Հայաստանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարաբերակցությունն ու փոխգործակցությունը
Հայաստանը միատարր պետություն է և՛ ազգային, և՛ տարածքային տեսանկյունից, այսինքն ամբողջությամբ համապատասխանում է ունիտար պետության չափանիշներին: Այստեղ պետք է նախ հստակեցնել տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերակցության հարցը:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ սկսեցին կազմավորվել վարչատարածքային այն միավորները, որոնք բնորոշ էին Խորհրդային Միությանը: Դա կարգավորվում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի հրամանագրով հաստատված՝ «ՀԽՍՀ վարչատերիտորիալ կառուցվածքի հարցերի լուծման կարգի մասին» կանոնադրությամբ[1]: Համաձայն գոյություն ունեցող իրավական ակտերի՝ բնակավայրերը դասակարգվում էին քաղաքայինի և գյուղականի: Ընդ որում, քաղաքային բնակավայրեր էին համարվում հանրապետական ենթակայության, շրջանային ենթակայության քաղաքները և քաղաքատիպ ավանները, իսկ գյուղական` գյուղերը և ավանները՝ անկախ դրանց վարչական ենթակայությունից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում էր 37 վարչական շրջանի: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման համակարգը մինչև 1995 թ. շարունակում էր այդպես մնալ: Երկրի համար առաջնային դարձան պետական ինստիտուտների և պետական կառավարման համակարգի ներդրումը: Պետական կառավարման համակարգում կատարվող փոփոխություններն իրենց ամրագրումը ստացան 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրության մեջ[2]:
Պետական կառավարման համակարգում վարչատարածքային բաժանումն առանձնահատուկ տեղ ունի և պատահական չէ, որ ՀՀ Ազգային Ժողովը պետական կառավարման համակարգի ժողովրդավարացմանն ուղղված օրենքների շարքում առաջնահերթ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը[3], հիմք ընդունելով Սահմանադրության 104-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերն ու համայնքները, մարզերն կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից[4]: 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով այդ հոդվածն ևս փոփոխությունների ենթարկվեց, այդ մասին մանրամասն կանդրադառնանք հաջորդ գլխում:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզերի` դրանք են Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ[5], ինչպես նաև առանձնացվում է մայրաքաղաք Երևանը: ՀՀ մարզերում իրականացվում է տարածքային կառավարում, որը կանոնակարգվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրով, իսկ հանրապետությունում առկա 915 համայնքներում` տեղական ինքնակառավարում, ինչն էլ կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով[6]:
Տարածքային կառավարման տեսանկյունից յուրօրինակ կարգավիճակ ունի մայրաքաղաք Երևանը: 1995 թ. Սահմանադրությամբ այն ուներ մարզի կարգավիճակը, սակայն նրանում հստակ անհամաչափություն կար: Նախ համեմատաբար տարածքով Երևանը ավելի փոքր էր, իսկ բնակչությամբ անհամեմատ ավելի մեծ է, ուստի անհրաժեշտություն էր զգացվում հատուկ օրենքով կարգավորելու մայրաքաղաքի տարածքային կառավարման հիմնահարցը: Այստեղ նաև հստակ անհամաչափություն էր նկատվում քաղաքական իշխանության իրականացման տեսանկյունից: Սկզբնական շրջանում Երևանին տրվել էր մարզի կարգավիճակ, ըստ այդմ քաղաքապետը նշանակվում էր պետական իշխանության կողմից: Եթե քաղաքապետն ուղղակի ընտրություններով ընտրվեր, ապա նա բավականին անկախ կլիներ պետական իշխանությունից, ինչն էլ երկրի համար ամենևին էլ ցանկալի չէր, քանի որ մայրաքաղաքն իր ներուժով ողջ հանրապետության մեկ երրորդից ավելին է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը իրականացվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան: Դրանում նախատեսվում է. «Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների[7]։
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման խնդիրը կարգավորվում է համապատասխան՝ Տարածքային կառավարման նախարարության կողմից: ՀՀ տարածքային կառավարման գծով առաջին նախարարը նշանակվել է 1995 թվականին՝ ՀՀ Նախագահի հուլիսի 25-ի հրամանագրով, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ստեղծվել է 2005 թվականին. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության»[8]:
Նախագահի 2007 թվականի հունիսի 8-ին հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման նախարարի վրա դրվել է ՀՀ փոխվարչապետի պարտականությունները[9]։ Ըստ էության սրանով Տարածքային կառավարության նախարարության կառավարության համակարգում առաջնային նշանակություն է տրվում, ինչն էլ բխում է նախարարության նպատակներից ու խնդիրներից: Այդ նպատակներից է օրինակ ՀՀ տարածքային քաղաքականության մշակումը և դրանց իրագործման ապահովումը, տարածքային զարգացման համամասնությունների ապահովումը, տարածքային կառավարման մարմինների կողմից երկրում uոցիալ-տնտեuական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը, տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովումը: Այս շարքին պետք է ավելացնել նաև ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառներին առնչվող առաջարկությունների ներկայացումը և միջոցառումների իրականացման ապահովումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը, պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման ապահովումը, ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը, միգրացիոն քաղաքականության գործընթացների պետական կարգավորման ապահովումը, ինչպես նաև երկրում համայնքային ծառայության համակարգի ներդրման ու հետագա կատարելագործման ապահովումը, ի վերջո արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և oգտագործման ապահովումը[10]:
Սրանք են հիմնական նպատակներնը, որոնք իրականացման համար նախարարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները: Նախ մշակվում է կառավարության տարածքային քաղաքականությունը և դիտարկվում է դրա իրականացման ընթացքը: Մշակվում են նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով oրենքներ ու այլ իրավական ակտերի նախագծեր, և ներկայացվուիմ են կառավարության ու վարչապետի քննարկմանը: Իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին» oրենքին և այլ իրավական ակտերին համապատաuխան վարչական վարույթ: Ձեռք է բերվում անհրաժեշտ տեղեկատվություն ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությանը մասին հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից: Անհրաժեշտ տեղեկատվություն է հավաքագրվում նաև ՀՀ մարզերի uոցիալ-տնտեuական վիճակին վերաբերյալ: Կանոնադրության մեջ նշված են նաև մի շարք այլ դրույթներ,. Ինչպես մարզերի uոցիալ-տնտեuական զարգացման ծրագրերի քննարկում կառավարության հաստատմանը ներկայացնելը, ՀՀ տարածքային կառավարման, մարզային և համայնքային նպատակային ծրագրերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով միջազգային պայմանագրեր ստորագրելու կամ դրանց միանալու վերաբերյալ առաջարկության ներկայացում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գորունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկում, համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականության մշակում, համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում, մարզպետների կողմից իրականացվող իրավական և մաuնագիտական հuկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաuտատում, համայնքի ղեկավարի uեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հuկողության իրականացում, մաuնագիտական հuկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մաuնագիտական և իրավական հuկողությանը գրավոր համաձայնություն տալը, ՀՀ համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված լիազորությունների իրականացում, բյուջեների կատարման ընթացքի դիտարկում, տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով uեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ uահմանված կարգով տալը, մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հuկողության իրականացում և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ վարչապետին առաջարկությունների ներկայացում, մարզպետների գործունեության արդյունքների գնահատման գործընթացում նախարարության իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատում, հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատականների ամփոփում և վերջնական գնահատականի հրապարակում, օրենքով և այլ իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացում Երևանում, նախարարության տեղեկատվական քաղաքականության և հաuարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում, նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ uահմանված կարգով համագործակցելը, արխիվային գործի պետական քաղաքականության մշակում, արխիվային գործի սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների սահմանում, դրանց նկատմամբ դիտարկումների իրականացում և այլ գործառույթներ[11]:
Սրանով ամբողջացվում է Հայաստանում տարածքային կառավարման էությունը, իսկ ինչ հարաբերակցության մեջ այն տեղական ինքնակառավարման համակարգի հետ: ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը:
Հայաստանում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (դրան է նվիրված յոթերորդ գլուխը), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, որը հիմնվում է Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի դրույթների վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման մեջ մեծ դեր ունի հատկապես Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի վավերացումը 2002 թվականին[12]:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի մեջ սահմանվում է, որ «Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով uեփական պատաuխանատվությամբ և oրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու և համայնքի uեփականությունը տնoրինելու իրավունքը և համայնքի կարողությունն է»[13]:
ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մասին առաջին օրենքն ընդունվել է դեռ 1996 թվականին, որը գործել է մինչև 2002 թվականը[14]: Մինչ այդ գործում էր «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթների մասին» օրենքը, որը ուժը կորցրեց 1996 թվականից[15]:
ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին` «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին» ՀՀ օրենքի համաձայն[16]: Երկրորդ ընտրությունները տեղի են ունեցել 1999թ. հոկտեմբերի 24-ին` ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, որն ընդունվել է 1999թ. փետրվարի 17-ին[17]: ՏԻՄ հաջորդ ընտրությունները համապատասխանաբար տեղի են ունեցել 2002-ի հոկտեմբերի 20-ին և 2005թ.[18]:
Տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքը ընդունվեց 2002 թվականին, որում էլ ավելի մանրամասն էր ներկայացված տեղական ինքնակառավարման համակարգը[19]: Ըստ էության յուրաքանչյուր նմանատիպ օրենքի ընդունումը իր մեջ հստակորեն ներառում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման հարաբերակության հարցը: Պետական իշխանությունները, ունենալով անխափան սուվերենիտետ, ստեղծում են օրենքներ, որով տեղական իշխանությունները հարկադրված են առաջնորդվել:
Համաձայն ՀՀ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի, և մայրաքաղաք Երևանին տրվեց մարզի կարգավիճակ[20]: Մարզերը բաժանվեցին քաղաքային և գյուղական համայնքների, իսկ Երևանը` թաղային համայնքների:
Այժմ Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առանձին օղակ է: Յուրաքանչյուր քաղաքային կամ գյուղական համայնք բաղկացած է մեկ կամ մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքներում: Դրանցից 49-ը քաղաքային և 866-ը` գյուղական[21]: Շիրակի մարզում են գտնվում ամենաշատ համայնքները` 119 համայնք[22]:
Այս համատեքստում կարևորվում է նաև պետական ու տեղական իշխանության ֆինանսական հարաբերակցությունը: Տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ամրապնդման համար կարևոր էր «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պարզաբանում է համայնքային բյուջեի կազմման, կատարման և վերահսկման գործընթացները, կառավարման տարբեր մակարդակների միջև հարկաբյուջետային փոխհարաբերությունները և բյուջեների եկամուտների և ծախսերի տեսակները[23]: Իսկ պետական բյուջեից համայնքային բյուջեներին կատարվող հատկացումները կարգավորվում են «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով, որով հաստատվեց ֆինանսական համահարթեցման ձևերը և դրանց հաշվարկման կարգը[24]:
Համայնքների զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը ՏԻՄ-երի կարողությունների ձևավորումն ու ամրապնդումն է: Միայն օրենքով ՏԻՄ-երին լիազորությունների տրամադրումը բավարար չէ իրական ժողովրդավարության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի և համայնքների զարգացման համար: Այդ նպատակով անհրաժեշտ էր ձևավորել ՏԻՄ-երի կարողությունները, որի կարևոր պայմաններից մեկը համայնքային ծառայողների մշտական գործող ուսուցման համակարգի ստեղծումն է: Ուստի, 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ամրագրվում են Հայաuտանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական uկզբունքները, կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների և դաuային աuտիճանների դաuակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեuտավորման և վերապատրաuտման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպեu նաև՝ դրանց հետ կապված այլ հարաբերություններ[25]:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված է եղել 6784 պաշտոն: Բնականաբար ամենամեծ թվով համայնքային ծառայողներ ունի Երևանի քաղաքապետարանը` 1610, ինչպես կենտրոնական, այնպես էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը ներառյալ: Համայնքային ծառայողների թվով երկրորդ տեղում Լոռու մարզն է` 707 ծառայող, որին հաջորդում է Արմավիրի մարզը: Թերևս օրինաչափ է, որ ամենափոքր թվով համայնքային ծառայողներ ունի Վայոց ձորի մարզը` 184: Ընդհանուր առմամբ համայնքային ծառայության համակարգն աչքի է ընկնում իր կայունությամբ: Կադրային հոսքը զգալիորեն քիչ է: 2011թ. տվյալներով` 6784 պաշտոններից 6370-ը համալրվել է: Ընդ որում, 2010 թվականի համեմատությամբ զբաղեցված պաշտոնների թիվը 2011-ին գերազանցել է մոտ 2 տոկոսով[26]: Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի կատարաելագործման մեջ իր ահռելի դերն ունի նաև Եվրոպական Միությունը, որը կյանքի է կոչում այդ ոլորտի համար մի շարք ծրագրեր[27]:
[1] http://mtad.am/hy/the-ta-system/
[2] http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1
[3] Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենք, ընդունված 7 նոյեմբերի 1995:
[4] Տե՛ս ՀՀ Սահմանադրությունը, ընդունված 1995, հոդված 104:
[5] Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենք ընդունված 07.11.1995, հոդված 2:
[6] Տարածքային կառավարման համակարգի մասին տե՛ս Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում http://mtad.am/hy/the-ta-system/
[7] Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, ընդունված 26.12.2008, հոդված 9:
[8] Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2005 թ. ապրիլի 27-ի ՆՀ-74 Ն հրամանագիր:
[9] Տարածքային կառավարման նախարարության ձևավորման պատմությունը մանրամասն տե՛ս http://mtad.am/hy/history/
[10] Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրություն, հոդված 7:
[11] Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրություն, հոդված 8:
[12] Ընդհանուր առմամբ այդ խարտիան վավերացրել են 44 երկրներ http://conventions.coe.int/Treaty/Commun/ChercheSig.asp?NT=122&CM=2&DF=2/15/2009&CL=RUS
[13] Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, ընդունված 07.05.2002, հոդված 3:
[14] Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, ընդունված 30.06.1996:
[15] Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթների մասին ՀՀ օրենք, ընդունված 14.12.1995:
[16] Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին ՀՀ օրենք, ընդունված 14.05.1996:
[17] ՀՀ ընտրական օրենսգիրք, ընդունված 05.02.1999, գլուխ 25:
[18] 2005 թվականից մինչ օրս տեղի ունեցած համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրությունների մասին մանրամասն տե՛ս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում http://www.elections.am/electionsview/type-4/ և http://www.elections.am/electionsview/type-5/
[19] Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, ընդունված 07.05.2002:
[20] Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենք, ընդունված 07.11.1995, հոդված 2:
[21] http://mtad.am/hy/the-lsg/
[22]Տե՛ս Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքը http://shirak.gov.am/about-communities/
[23] Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք, ընդունված 24.06.1997, գլուխ 5:
[24] Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենք, ընդունված 24.11.1998:
[25] Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենք, ընդունված 14.12.2004:
[26] http://mtad.am/hy/publications/item/2012/10/24/Press_152/
[27] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Եր., 2006, էջ 274-278: