Երբ կչեղարկվեն պատժամիջոցները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում հավաքված ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ «միաձայն» համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, քանի դեռ «հստակ խաղաղություն չի հաստատվել» Ուկրաինայում։ Այս մասին գրում է POLITICO-ն։
Հինգշաբթի օրը կայացած հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ազդարարեց, որ կարող է պատրաստ լինել մեղմացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ որպես խթան Մոսկվային ստիպելու ստորագրել Սև ծովում հրադադարի համաձայնագիրը:
Եվրոպացի առաջնորդները հասկացրել են, որ ցանկանում են պատժամիջոցները պահել որպես լծակ Ռուսաստանի դեմ, որը շատերի կարծիքով բարեխղճորեն չի բանակցում:
«Ուկրաինան քաջություն ուներ ընդունելու 30-օրյա անվերապահ զինադադարը»,- ասել է Մակրոնը։ «Այդ որոշումից և ուկրաինական հայտարարությունից ի վեր ռուսական պատասխան չի եղել: Նոր պայմաններ են դրվել [ռուսների կողմից] շատ ավելի սահմանափակ և հիպոթետիկ զինադադարի համար»: