով ներկայացնել՝ օգագործելով խաղային տեսության գործիքներ[9]: Վերջինս տարբեր մոտեցումներ է առաջարկում իր կողմից ձևակերպած տեսությանը: Այնուհետ հեղինակը անհատակենտրոն ինստիտուցիոնալիզմը և խաղային տեղությունը դիտարկում է «Աշխատանքի եվրոպական ռազմավարության» և «Կոորդինացնող նոր մեթոդի» համատեքստում[10]:
Առաջին տարբերակում, երբ գերիշխում էր ուրիշներից սովորելու հակվածությունը, խոսքը վերաբերում է Եվրամիությունում որոշումների ընդունման բազմամակարդակ համակարգի փոխգործակցության չորս տարբերակներին:
Երկրորդ տարբերակում առանձնացվում են արդյունավետ քաղաքականության կոորդիացման երեք վիճակներ՝ նախապատվությունների համընկնում, հիերախիայի սվտեր և տարանջատված արտոնություններ[11]:
Իհարկե ռացիոնալիզմի մոտեցումը հնարավորություն է տալիս հասկանալու որոշակի առանձին դեպքերի տրամաբանությունը, սակայն քաղաքականության փոփոխման պարադիգմալ մոտեցման բացատրման մեջ այն անզեն է: Այսինքն տեսական ընդհանրացումներ անելու հարավորություն չունի: Սա իհարկե այս մեխանիզմին ad hoc (կոնկրետ տվյալ դեպքի համար) կարգավիճակ է հաղորդում, որն էլ մեծ հաշվով մեծ առավելություն չի տալիս գիտակարգի զարգացմանը:
Շարպֆի մոտեցման ներկայացումից հետո հեղինակն անցնում է դիսկուրսիվ (հետևողական) ինստիտուցիոնալիզմի էության պարզաբանմանը, անդրադառնում է Վ. Շմիդտի մոտեցմանը: Այս մոտեցումը հիմնվում է գաղափարների, նորմերի ու արժեքների ֆրա հետևողականության ազդեցության վրա, այլ ո թե քաղաքական կուրսի որոշման ընդունման գործընթացի և արդյունքների վրա: Ավելի պրազ լեզվո, եթե ներկայացնենք, ապա Շմիդտի հիմնական միտքն այն է, որ ուսումնասիրվող երևույթի բնույթի պարզաբանման համար հարկավոր է միայն երկու հիմնական հարցերի պատասխան. ով է ում հետ խոսում և ինչ է ասում: Այսինքն ըստ էության այս մոտոեցումը հիմնվում է առավելապես հաղորդակցական ավանդույթի վրա: Իսկ հաղորդակցության տեսությունը հնարավորություն է տալ ցանկացած երևույթ համակարգային դիտարկել, ըստ առանձնացված տարրերի ընկալել երևույթի բնույթը, մյուս կողմից ընդհանրական պատկեր կազմել տվյալ երևույթի վերաբերյալ:
Դիսկուրսիվ ինստիտուցիոնալիզմը ըստ կոորդինացման և հաղորդակցության կարևորության տարանջատվում են երկու ինստիտուցիոնալ խմբերի: Մի խումբը, որը կոչվում է բազմաակտոր համակարգ ուժեղ կոորդինացումը համադրում են թույլ հաղորդակցության հետ, իսկ այսպես կոչված միաակտոր համակարգում՝ հակառակը[12]:
«Կոորդինացնող նոր մեթոդի» համատեքստում դիսկուրսիվ ինստիտուցիոնալիզմը զգալիորեն կիրառման է ենթակա: Ցանկացած պարագայում քաղաքական կուրսի արդյունավետության հասնելու համար հարկավոր է հաջողված դիրսկուրս և՛ ճանաչողական համատեքստում, և՛ նորմատիվ օրենսդրության մեջ: Կան «Կոորդինացնող նոր մեթոդի» նպատակներին հասնելու երկու հիմնական ճանապարհներ՝ կոորդինացման և հաղորդակցման մեխանիզմներով[13]: Այս երկու մեխանիզմները ըստ հեղինակը արդյունավետ են և՛ «Կոորդիացման նոր մեթոդի», և՛ «Աշխատանքի եվրոպական ռազմավարության» համար:
Հոդվածի վերջին մասում հեղինակն անդրադառնում է կոորդինացման երկու մեխանիզմների համադրության հարցին: Ցանկացած իրավիճակում երկու և ավելի տարրերի համադրության արդյունքը միայն տվյալ առանձին տարրերի առանձին արժեքների գումար չէ, այլև նոր արժեք: Այսինքն ձևավորվում է համակարգ, որը ունի միայն տվյալ կոնկրետ համակարգին բնորոշ որակներ:
Ընդհանուր առմամբ հեղինակը ստանում է և՛ տեսական, և՛ էմպիրիկ տեսանկյունից բավականին արդյունավետ մեխանիզմ, որը տարբեր չափանիշներով, տարբեր իրավիճակների հիմքով բավականին կենսունակություն է ցույց տալիս:
Փաստացիորեն կարելի է նշել, որ Եվրոպական Միության համար կենսական նշանակության այս հարց, ոչ միայն անհրաժեշտ է կոնկրետ այս շրջանում ԵՄ-ի համար ինչ-որ խնդիր լուծելու համար, այլև կարևոր տեսական հիմք կարող է լինել ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում, երբ առանձին պետությունների սուվերենիտետը աստիճանաբար անցյալում է մնում և ամենուր նոր վերազգային միությունների ձևավորելու հրամայական է դրված: Եվրամիության օրինակը վաղը կկրկնօրինակվի տարբեր աշխարհամասերում, տարբեր կառույցների, միությունների, կազմավորումների կողմից:
[1] Österreichische Zeitschrift für Politikwissenschaft (ÖZP), 34 Jg. (2005) H. 2, էջ 147:
[2] Stephan George, Politics and Policy in the European Union, Third edition, Oxford, 1996:
[3] Moussis N., Access to European Union law, economics, policies. http://europedia.moussis.eu/books/Book_2/2/4/1/2/index.tkl?all=1&pos=35&fb_source=message
[4] Österreichische Zeitschrift für Politikwissenschaft (ÖZP), 34 Jg. (2005) H. 2, էջ 149:
[5] http://www.european-council.europa.eu/
[6] http://consilium.europa.eu/
[7] http://hub.coe.int/
[8] Եվրոպական Միության կողմից տարվող քաղաքականության ու տեսլականների մասին տե՛ս Եվրոպական միություն՝ համապարփակ նկարագիր (ձեռնարկ), Եր. 2006:
[9] Scharpf, F. W. Games Real Astors Play. Actor centered institutionalism in policy research, Bolder, Colorado, 1997, էջ 72:
[10] Österreichische Zeitschrift für Politikwissenschaft (ÖZP), 34 Jg. (2005) H. 2, էջ 151-153:
[11] Scharpf F. W. The European Social Model: Coping with the Challenges of Diversity, in: Jouranl of Common Market Studies, 40 (4), էջ 645-670
[12]Österreichische Zeitschrift für Politikwissenschaft (ÖZP), 34 Jg. (2005) H. 2, էջ 155-157:
[13] Schmidt V., Discourse as a Framework for Analysis, in Vivien A. Schmidt (Hg.): The Futures of European Capitalism. Oxford, 2002, էջ 209-256: