«ԱՄՆ-ը աչք է դրել Սև ծովի վրա». Yeni Çağ
Ներկայացնում ենք թուրքական «Yeni Çağ» պարբերականի «ԱՄՆ-ն աչք է դրել Սև ծովի վրա» հոդվածը:
Անվտանգության ոլորտի փորձագետ, նախկին սպա Աբդուլլահ Աղարը (Abdullah Ağar), մեկնաբանելով տարածաշրջանում վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժանքները, նշել է. «Ուկրաինան մրցակցության համար շատ կարևոր դաշտ է: Պատկերը նույնական է նաև Վրաստանի համար: Սակայն գլխավոր պայքարը Սիրիայում և Իրաքում է»:
«Արևմուտքը որևէ երկիր է մտնում այլևս ոչ թե կայունության, այլ քաոսի համար, ինչը համընկնում է իր շահերին», — ավելացրել է Աղարը:
Ոչ այնքան վաղուց ԱՄՆ-ն Ուկրինայի հետ անցկացրեց «Ծովային քամի — 2017» («Sea Breeze — 2017») զորավարժությունները, իսկ հուլիսի վերջում մեկնարկեցին «Արժանի գործընկեր — 2017» («Noble Partner — 2017») վարժանքները Վրաստանում, որտեղ ևս ԱՄՆ-ն իր մասնակցությունն ունի:
Ինչպե՞ս կարող են ազդել ԱՄՆ-ի այս գործողությունները Սևծովյան տարածաշրջանի երկրների վրա: Ին՞չ հետևանքներ կարող է առաջացնել տարածաշրջանի անվտանգության համար: Ի՞նչ նշանակություն ունեն այս վարժանքները Թուրքիայի տեսանկյունից:
Աբդուլլահ Աղարն այդ իրադարձությունները գնահատում է այսպես. «Սև ծովում ԱՄՆ զորավարժանքներն ուժի ցուցադրություն է: Ինչը բացասական է ազդում տարածաշրջանի անվտանգության վրա: Ինչպես գիտենք, աշխարհի առավել լարված երեք կետերից երկուսը գտնվում են Սևծովյան ավազանում: Դա Բալկանյան թերակղզին է ու Կովկասը: Այն շրջանում, երբ համընդհանուր ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղությամբ, Կովկասում և Բալկաններում մենք կարող են չորրորդ սերնդի պատերազմի ականատեսը դառնալ: Թրամփի կարծիքով Սիրիայում Օբամայի սխալները ապահովել են Ռուսաստանի ու Իրանի գերակայությունը»:
Աղարը շարունակել է. «Միջնորդավորված պատերազմի էպիկենտրոնում (Իրաքյան Քուրդիստանի – խմբ.) անկախության հանրաքվեի ու Քիրկուկի (Իրաքի նավթային պահուստներով ունեցող շրջան – խմբ.) հարցերն են: Դրա հետ կապված հատուկ ուշադրություն է պետք դարձնել Իրաքին: Վաղուց սկսվել է միջազգային քաղաքականության վերակառուցումը: Եթե ԱՄՆ-ի այս նախաձեռնությունները հանգեցնեն Ռուսաստանի հետ մրցակցության սևծովյան տարածաշրջանում, ինչպես Սիրիայում է, դա կազդի նաև Թուրքիայի վրա: Անկարան հակված է այն թեզիսին, որ Սև ծովում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները»: